Երևան
12 °C
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի մեղադրանքում մինչ նախաքննության ավարտ հայտարարելը փոփոխություն է արվել:
Այս մասին մեր զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Գործի նյութերը 76 հատոր են կազմում եւ պաշտպանական կողմը 76 օր էր նախատեսել՝ դրանց ծանոթանալու համար, սակայն քննիչը 50 օրացուցային օր է սամանել դրանց ծանոթանալու համար, ինչը պաշտպանական կողմը պատրաստվում է վիճակել:
- Պարոն Պողոսյան, գործի նյութերին 50 օրում ծանոթանալու քննիչի որոշումը դուք նույնպես վիճարկելո՞ւ եք:
- Միանշանակ վիճարկելու ենք, ընդ որում, վիճարկելու ենք նաեւ քննիչի գործողությունները՝ կապված նրա հետ, որ Յուրի Խաչատուրովին իրեն հասկանալի լեզվով չեն տրամադրվել գործի նյութերը:
- Հիմա ծանոթանում եք քրեական գործի նյութերին, ի վերջո կարո՞ղ եք ասել, ըստ մեղադրանքի՝ Յուրի Խաչատուրովը իր ո՞ր գործողություններով է տապալել սահմանադրական կարգը:
- Մեզ պարզ չի մեղադրանքի էությունը, այս 8 ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել: Չկատարվելուց հետո նախաքննության ավարտից անմիջապես առաջ մեղադրանքի որոշումը փոփոխվեց, իբր հստակցումներ ներկայացվեցին, սակայն մեղադրանքի մեջ կոնկրետ Յուրի Խաչատուրովի գործողությունները բացարձակապես նկարագրված չեն: Դեռ ավելին՝ Յուրի Խաչատուրովի համար անհասկանալի է նաեւ, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման մեղադրանք առաջադրելու համար, որովհետեւ նկարագրության մեջ իր կողմից ենթադրյալ վերագրվող որեւէ գործողություն նկարագրված չէ: Մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով (Սահամանդրական կարգը տապալելու համար), սահմանադրական կարգը տապալվում է որոշակի գործողություններով, հիմա այդ գործողություններից որեւէ մեկը որոշման մեջ չենք գտնում, թե օրինակ Յուրի Խաչատուրովի ո՞ր գործողության հետեւանքով Սահմանադրության երկրորդ հոդվածը դադարեց գործել եւ հետո ինչպես վերականգնվեց տապալված կարգը: Այսինքն՝ մեղադրանքում ոչ թե գործողություններ, այլ՝ իրադարձություններ են նկարագրված, թե այդ իրադարձությունների հետ ինչ առնչություն ունի Խաչատուրովը, հայտնի չէ:
Օրինակ, նկարագրված է մեղադրանք՝ «հետագայում հարուցված քրեական գործով փոփոխվել են պարկուճները», հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ Յուրի Խաչատուրովը ի՞նչ կապ ունի պարկուճների ենթադրյալ փոփոխման հետ, ինչո՞ւ է մեր մեղադրանքի ծավալում նկարագրված այդ հանգամանքը ու ի՞նչ գործողություններ է դրսեւորել Խաչատուրովն այդ պարկուճների ենթադրյալ փոփոխման ժամանակ, բացարձակապես որեւէ նշում չկա: Կարծում եմ, որ այս մեղադրանքը, նախաքննության գործի ավարտը, պաշտպանության իրավունքի խախտումը ժամկետ չտրամադրելը եկավ ապացուցելու մի պարզ ճշմարտություն՝ դեռեւես անցած տարվա հոկտեմբեր ամսին, երբ վարչապետը ելույթ էր ունենում Ազգային ժողովում, ամբիոնից հայտարարեց, որ կալանքի քննարկման ընթացքում դատավորները զանգում եւ ասում են՝ գործը ջուր ա, այս գործի այն մասով ինչով հասցրել եմ ծանոթանալ, հիմնավորում է գործով միակ ճշմարտությունը՝ գործը իրականում ջուր է, վարչապետը ճիշտ էր, ՀՔԾ-ն՝ սխալ:
- Ասացիք՝ մեղադրանքի փոփոխություն է եղել, կմանրամասնե՞ք ինչն է փոփոխվել:
- Առաջադրված մեղադրանքը հոդվածի տեսանկյունից նույնն է մնացել, փորձել են իբր հստակեցում ներկայացնել, որոշակի ձեւակերպումներ են հանվել նախորդ մեղադրանքից, ինչը մենք պնդում էինք նախկինում, որ անհիմն եւ անօրինական է նման ձեւակերպումներ ներառելը մեղադրանքի մեջ, ինչից հետո վարույթն իրականցնող մարմինը որոշակի ձեւարկեպումների փոփոխություն է իրականացրել, սակայն Յուրի Խաչատուրովի հանցավոր որեւէ գործողություն նկարագրված չէ: Վարույթն իրականացնող մարմինը վերցրել եւ նկարագրել է 2008 թվականի փետրվարի 19-ից ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում՝ նախագահական ընտրություններ են անկացվել, բողոքի ցույցեր են եղել, բանակը Երեւան քաղաքում է հայտնվել եւ այլն ու դրա հիման վրա Յուրի Խաչատուրովին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու համար:
- Քննիչը մեղադրանքից ո՞ր ձեւակերպումներն է հանել:
- Օրինակ, նախկին մեղադրանքում նշված էր՝ «նախագահի հակասահմանադրական հրամանագիրը», հետագայում մենք բարձրաձայնում էինք, որ նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչող սուբյեկտը ընդամենը մեկն է՝ Սահմանադրական դատարանը եւ այդ հրամանագիրը մինչ այս պահը ուժի մեջ է: Հետագայում, մեղադրանքի ձեւակերպման որոշ հատվածներից այդ «հակասահմանադրական հրամանագիր» արտահայտությունը դուրս է եկել:
- Պարոն Պողոսյան, Յուրի Խաչատուրովի մեղադրանքում ի՞նչ ապացույցներ են դրվել:
- Որեւէ ապացույց չկա: Յուրի Խաչատուրովը հանդիսացել է բանակային ու բավականին մեծ փորձով զինվորական, ինքը այլ ելք, քան տրված հրամանը կատարելը չուներ, իսկ 0038 հրամանը ակնհայտ ապօրինի չի եղել: Ես համոզված եմ այժմյան իրադրությունում եւս եթե մի պահ ենթադրենք, որ նմանատիպ հրաման արձակվի, նույն պաշտոնատար անձինք կկատարեն եւ պարտավոր են կատարել տվյալ հրամանի պահանջները...: Այդ հրամանի ակնհայտ ապօրինությունը որեւէ մեկը չի կարող հիմնավորել, որովհետեւ եթե նույնիսկ ենթադրենք, որ այն ապօրինի է եղել, ապա վարույթն իրականացնող մարմնի համար տվյալ հրամանի ապօրինությունը պարզելու համար պահանջվել է 10 տարուց ավելի ժամանակ եւ որեւէ զինվորական հենց այդ պահին ի վիճակի չէր պարզելու այդ հրամանի ապօրինությունը: Այժմ Յուրի Խաչատուրովը հրաման կատարելու համար մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար. ենթադրենք, իրավական է այդ դիրքորոշումը, եւ պայմանականորեն ենթադրենք՝ Երեւան քաղաքում այդ պահին եղել է 10 հազար զինվորական, ապա ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում հենց այդ 10 հազար զինվորականներին՝ հրաման կատարելու համար:
- Ըստ փաստահավաք խմբի՝ Խաչատուրովն է եղել նոր ձեւավորված մարմնի հրամանատարը՝ Երեւան քաղաքում նոր բանակային կառավարման մարմնի ղեկավարը:
- Նախ եւ առաջ նշեմ, որ նոր ձեւավորված մարմին ընդհանրապես չի եղել: Յուրի Խաչատուրովը հանդիսացել է ՀՀ ՊՆ տեղակալ-Երեւանի կայազորի պետ, այսինքն՝ չի ձեւավորվել նոր մարմին եւ Յուրի Խաչատուրովը շարունակել է իրականցնել իր կայազորի պետի լիազորությունները: Այսինքն՝ բացարձակ անհիմն է ՀՔԾ այն դիրքորոշումը, թե իբր ստեղծվել է նոր զինվորական մարմին: Նմանատիպ հանրությանը մոլորեցնելու փորձերը հաճախ են եղել սույն քրեական գործով, մասնավորապես, երբ հրապարակվեցին գաղտնալսումների վերաբերյալ ձայնագրությունները, այդ ժամանակ պաշտոնատար անձինք մամուլի ասուլիսով հանդես եկան եւ հանրությանը բուն գործից շեղելու նպատակով ամպագոռգոռ հայտարարություններ կատարեցին. հայտարարեցին, թե իբր հատուկ ջոկատայիններ են եղել, որոնք կրակոցներ են արձակել, Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքներն էին վկայակոչում, բայց ժամանակը եկավ ապացուցելու, որ սա կրկին փորձ էր՝ հանրությանը մոլորեցնելու, որովհետեւ այդ հանգամանքները գործով չեն հաստատվել եւ այս առումով որեւէ փաստական տվյալ էլ ձեռք չի բերվել: Սա խոսում է այն մասին, որ նախաքննությունն ըստ էության տեղի չի ունեցել ու այս գործը ոնց ջուր կար հուլիսի 26-ին, այդպես ջուր էլ մնացել է մինչ այժմ:
- Յուրի Խաչատուրովի դեմ ցուցմուքներ կա՞ն:
- Մինչեւ այս պահը ծանոթացած նյութերում որեւէ անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ ապացույց չկա: Բնական է, որ չկա իր դեմ վկայած անձ, որովհետեւ հակառակ պարագայում, մենք նախաքննության ընթացքում կօգտվեինք կոնֆրոնտացիայի իրավունքից եւ առերես հարցաքննվելու հնարավորություն կունենայինք, ինչը չի կատարվել, այս ամենը վկայում է այն մասին, որ գործով Յուրի Խաչատուրովի դեմ ցուցմունք չի եղել:
- Յուրի Խաչատուրովը ցուցմունք տվե՞լ է՝ ի վերջո բանակը մինչ արտակարգ դրություն հայտարարելը ներգրավվե՞լ է ներքաղաքական զարգացումներին, թե՝ ոչ:
- Բանակը, իհարկե, ներգրավված չի եղել ներքաղաքական զարգացումներին, դա իմ դիրքորոշումն է, իսկ Յուրի Խաչատուրովին հնարավորություն չի տրվել դրա վերաբերյալ ցուցմունք տալու, սակայն դիրքորոշումը դա է:
- Այսինքն՝ ինքը պատրաստ է եղել ցուցմունք տալո՞ւ, բայց իրեն չեն լսե՞լ:
- Երբ ակնհայտ անհիմն եւ ապօրինի մեղադրանք է առաջադրվել, Յուրի Խաչատուրովը, օգտվելով իր իրավունքից, խնդրել է պարզաբանել մեղադրանքի էությունը, հիմքերը, ինչը քննիչի կողմից չի կատարվել եւ տեսնելով, որ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում, Յուրի Խաչատուրովը առանց պարզաբանված մեղադրանքի որեւէ ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 2018-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրեց Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, ինչից հետո նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան: Դատարանը Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, միաժամանակ նրա նկատմամբ կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց գրավ եւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց նա ազատ էր արձակել: Պաշտպանական կողմը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան, որն էլ վարույթ չէր ընդունվել: Այժմ պաշտպանական կողմը պատրաստվում է գանգատ ներկայացնել ՄԻԵԴ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը
Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները
Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է
ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո
Նոր նշանակում Քաղաքաշինության կոմիտեում
Ուզում են TRIPP-ը չեղարկել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել. կեղծում են իրականությունը. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին
Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը
Երևանի Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ լուսանկարներ
Նոր նշանակում ԱԱԾ-ում
ԵՄ Թայեքս-ի ներկայացուցիչների հետ սահմանների կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել
Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, աչքովս ընկած կլիներ, դժվար թե մոռանայի
Վարչապետը դարձել է ոսկոր. նախկինների առաջ քահանաները խոնարհվում էին, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին. Տեր Արմեն
Երևանում տներ են այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ձյուն է տեղում
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Կարևորվել է Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի գործընթացներում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել
Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկնե՛ր․ վարչապետ
Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին
Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա
Հաշվետվություն
Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին
ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ
C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
Ավելի քան 45 հազար փոքր հողամասի սեփականատեր տուն կառուցելու հնարավորություն կունենա. նոր փոփոխություններ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները
Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT