«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

«Վորլդ Վիժնի գերագույն նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների և երիտասարդների օրրան։ Այսօր մենք հաճելիորեն զարմացած ենք՝ տեսնելով, որ ձեր ղեկավարությամբ կառույցը որդեգրել է նույն նպատակները և դրանց հասնելու ճիշտ ուղիները»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Վորլդ Վիժնը Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել «Վորլդ Վիժնը Հայաստան» կազմակերպությանը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության և հատկապես ներառման գործընթացում ունեցած ներդրման համար, ինչը թույլ է տալիս առավել վստահ քայլեր ձեռնարկել՝ առաջ գնալու և փոփոխությունները համակարգային դարձնելու համար:

«Կարծում եմ, որ պետության հիմնական գործառույթներից մեկն էլ ոլորտում եղած լավագույն փորձը գտնելը և այն համակարգային փոփոխությունների հիմք դարձնելն է: Այս իմաստով «Վորլդ Վիժնի» փորձը կարող է լավագույն օրինակ դառնալ՝ այդ հիմքի վրա պետական մոտեցումներ ձևավորելու հարցում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ նախարարությունն աշխատում է ապաինստիտուցիոնալացման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ, որը զգալիորեն տարբերվելու է  նախորդ կառավարության բեռնաթափման ծրագրից: Ըստ ռազմավարության՝ ապաինստիտուցիոնալացումը պետք է իրականացվի՝ երեխային կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ վերադարձնելու և նրա համար համայնքում համապատասխան սոցիալական ծառայություններ ապահովելու միջոցով: Այս իմաստով սերտ համագործակցություն է անհրաժեշտ հատկապես ՏԻՄ-երի հետ:

Ժիրայր Էդիլյանը նշել է, որ «Վորլդ Վիժնը» աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքների համար։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա.

«Լիովին կիսելով ձեր մոտեցումները և նաև պատկերացնելով բոլոր մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ՝ այս նպատակի իրագործման ճանապարհին, կարող եմ ասել, որ մենք և մեր գործընկեր կազմակերպությունները պատրաստ են աջակցել նախարարության բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն երեխային ընտանիք, համայնք վերադարձնելուն»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության համակարգի վերանայման և նոր մոդելի մշակման ուղղությամբ, որն ավելի հասցեական և անձակենտրոն կլինի.

«Մեզ համար սկզբունքային է նաև աշխատանքի, զբաղվածության քաջալերումը, սակայն մարդը չպետք է անմիջապես զրկվի նպաստից՝ աշխատանքի անցնելուց հետո: Պետք է փորձենք նպաստառու-զբաղված անցումը հնարավորինս անցնցում իրականացնել»,- ասել է նա:

Զ. Բաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխության է ենթարկվել հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետության կողմից աջակցության տրամադրման կարգը: Այսուհետ բոլոր գործընթացներն իրականացվելու են մրցութային կարգով: Սրա հիմնական նպատակը հավակնորդների համար հավասար հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաև՝ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը.

«Մենք հասկանում ենք, որ տեխնիկական խնդիրներ լինելու են, բայց նաև գիտենք, որ խնդիրները լուծելով պետք է առաջ գնալ: Այս գործընթացը թույլ կտա ոչ միայն բարելավել մատուցվող ծառայությունների որակը, այլև վստահ լինել, որ համայնքներում կլինեն երեխաներին անհրաժեշտ ծառայությունները մատուցող կազմակերպություններ»,- ասել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1926 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ