ԱԻ ոլորտում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը շարունակական է

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը շնորհավորեց Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և վերահաստատեց ՄԱԶԾ-ի կողմից ստանձնած պարտավորությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև փաստեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում մի շարք ռազմավարական ուղղություններով երկու կառույցները բարեհաջող համագործակցում են:

Այս առնչությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոխգործակցությունը լավ է ընթանում, և գնահատելի է այն աջակցությունը, որ ստացվում է ՄԱԶԾ-ի կողմից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման, անտառային, դաշտային և քաղաքային հրդեհների արդյունավետ հրդեհաշիջման, հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, «Նաիրիտ» գործարանում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման հարցերին:

Անդրադառնալով արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկային՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշեց, որ տեխնոլոգիաները զարգանում են, շատ կարևոր է, որ արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկան ճիշտ գործածվի: Անօդաչու թռչող սարքերի կիրառումը ԱԻ նախարարության համար ևս անհրաժեշտություն է:

Հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցը քննարկելիս ԱԻ նախարարն ասաց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր կլինի ավելի առարկայական քննարկել այն: Դմիտրի Մարիասինին իր հերթին նշեց, որ ՄԱԶԾ-ի փորձագետները պատրաստ են մասնագիտական կարծիք ներկայացնելու հակակարկտային պաշտպանության համակարգերի վերաբերյալ: Այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ փորձագիտական կարծիք կներկայացվի ԱԻ նախարարությանը:

Հանդիպման ավարտին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը նաև փոխանցեց ՄԱԶԾ պատրաստակամությունը աջակցելու ԱԻ նախարարությանը մասնակցել մայիսին Ժնևում կայանալիք Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ ֆորումին: Հայաստանի պատվիրակությունը 2018թ. նոյեմբերին մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի ֆորումին, որտեղ քննարկումներ են ծավալվել համայնքային դիմակայունության, ԱՌՆ ոլորտում կայուն ներդրումների, ԿԶՆ և կլիմայի փոփոխության օրակարգերին ներդաշնակ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի գործընթացի և մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Ֆորումի շրջանակներում մի շարք քննարկումներում ներկայացվել է նաև Հայաստանի փորձը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1963 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է