Երևան
12 °C
Բավական երկար ժամանակ է՝ իսպանական գրանդեր «Ռեալն» ու «Բարսելոնան» միմյանց չեն հանդիպում Իսպանիայի գավաթի խաղարկության փլեյ-օֆում: Վերջին անգամ նրանք մրցաշարի այդ հատվածում՝ ավելի կոնկրետ կիսաեզրափակչում, խաղացել են 6 տարի առաջ՝ 2012-13 մրցաշրջանում: Մադրիդում հանդիպումն ավարտվել է 1:1, իսկ Բարսելոնայում «Ռեալը» հաղթել է 3:1: 2 խաղերի արդյունքում «արքայական ակումբը» «Բարսային» պայքարից դուրս է թողել, թեեւ ի վերջո հաղթողի կոչումը զիջել է «Ատլետիկոյին»:
Այդ մրցաշրջանից հետո կատալոնցիները մասնակցել են գավաթի խաղարկության բոլոր եզրափակիչներին: Դրանցից մեկում՝ 2013-14 մրցաշրջանի եզրափակչում, նրանց ճանապարհին կրկին կանգել է «Ռեալը», որը տիտղոսը նվաճել է հաղթելով 2:1 հաշվով: Դրանից հետո մրցաշարի տարբեր փուլերում «Բարսան» սայթաքումներ ունեցել է կամ էլ ստիպված է եղել, այսպես ասած, «քամբեք» անել, ինչպես ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչում, որտեղ առաջին խաղում «Սեւիլիային» պարտվեց 0:2, բայց պատասխան խաղում հաղթեց 6:1՝ դուրս թողնելով մրցակցին: Անկախ հանդիպած դժվարություններից՝ վերջին 4 տարիների ընթացքում գավաթին տիրել է «Բարսան»:
Առաջիկա կիսաեզրափակիչը կարեւոր հարցերի պատասխան կտա: Ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրում «Ռեալը» մրցակցի հարկի տակ պարտվել է 5:1: «Արքայական ակումբն» իհարկե այդ ժամանակից ի վեր աստիճանաբար կարգավորում է գործերը, սակայն ամեն դեպքում սա թե թիմի, եւ թե գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի համար իսկական քննություն է լինելու իրենց համար բարդ դասավորված մրցաշրջանում: «Բարսան» էլ հավակնում է 2018-19-ին 3 տիտղոս նվաճելուն՝ ազգային առաջնություն, գավաթի խաղարկություն եւ Չեմպիոնների լիգա: Գումարած դրան, եթե կատալոնական թիմը հաղթի, 5-րդ տարին անընդմեջ կդառնա Իսպանայի գավաթակիր:
Հանդիպումը կայանալու է վաղը՝ փետրվարի 6-ին, «Բարսելոնայի» «Կամպ նոու» մարզադաշտում: Մեկնարկելու է, Երեւանի ժամանակով, 24:00-ին եւ ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաալիքով: 2 թիմերն էլ ունեն վնասվածք ստացած առանցքային խաղացողներ: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հատկապես «Բարսայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին: Օրեր առաջ Լա լիգայի 22-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (2:2) նա խնդիրներ է ունեցել, եւ նրա մասնակցությունը վաղը հարցականի տակ է:
«Ռեալի» կազմում շարունակում է վնասվածքով հանդես գալ Կարիմ Բենզեման: Նա կոտրել է աջ ձեռքի ճկույտը, սակայն որոշել է չդիմել վիրահատության: Մի քանի հանդիպում է՝ ելույթ է ունենում այդպես, եւ կարողացել է իրեն իսկական առաջատարի պես դրսեւորել: Մշտապես երկրպագուների քննադատության տակ գտնվող ֆրանսիացու համար կարիերայի լավագույն ժամանակաշրջաններից է. վերջին 4 խաղում 6 գոլ է խփել:
Այս թիմերի պատասխան հանդիպումը Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում կայանալու է փետրվարի 27-ին: Դրանից ընդամենը 3 օր անց նրանք կրկին կմրցեն Մադրիդում: Կանցկացնեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղը:
Գավաթի խաղարկության մյուս զույգը կազմել են «Բետիսն» ու «Վալենսիան»: Նրանք նախ կխաղան փետրվարի 7-ին, ապա 28-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT