Երևան
12 °C
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ, ի դեմս մասնաճյուղի տնօրենի, այսօր որոշ ժամանակով փակել են Մ-3 միջպետական ճանապարհը՝ Վանաձորի Գրիգոր Նարեկացի փողոցի հատվածում:
ՀԺ-ի հետ զրույցում «ԲԷՑ»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը պատմեց, թե բողոքի ակցիայի նպատակն այն է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու եւս մի քանի աշխատակիցների առանց որեւէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից. «Այսօր ազատել են ինձ ու իմ էլմանտյոր Վալերիյ Հարությունյանին, 2 օր առաջ 5 վարորդի են ծանուցում ուղարկել, որ 5 ամսվա ընթացքում պետք է ազատեն աշխատանքից, 2 ամսվա ընթացքում էլ եւս 8 աշխատակից է ազատվել աշխատանքից»,-ասաց տնօրենը:

Էդգար Բոջուկյան
Բոջուկյանի խոսքով՝ մինչեւ այսօր ազատված աշխատակիցներին ղեկավարությունից ոչինչ չեն ասել, միայն նշել են, թե կրճատումներ են գնում. «Ինձ ու մանտյոռիս վրա հոդվածներ են դրել, բայց էտ հոդվածները հակասում են, իրենք ինձ իբր հոդվածների վրա առանց նախազգուշացնելու դրել ազատել են, բայց ես ոչ մի բան չեմ արել, եւ իրենք պարտավոր են ինձ տեղյակ պահել, որ ես այս կամ այն խախտումներն եմ իբր արել»:
Մասնաճյուղի տնօրենի խոսքով, իրեն հիմնավոր պատճառ ներկայացնելու փոխարեն ասել են, թե «դու մեր թիմից չես». «Սա քաղաքական դրդապատճառներ ունի, քաղաքականացնում են, ինձ ասում են՝ դու մեր թիմից չես, բայց ես չգիտեմ՝ որն ա իրենց թիմը, որն է իմ թիմը, մենք հո ֆուտբոլ չենք խաղում, որ թիմերի բաժանվենք»:

Փակված ճանապարհահատված են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի երկու տեղակալները, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Վազգեն Թորոսյանը: Իրավապահները մասնաճյուղի տնօրենից պահանջում էին բացել ճանապարհը, վերջինս, սակայն, պնդում էր, որ ճանապարհը չի բացվելու այնքան ժամանակ, մինչեւ որ իր հետ կապ չհաստատեն համապատասխան գերատեսչություններից:

Մոտ մեկ ժամ անց պարոն Բոջուկյանը տեղեկացրեց, որ իր հետ կապ է հաստատել «ԲԷՑ»-ի գլխավոր ինժեներն ու հայտնել, որ վաղը ժամը 11-ին հանդիպեն գլխավոր տնօրենի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Էդգար Բոջուկյանի խոսքով, եթե հանդիպումը հօգուտ իրենց չլինի, ինքն ու իր աշխատակիցը չվերականգնվեն իրենց աշխատանքում, ապա փակելու են ոչ միայն Մ-6 միջպետական ճանապարհը, այլ նաեւ Վանաձորի բոլոր մուտքերն այնքան ժամանակ, մինչեւ կվերականգնեն իրենց խախտված իրավունքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT