Գյումրիում կայացավ «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունը (լուսանկարներ)

Գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի կյանքի եւ մարզական ուղու մասին պատմող «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունից առաջ նախ մամուլի ասուլիս էր հրավիրվել: Հենց Արթուր Ալեքսանյանն էլ բազմաթիվ հարցերի պատասխանները տվեց: Ասաց՝ ճիշտ է, իր կարիերայի մասին է ֆիլմը, բայց դա չի նշանակում, որ հեռանում է մարզագորգից կամ պատրաստվում է մարզչական գործունեություն ծավալել: Հակառակն, առջեւում մեծ անելիք ունի: «Ես դեռ մարզիչ չեմ լինի, ես դեռ գործող մարզիկ եմ եւ իմ առջեւ դեռ նպատակներ ունեմ: Ճիշտ է, իմ փորձով, գիտելիքներով միշտ օգնում եմ մեր ըմբիշներին, բայց մարզիչ դառնալուս մասին խոսելը վաղ է: Ինձ հիմա ավելի լավ եմ զգում, վատ մարզավիճակում չեմ, չնայած դեռ մրցումների չեմ մասնակցել: Երեւի առաջիկա Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, դեռ վերջնական որոշված չէ: Մեր մարզիչների հետ դեռ պետք է քննարկենք այդ հարցը, իսկ դրանից հետո արդեն մրցաշարեր կան: Արդեն սեպտեմբերին պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը, որը նաեւ օրինական վարկանիշային առաջնություն է, կփորձեմ անպայման վարկանիշ ձեռք բերել հաջորդ տարվա օլիմպիական խաղերի համար»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Ֆիլմը  ստեղծվել է Vivaro ընկերության աջակցությամբ Vnews.am սպորտային կայքի ստեղծագործական խմբի ջանքերով: Նկարահանումներն իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018 թվականին կայացած Աշխարհի առաջնության ժամանակ: Սյուժեում նաեւ տեղ են գտել դրվագներ մինչ առաջնությունը Երեւանի ուսումնամարզական հավաքից, ինչպես նաեւ  Գյումրիում գտնվող Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի պարապմունքներից:

«Շատ հետաքրքիր պահեր կան ֆիլմում, դրանք վայրկյաններ եւ րոպեներ են, որ ոչ հանդիսատեսն է տեսնում, ոչ երկրպագուն: Այդ աշխարհը հասանելի է միայն մարզիկին ու մարզչին: Հենց այդ թաքնված հույզերն ու ապրումները, լարվածությունն ու մեր ներքին փոքրիկ, բայց կարեւոր գաղտինքներն ենք վստահել բոլորիդ այս ֆիլմի միջոցով»,- ասաց Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը՝ Գեւորգ Ալեքսանյանը:40 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմում չկա հեղինակի խոսք: Զուգահեռաբար երկու սյուժե է ներկայացվում: Առաջինը պատմում է  Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնության մասին, երկրորդում Արթուրն է՝ մանկությունից մինչ հիմա:

«Ֆիլմում հնարավորինս ընդգրկել ենք Արթուրի կարիերայի լավագույն դրվագները, նրա մասին խոսում են ինչպես հայ մարզիչներն, այնպես էլ այլ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները, նախկին մրցակիցները: Հեղինակի խոսք չկա, ամեն ինչի մասին պատմում են կադրերը: Չի կարելի ասել, որ այս ֆիլմն Ալեքսանյանի ամբողջ կարիերան է ամփոփում, որովհետեւ նա դեռ երկար ճանապարհ ունի անցնլու, եւ վստահ ենք, որ եթե մի օր պետք լինի նրա անցած ողջ ընթացքը պատկերող ֆիլմ ստեղծել, այն ավելի երկար կլինի եւ բազմաթիվ տիտղոսներ կներառի իր մեջ: Ֆիլմը նպատակ ունի ներկայացնել այս պահի դրությամբ Արթուր Ալեքսանյանի դերն ու նշանակությունը սպորտում եւ հասարակության մեջ, ցույց տալ նրան որպես մարդ, քաղաքացի, մարզիկ: Ոչ թե միայն այն, որ գնում, մեդալ է նվաճում, վերադառնում, այլ ընդգծել նրան որպես ազգին ներկայացնող օրինակելի կերպար»,- ասաց Vnews.am սպորտի բաժնի գլխավոր խմբագիր Կարեն Ռաֆայելյանը:   

Ֆիլմում Արթուրին փոքր հասակում ներկայացնող դրվագները մարմնավորել է նրան անհավանական նման, խարտյաշ, կապուտաչյա, նույն գանգուր եւ խիտ մազերով փոքրիկ Դավիթը: ՀԺ-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, պատմեց, որ տղան եւ Արթուրը առաջին անգամ հանդիպել եւ ծանոթացել են «Մեծ փոքրիկներ» հաղորդման ժամանակ՝ հենց Դավիթի ցանկությամբ: Տղան ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, աննախադեպ ուժ ունի, ատամներով կարողանում է ավտոմեքենա քաշել: Միաժամանակ Արթիկում ըմբշամարտ է պարապում: «Նրան որ հարցնում են՝ դու Դավի՞թն ես, ասում է՝ չէ, ես Սասունցի Դավիթն եմ»,-ասաց Գեւորգ Ալեքսանյանը: Եվ հենց Դավիթն էլ «Արթուրը» ֆիլմում ներկայացնում է գյումրեցի Սպիտակ Արջին:Ի դեպ, սպիտակ արջերի մասին: Փետրվարի 27-ին նշվում է Բևեռային կամ Սպիտակ արջի միջազգային օրը: «Չգիտեմ Vivaro-ն հատուկ էր արել, թե պատահական եղավ սա, բայց էսօր նշվում է Բեւեռային, սպիտակ արջի օրը, էնպես որ մեր Սպիտակ Արջի մասին պատմող ֆիլմի օրը շատ ճիշտ էր ընտրված»,-կատակեց Կարեն Գիլոյանը:Արթուր Ալեքսանյանը նաեւ հայտնի է որպես Սպիտակ Արջ: Այսպես են նրան կոչում հաղթանդամության եւ սպիտակ մաշկի պատճառով: Գյումրիում 2016 թվականի օգոստոսի 28-ին մի մեծ սպիտակ արջ պատրաստվեց եւ բերվեց հրապարակ, որտեղ հրավառությամբ եւ մեծ տոնախմբությամբ դիմավորեցին ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում օլիմպիական ոսկի նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին եւ օլիմպիական փոխչեմպիոն, ծանրորդ Գոռ Մինասյանին:Ասուլիսի ավարտից անմիջապես հետո ցուցադրվեց ֆիլմը, որն, ըստ հեղինակների, Արթուր Ալեքսանյանը դիտեց առաջին անգամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4295 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի