Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախին ղեկավար, սույն գոծով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանի բողոքի քննությունը:
Վահագն Հարությունյանին կրկին կալանավորելու որոշում էր կայացվել 2018 թվականի դեկտեմբերի 30-ին. նախաքննական մարմինը նրան երկու նոր հոդվածներով մեղադրանք առաջադրելուց հետո միջնորդություն էր ներկայացրել դատարան Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել էր: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը առանց պաշտպանական կողմի նիստ էր արել եւ պատշաճ չէր ծանուցել պաշտպանական կողմին: Ինչից հետո պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Այսօր մեր զրույցում Միհրան Պողոսյանն ասաց, որ գրեթե ավարտել է վերաքննիչ բողոքի ներկայացումը: Բողոքում պաշտպանը անդրադարձել է պաշտպանական իրավունքի իրացման խախտումներին: Նա հայտարարեց, որ դատարանի կողմից նախկինում կատարված ապօրինությունները քողարկելու համար նոր կեղծիք է կատարվել:
«Առաջին ատյանի դատարանը կեղծիքի է գնացել. Վերաքննիչ դատարանում ծանոթացա, որ, իբր առկա է հեռախոսագիր, իբր ինձ հետ կապվելու եւ իմ կողմից հեռախոսին չպատասխանելու հետ կապված... մի կողմ թողնենք այն, որ եթե նույնիսկ չեմ պատասխանել, իրավական առումով դա որեւէ նշանակություն չունի, այսինքն, չի համարվում պատշաճ ծանուցում, սակայն դատարանը նաեւ այդ կեղծիքին էր գնացել ու այդ առումով մենք պարտադիր իմ վստահորդի հետ քննարկելուց հետո գործողություններ ենք իրականացնելու, ընդհուպ մինչեւ պաշտոնական կեղծիք կատարելու հանցակազմի առկայության հիմքով հաղորդում ներկայացնենք Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի պարզվի, թե այդ՝ իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթն ով է դրել քրեական գործի մեջ»,- ասաց Պողոսյանը: Վերջինս նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումից հետո դատարանում ծանոթացել է գործի նյութերին եւ արձանագրել, որ գործում չկա այն հեռախոսագիրը, որը հայտնվել է Վերաքննիչ դատարանում առկա գործի նյութերում:
«Ես ամբողջությամբ ծանոթացել եմ, գրառում եմ կատարել, որ ինձ ծանուցելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, փաստական տվյալ գործում առկա չէ»,- հավելեց Պողոսյանը:
Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT