Երևան
12 °C
Երեկ գիշերվանից մամուլում տեղեկություներն էին շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության մի քանի աշխատակիցների։ Ոչ ԱԱԾ-ն եւ ոչ էլ ՊՎԾ-ն ավելի քան տասը ժամ այս տեղեկությունները հաստատող կամ հերքող որեւէ մեկնաբանություն չէին տալիս։ Ապա, միայն օրվա երկրորդ կեսին, ձերբակալված համարվող աշխատակիցներից մեկը՝ Դավիթ Ադյանը, Երեւանի պետական համալսարանի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ բարձրացավ հարթակ, ասաց, որ ինքը ձերբակալված չէ ու հեռացավ։ Արդեն ժամեր անց ՊՎԾ ֆեյսբուքյան էջում հրապարակում արեց՝ գրելով, որ ծառայության աշխատակիցների մասին տարածվող տեղեկատվությունը խեղաթյուրված է, իսկ մանրամասներին կանդրադառնան ավելի ուշ։ ԱԱԾ-ից էլ հայտնեցին, որ թեմայի առնչությամբ հայտարարությամբ հանդես կգան։
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որի անունը եւս շրջանառվում էր ձերբակալված համարվողների ցանկում։ Ի դեպ՝ Ադյանը Երեւանի պետական համալսարանում ՊՎԾ կողմից ստուգումներ իրականացնող հանձնաժողովի նախագահն է։
- Պարոն Ադյան, դուք ՊՎԾ աշխատակիցների ձերբակալությունների մասին լուրերին միայն ժամեր անց արձագանքեցիք՝ ասելով, որ ձերբակալված չեք։ Հայտարարության պահին, իհարկե, ձերբակալված չեք, իսկ դրանից առա՞ջ։
- Ոչ, ես ձերբակալված չեմ եւ իմ կյանքում երբեւիցե ձերբակալված չեմ եղել։
- Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ ձեզ հարցաքննել են ԱԱԾ-ում։
- Ինձ ոչ էլ հարցաքննել են։
- Դուք ֆեյսբուքում, որքանով նկատել եմ, բավական ակտիվ եք, սակայն սկզբում այս լուրերը հերքող որեւէ գրառում չարեցիք, ինչի՞ն էիք սպասում։
- Գիտեք, ֆեյսբուքում ընդհանրապես ակտիվ չեմ, միայն երեւի լայքեր եմ անում հարազատներիս, ուրիշ ակտիվություն չունեմ։ Եւ ամեն չգիտեմ ինչ մակարդակի հայտարարություններին չեմ ուզում անընդհատ անդրադառնալ։ Միայն, երբ բանը բանից անցավ, նաեւ իմ շահերը պաշտպանելու համար ես այսօր գրեցի եւ հայտարարեցի այդ մասին։
- Կառույցի մի քանի աշխատակիցների մասին նման տեղեկություններ են շրջանառվում, ԱԱԾ-ից ասում են, որ դեռ հայտարարությամբ հադնես կգան, բայց Պետական վերահսկողական ծառայությունը տասը ժամից ավելի պաշտոնական որեւէ հայտարարություն չարեց այս մասին։ Տարօրինակ չէ՞ արդյոք նման գործելաոճը։
- Ես կառույցի մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց հայտարարեցին, որ լուրերը խեղաթյուրված են եւ լրացուցիչ մեկնաբանություն կտրվի։ Եւ ինձ թվում է՝ պարզաբանումներ կլինեն նաեւ մյուս անձանց մասին։
- Պարոն Ադյան, եթե լուրերը խեղաթյուրված են ու անհիմն, ապա ինչո՞ւ պիտի նման տեղեկություններ շրջանառվեին։
- Ես կարծում եմ՝ ինչ-որ անձերի շահեր են ոտնահարվել։
- Ի՞նչ անձանց մասին է խոսքը։
- Ես իմ կարծիքն եմ ասում, նույնիսկ որպես քաղաքացի, ոչ թե պաշտոնյա։ Բայց անուններ չգիտեմ, չեմ կարող ասել։
- Իսկ ինչո՞ւ հենց Երեւանի պետական համալսարանի դիմաց իրականացվող ակցիային գնացիք ու հայտնեցիք, որ ձերբակալված չեք, այն էլ՝ օրվա երկրորդ կեսին միայն։
- Որովհետեւ ես ունեմ ծառայություն, էն ինչ շրջանառվում էր, որ իբր ձերբակալված ենք եւ այլն, ես կոռեկտ չէի համարի, որ որպես անձ հանդես գայի, որովհետեւ կարծում էի, որ մեր մամուլի ծառայությունը դիրքորոշում կհայտնի, որը մի քիչ ուշ եղավ։ Բայց ԵՊՀ գնալու իմ նպատակն այն էր, որ ինչ-որ անձ, եթե չեմ սխալվում Նարեկ անունով, կարմիր բաճկոնով մի երիտասարդ (խոսքը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի մասին է,-հեղ․), միկրոֆոնը ձեռքին ասում էր՝ տեսեք՝ ԵՊՀ-ում ովքեր են ուսումնասիրություն իրականացնում, ԵՊՀ-ում ուսումանսիրություն անող հանձնաժողովի ղեկավարը երեկ ձերբակալվել է, եւ այլն։ Դա արդեն վիրավորանք էր իմ ու իմ ստորաբաժանման հասցեին, եւ ես գնացի բոլորի դիմաց այդ հերյուրանքները հերքելու։
- Հնարավո՞ր եք համարում, որ շրջանառվող տեղեկությունները ԵՊՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների հետ ունեն ինչ-որ առնչություն։
- Չգիտեմ, չեմ կարծում, իրենք ուղղակի շահարկում էին այդ ապատեղեկատվությունը, որը նաեւ իրենք են հրապարակել։
- Նկատի ունեք ակցիա իրականացնողներին եւ հրապարակումն արած Analitik.am կայքի՞ն։
- Կխնդրեմ, որ ԱԱԾ-ին ասեք՝ ինչ-որ կայք, օրինակ, Analitik․am-ը ձեր անունից հրապարակումներ է անում, չեք ուզո՞ւմ պարզել՝ ինչու է նման սուտ բաներ տարածում։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկն իմ անունից դուրս գա ու սուտ հայտարարություններ անի, ես դրա դեմը կառնեմ ու կասեմ՝ դու ո՞վ ես իմ անունից բան խոսես, մարդիկ ԱԱԾ-ի անունից հայտարարություններ են տարածում, եւ որեւէ մեկը չի ասում՝ Analitik.am, ո՞վ եք դուք, որ մեր անունից հայտարարություն անեք։ Կարող է իսկապե՞ս ասում են իրենց մոտ կանգնած աղբյուրները, նման բան թույլատրելի չէ։ Կարող է վեր կենան, ասեն՝ մեր աղբյուները ասում են, որ էսինչը հայրենիքի դավաճան է, նման բանը թույլատրելի է՞։
- Պարոն Ադյան, ի վերջո, դուք տեղեկություն ունե՞ք, ձեր ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին հրավիրե՞լ են ԱԱԾ։
- Ոչ, միանշանակ ոչ։
Հ․Գ․ Ինչ վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության՝ ձերբակալված համարվող մյուս աշխատակիցներին՝ այդ թվում իր ազգակից Սամվել Ադյանին, ՊՎԾ վարչության ղեկավարն ասաց, որ ինքը մյուսների մասով իրավասու չէ որեւէ բան ասել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT