ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ-ի տնօրենը աղմկոտ տվյալներ է հայտնում ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանին. գործադուլը շարունակվում է

01/03/2019 schedule18:00

Այսօր «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ–ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Ընկերության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի դիմաց եւ պահանջում են պարզաբանել, թե ինչու են «Էլիպս» եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում ազատել «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։

Քիչ առաջ նաեւ տեղեկացրել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Արամ Ղլեչյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Վանեցյան, իրականացնելով «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության տնօրենի պարտականությունները, հայտնաբերել եմ, որ «Էլիպս Ջիէյ» ՍՊ ընկերության կողմից «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերությանը ներկայացվել են ակնհայտ կեղծ հաշիվ ապրանքագրեր/հարկային հաշիվներ, որոնք կազմվել են «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ-ի հաշվապահ Սահականուշ Սահակյանի կողմից:

Համաձայն ՀՀ ՃՈ եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ միջեւ 15.02.2017 կնքված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի՝ ՀՀ ՃՈ-ն պետք է հատուցի հավատարմագրային կառավարչի փաստացի կատարած ծախսերը:

Փաստացի չմատուցված, սակայն կազմված եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ին ներկայացված հարկային հաշիվները «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ի կողմից ՃՈ-ին ներկայացվելու դեպքում ՀՀ-ն կկրի առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ինձ համար ակնհայտ է, որ նշված կեղծիքները թույլ են տրվել միտումնավոր, քանի որ կեղծ հաշիվ ապրանքագրերը եւ հարկային հաշիվները կազմող անձը հաստատապես տիրապետում է այն տեղեկատվությանը, որ ներկայացվող ծառայությունները չեն մատուցվել երբեւէ՝ համապատասխան մասնագետների բացակայությամբ պայմանավորված:

Չցանկանալով մասնակից լինել կատարվող հանցագործություններին, դիմում եմ Ձեզ՝ քրեադատավարական ընթացակարգերով նշված իրավահարաբերությունները պարզելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12721 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից