9 մլն պարտք Արցախի հյուրանոցին. 2015-ին նկարահանված Եվա ֆիլմի գումարը հայկական կողմը մինչեւ օրս չի վճարել

Չորս տարի առաջ նկարահանված հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» գեղարվեստական ֆիլմի նկարահանող խմբի կեցության ծախսերը մինչեւ օրս մարված չեն: Ավելի քան 30 փառատոնների մասնակցած ու մրցանակներ շահած այս ֆիլմի հայաստանյան պրեմիերան 2017 թվականին է եղել:

«Եվա»-ն բավականին մեծ հաջողություններ է գրանցել, սակայն Ստեփանակերտի Նաիրի հյուրանոցի 9 միլիոն դրամի հասնող պարտքն այդպես էլ չի մարվել:

2015 թվականի ամռանը Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցը շուրջ երեք ամիս հյուրընկալել է «Եվա» ֆիլմի նկարահանման խմբին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց հյուրանոցի տնօրեն Սասուն Բաղդասարյանը՝ մտահոգություն հայտնելով, որ հույս չունի, թե կկարողանա վերադարձնել հյուրանոցի ծախսած գումարները:

Ֆիլմն արտադրվել է իրանական կողմի զգալի ֆինանսական ներդրմամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ: Իրանական կողմը վաղուց վճարել է իր բաժինը, հայկական կողմը, սակայն, ըստ երեւույթին չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում նկարահանող խումբը հեռացել է Արցախից՝ այդպես էլ չկարողանալով հյուրանոցին վճարել երեք ամսվա կեցության գումարը։

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի, օպերատոր Հասան Քարիմի եւ պրոդյուսեր Բեյրուզա Պակնահադայի հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմի նկարահանումները պրոդյուսերի առաջարկով պետք է կատարվեին Իրանի եւ Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում, սակայն այն նկարահանվել է Արցախում: Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Քարվաճառ»: Ռեժիսորը ցանկացել է նկարել Դադիվանքի հետ կապված որոշ տեսարաններ, սակայն Ապրիլյան պատերազմի պատճառով այդ պլանները հնարավոր չի եղել իրագործել։ Ուստի, որոշ տեսարաններ նկարահանվել են Գեղարդում։

«Այս 3 տարիների ընթացքում մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ազգային կինոկենտրոնին, խոսել նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, ներկայիս տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ, սակայն հարցին այդպես էլ լուծում չի տրվել։ Պարոն Գեւորգյանի խոսքերով՝ ֆիլմը հետաքրքիր էր ստացվել, եւ հայկական կողմը չէր համաձայնվել իրանական կողմի՝ նկարահանման ծախսերի մյուս կեսը վճարելու եւ ֆիլմը գնելու առաջարկին: Հայկական կողմը դա համարել էր պատվի խնդիր. «Եվա»-ն Հայաստանի, Արցախի մասին է, եւ ՀՀ մշակույթի նախարարությունը չպիտի թույլ տար, որ ֆիլմի իրավունքները միայն ԻԻՀ-ին պատկանեն»,-պատմեց Սասուն Բաղդասարյանը։

Հյուրանոցի տնօրենը հայտնում է, որ այդ ամենի արդյունքում տուժել է կինոարտադրության հետ բացարձակապես կապ չունեցող Նաիրի հյուրանոցը. «Հետպատերազմյան Ստեփանակերտի առաջին հյուրանոցը, որը նաեւ ապրիլյան պատերազմին հաջորդած ամիսներին մարդասիրաբար հարկ է տրամադրել Մարտակերտից տարհանված բազմաթիվ փախստականների, այսօր սնանկացման եզրին է նման անբարեխիղճ հաճախորդների մեղքով»։

2017 թվականին Արցախում ֆիլմի շնորհանդեսից հետո, ազգային կինոկենտրոնի այդ ժամանակ դեռեւս նորանշանակ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը Նաիրի հյուրանոցի տնօրենի հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ անպայման կանդրադառնա այդ խնդրին, եւ ֆիլմի վաճառքից աստիճանաբար կմարվի նաեւ պարտքը: Միրզախանյանը նշել է, որ թեկուզ կինոկենտրոնը պարտավորության պայմանագրի անմիջական մաս չի կազմում, բայց հասկանալով բարձրացրած հարցի կարեւորությունը, անպայման կմիջամտի, ու հենց առաջիկա ամիսներին կկատարվի առաջին վճարումը: Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոստումը մինչ օրս չի կատարվել:

Սասուն Բաղդասարյանը մեր զրույցում հայտնեց, որ հյուրանոցի հետ կապված գումարային պարտավորությունները ստանձնել է միայն ռեժիսոր Անահիտ Աբադը, որը, սակայն, ամեն անգամ այդ խնդիրների մասին լսելիս լաց է եղել, քանի որ ֆիլմն առանց այն էլ ֆինանսական եւ տեխնիկական մեծ դժվարություներով ու ջանքերով իրականացվեց: Հյուրանոցի տնօրենի խոսքով, եթե իմանար, որ այս ամենը նման ձւեով կավարտվի, կպահեր Անահիտ Աբադի անձնագիրն ու թույլ չէր տա երկրից հեռանալ, մինչեւ գումարները ամբողջությամբ չստանար: 

Սակայն ինչպես ինքն է նշում՝ ֆիլմի թեմատիկան եւ այն տեղեկատվությունը, որ իրանահայ ռեժիսորին էլ Հայաստանում են խաբել, Սասուն Բաղդասարյանին մարդկայնորեն թույլ չեն տվել նման ծայրահեղ քայլերի գնալ:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Իրանում գտնվող ռեժիսորի՝ Անահիտ Աբադի հետ, որը մեզ վստահեցրեց, որ չնայած հայկական կողմն իր պարտավորությունները չի կատարել, այնուամենայնիվ, այն, ինչ վճարվել է Նաիրի հյուրանոցին, բավականին մեծ գումար է՝ մոտ 30 հազար դոլար: Ավելին, իրանական կողմը, այդ թվում եւ Անահիտ Աբադը, տեղյակ չլինելով տեղի հյուրանոցային գներից, համաձայնվել են առաջարկած գնին:

Բոլորն են այդ մասին փաստել, որ հյուրանոցի տնօրենն օգտվել է իրավիճակից եւ ամենաթանկ հյուրանոցին համարժեք գներով տրամադրել «Եվա»-ն նկարահանող խմբին: Նրանք զբաղեցրել են հյուրանոցի 4/5–րդ մասը, բայց այդ ամիսների ընթացքում անգամ մի հոգի չի գնացել եղած ազատ սենյակները վարձակալելու: Մինչդեռ տնօրենը նշում է, որ զեղջեր է արել եւ մեծ գումարներից զրկվել: Բայց հայկական կողմը, մասնավորապես, կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը Անահիտ Աբադին վստահեցրել են, որ աստղաբաշխական թվերով է Նաիրի հյուրանոցի տնօրենը տարածքը տրամադրել:

Լուսանկարում՝ աջից առաջինը իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադ

Ըստ Անահիտ Աբադի՝ պրոյեկտն իրականացնողները խաբվել են, իրենց մեղքն է, սակայն դա հարցի բոլորովին այլ կողմն է: Պարզվում է՝ հայկական կողմն անգամ պրոյեկտին նորմալ չի վճարել ըստ պայմանագրի եւ Իրանից եկած գումարները գնացել են հյուրանոցի նախնական վճարի ու մնացած ծախսերի վրա: Անահիտ Աբադի խոսքով՝ «Եվա»-ն երեք ամսից ավելի Արցախում է էկրանավորվել եւ գումարներ բերել, միայն այդ գումարներով կարելի էր հյուրանոցի պարտքը թեթեւացնել:

Ազգային կինոկենտրոնը ֆիլմի 21 տոկոս փայատերն է: Ըստ պայմանագրի՝ իրավունք չուներ ֆիլմի վաճառքով զբաղվելու, դա պետք է աներ պրոդյուսերը, եւ եկամուտը բաշխեր բաժնետերերին:

«Ես պրոդյուսերին խնդրել եմ, որ Հայաստանում «Եվա»-ի եկամուտը մնա տեղում եւ դրանով գոյացած պարտքերը մարվի, նա համաձայնվել է: Բայց դա էլ կինոկենտրոնը չի արել, ֆիլմից ինչ գումար հանել է, ծախսել է իր խնդիրների վրա: Թուրքիային իսկապես ցավեցրել է ֆիլմը, այն բավականին հաջողություններ է գրանցել»,-ասաց իրանահայ ռեժիսորը:

Ազգային կինոկենտրոնը նախագծին հավանություն է տվել սկզբում, սակայն ասել է, որ ֆինանսապես չի կարող աջակցել: ՀՀ կառավարությունն է հաստատել գումարի չափը, փոխանցել մշակույթի նախարարությանը, որն էլ՝ ազգային կինոկենտրոնին: Ըստ պայմանագրի՝ մշակույթի նախարարությունը պետք է վճարեր 150 հազար դոլար, քանի որ պայմանագիրը միջազգային էր, գումարը դոլարով է նշվել, բայց Հայաստանի կողմը հաշվարկել է, որ դրամով վճարի: Եվ երբ սկսել են վճարել, կուրսի փոփոխություն է եղել, շուրջ 11 միլիոն պակաս են վճարել, դրան գումարած մի քանի անգամ հարկել է ֆիլմը:

Արդյունքում, բազմաթիվ «կրճատումներից» հետո մշակույթի նախարարությունը 30 միլիոն դրամի փոխարեն 12 միլիոն է տրամադրել: Սակայն հայկական կողմերի միջեւ ստորագրվել է մի փաստաթուղթ, որտեղ նշված է 60 միլիոն դրամի մասին: «Հայտնի չէ, թե ով է ում կաշառել, կամ այդ գումարները ուր են գնացել, կառավարություն-մշակույթի-նախարարություն-ազգային կինոկենտրոն 60 միլիոն գումարի դիմաց փաստաթուղթ են ստորագրել, բայց իրենք էլ գիտեն, որ չեն փոխանցել»,-ասաց Անահիտ Աբադը:

Իրանահայ ռեժիսորը խիստ հիասթափված ու մտահոգված է մեկնել հայրենիքից: Մեր զրույցում նա ցավով փաստեց, որ հայկական կինոդաշտում ավերակ է տիրում եւ արհեստավարժ մոտեցում չկա, հստակ մեխանիզմ չկա: Հավելեց, որ իրանցիները մեծ նախագծեր են իրականացնում, բայց քանի որ գիտի, որ Հայաստանում խոստումները չեն կատարվում, նախորդ դառը փորձից հետո նոր նախագծում Հայաստանի մասնակցությունը Աբադը բացառել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6169 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները