Երևան
12 °C
Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականցնում՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Կենդանաբանական այգին որեւէ կերպ չի պատրաստվում խոչընդոտել բողոքի ակցիաներին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը.
«Կենդանաբանական այգին, ելնելով ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 26-րդ հոդվածից, որեւէ կերպ չի պատրաստվում խոչընդոտել բողոքի ակցիաներին, քանի դեռ դրանց ընթացքում չի խախտվում հասարակական կարգը եւ քանի դեռ դրանք չեն խոչընդոտում այգու բնականոն գործունեությանը»:
Հունվարի 26-ին այգում կազմակերպված հերթական բողոքի ակցիայի ընթացքում Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին տեղակալ Մանուկ Մանուկյանը վստահեցնում էր, որ Ռուբեն Խաչատրյանը, չլինելով մասնագետ, անգամ չի փորձում մասնագետի կարծիք հաշվի առնել: Նախկին տեղակալի խոսքով՝ նախկինում Ռուբեն Խաչատրյանի հետ ջերմ հարաբերություններ են ունեցել, եւ իրենց խնդիրները ծագել են բացառապես մասնագիտական հարցերի պատճառով:
Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ նյութեր են նախապատրաստվում կամ գործ է քննվում Կենդանաբանական այգում ենթադրյալ կաշառքի վերաբերյալ: Սակայն Ռուբեն Խաչատրյանը հայտնեց, որ իրեն ուղղված նման մեղադրական հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զրպարտչական բնույթ ունեն, ինչը, վստահ է, կհաստատվի նաեւ իրավապահ մարմինների սկսած քննության արդյունքում:
Նկատենք, որ Երեւանի կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում՝ դեռեւս նախորդ տարվանից սկսած։ 2018 թվականի նոյեմբերին երկու էգ արջ անսպասելիորեն հարձակվել էին երրորդի վրա եւ հոշոտել նրան: Արջերի դեպքին հաջորդեց որոշ կենդանիների անսպասելի անկումն ու դիտավորյալ թունավորումը:
Այգու տնօրենը նշեց, որ այս տարի՝ 2019 թվականին, բարեբախտաբար որեւէ կենդանատեսակի անկման դեպք չի գրանցվել: Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարի անկած կենդանիների վերաբերյալ որեւէ նոր բացահայտում եղե՞լ է: Տնօրենը հայտնեց, որ 2018 թվականին գրանցված կենդանիների անկումների դեպքերով որևէ նոր բացահայտում չկա՝ բացի նախորդիվ հայտարարվածներից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ին կենդանաբանական այգում զեբրին խնամողը կենդանուն գտել էր անկած․ զեբրին թունավորել էին: Լաբորատոր հետազոտության տվյալներով՝ զեբրի արյան եւ մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Կենդանաբանական այգուց փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, որը դեռ նախաքննության փուլում է:
Զեբրի թունավորմանը հաջորդել էր նոյեմբերի 26-ին անկած կոկորդիլոսի դեպքը: Երեւանի կենդանաբանական այգում 2 կոկորդիլոս կար, որոնցից մեկին հայտնաբերել էին անկած։ Կենդանիների խնամքի համակարգող Արտյոմ Մակարյանը նշել էր, որ տվյալ կոկորդիլոսի տեսակի կյանքի միջին տեւողությունը մոտավորապես 40 տարի է, իսկ անկած կոկորդիլոսը մոտ 26 տարեկան է եղել: Թե կոնկրետ ինչ հիվանդություն էր կենդանու մոտ ախտորոշվել՝ այդպես էլ հայտնի չդարձավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւզում էի Սամվել Կարապետյանի մասին կարծիք գրել, բայց Մարիա Զախարովան ինձ այդ կասկածելի բեռից ազատեց. Ստեփանյան
Թագավորը հույսը դնում է Տիրոջ վրա. վարչապետը հրապարակել է 2024-ին ուղերձի տեսքով ասված սաղմոսը
Ես եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել․ դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ․ Նիկոլ Փաշինյան
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է
ՌԴ-ում համոզվեցին, որ իմպիչմենտը ձախողվում է, եկեղեցին բավարար չէ, ավելացնում են օլիգարխիկ ներուժը. Սարգսյան
Փաստացի ապացուցված ուխտը խախտողները՝ Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը պետք է հեռանան Մայր Աթոռից. Փաշինյան
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Սարսափում եմ. եթե իշխանությունները տեղեկությունները վեր հանեն, դա կլինի համազգային խայտառակություն. Դալլաքյան
Երբ Մոսկվայում հայերին արգելեցին ծիրան վաճառել, ամբողջ համայնքը մի «կռուտոյ» տղայի էր փնտրում. Ղազարյան
Համախմբվեք «ձեր ձևերով»՝ վեղար հագած անբարոյականներ, սրբություն չունեցող «եկեղեցասերներ». Գրիգորյան
Իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներո՞վ» պետք է հարցեր լուծեն. Հակոբյանը՝ Կարապետյանի հայտարարության մասին
Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա
Այս նկարը ողջ ինքնանկարագիր է. գնել ամեն ինչ, անգամ սրբություն. Սաֆարյանը՝ վեհարանում Կարապետյանի նկարի մասին
Վաղուց է պետք քննարկել ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, այս առումով հետաքրքիր է մեր քաղաքացիների կարծիքը. Ալեքսանյան
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը
Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար
Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան
ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մաֆիոզ կլաններն են ստիպել, որ Կտրիճ Ներսիսյանին ընտրեն կաթողիկոս. Սերգեյ Բագրատյան. տեսանյութ
Էս ձեր իմացած 2015-ի դուքյանը չի, որ գաք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բազառները փակեք. Հարությունյան
Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ
ԱԺ-ից թռած դաշնակ պատգամավորները չգիտեն, որ ընտրվել են ժողովրդի համար, ոչ թե սամոների պաշտպանության. Չախոյան
Ինքնակոչ սրբադասվածի մոտ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում, խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք. Բաղդասարյան
Ռոբերտ Քոչարյանին ոչինչ չի փրկի, եթե անգամ 2026-ին առաջ բերի իր՝ ծյունինգ արած տարբերակին՝ որդուն. Ջուլհակյան
Կարեն Կարապետյանի խոսքը թե թարգմանեն՝ կհնչի այսպես. «եղբորս դեռ չեն բռնել, բայց բոլոր հիմքերը ունեն». Ղազարյան
Խուզարկության մասին մամուլից եմ իմացել, որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. Ալեն Սիմոնյան
Գրիգորյանն ու Թիմանը քննարկել են կապիտալի շուկայի, կանխիկի կրճատման, էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հարցեր
Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ. խուզարկությունից հետո կան մի խումբ բերման ենթարկվածներ
Ինչու է Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ արել տարհանվել, ապա շտապ լքել G7-ը՝ չսպասելով Զելենսկիի հետ հանդիպմանը
Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյան
Խուզարկություններ են Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը
Իրանցիներին Իրան փոխադրելու հարցում ավտոբուսի խնդիր ունենք, հայկական ավտոբուսներից ենք օգտվում. դեսպան Սոբհանի
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է
ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին. ԿԲ նախագահ
Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից Գարեգին Բ-ին շնորհավորել է Հայրերի օրվա կապակցությամբ
Աշտարակի խճուղում լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սամվել Կարապետյանը երկրի ամենաատելի կառույցի ղեկավարն է, պետք է ուղղակի «լռի ու վեր ընկնի տեղը»․ Կոնջորյան
Գործակալ բիզնեսմենը որոշեց պաշտպանել Կտրիճին, երբ քննարկվում է ՀԷՑ-ին տուգանելու հարցը. Չախոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT