Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբանն այսօր մի շարք միջնորդություններ ներկայացրեց դատարանին, որոնցից մեկը վերաբերում էր գործի վարույթը կասեցնելուն:
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արսեն Թորոսյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցվորը, որպես փաստ, ներկայացրել է այն, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին» եւ արել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հացվոր կողմի, վերաբերում են Արա Մինասյանին:
Հայցը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սերգեյ Երիցյանի նախագահությամբ. նիստը սկսվելուն պես պատասխանող Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը նախարարի դեմ ներկայացված հայցի վարույթը կասեցնելու միջնորդությամբ հանդես եկավ:
Գյոզալյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը մինչեւ բժշկական կենտրոնում տեղի ունցած առերեւույթ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով վերջնական դատական ակտ կլինի:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ, որի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել Արա Մինասյանը, նույն գործով նրա նկատմամբ նաեւ հետախուզում է հայտարարվել: Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից առգրավվել են բոլոր ապացույցները, որոնք արտահայտում են Արսեն Թորոսյանի կողմից կատարված արտահայտությունների իսկությունը, ուստի ըստ նրա՝ սույն գործի վարույթը պետք է կասեցվի: Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ իր վստահորդի կողմից հնչեցված արտահայտությունների հիմքում եղել են ապացույցներ, իսկ այդ փաստերը ապացուցող ապացույցները առգրավվել են նախաքննական մարմնի կողմից: Գյոզալյանն ասաց, որ մի շարք հարցումներ է ուղարկել վարույթն իրականացնող մարմնին այդ ապացույցները ստանալու վերաբերյալ, սակայն նախաքննական մարմինը այն չի տրամադրել՝ պատաճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք է:
«Թող քրեական գործով քննվի, այնուհետեւ մենք հնարավորություն կունենանք վերցնել այդ ապացույցները եւ բերել այս դատարանին ներկայացնել: Ասեմ ավելին՝ դատավճռով պետք է այդ ամբողջը ապացուցվի»,- ասաց Գյոզալյանը:
Վերջինիս կողմից ներկայացած միջնորդության դեմ հայցվոր կողմը առարկեց: Մասնավորապես հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ գործի քննության անհնարինությունը մեկնաբանվում է որպես փաստերի հաստատման առումով անհնարինություն եւ ոչ թե ապացույցների գտնվելու վայրի առումով անհնարինություն: «Այլ կերպ ասած՝ անհնարինությունն առկա է այն դեպքում, երբ որեւէ փաստ որեւէ քաղաքացիական գործով օբյեկտիվորեն չի կարող հաստատվել, եւ պետք է հատատվի այլ գործով: Այստեղ նման խնդիր չունենք, այստեղ ուղղակի խոսքը գնում է նրա մասին, որ ապացույցները գտնվում են քրեական գործում, այսինքն՝ առգրավված են. կարծում եմ՝ այստեղ անհնարինություն չկա եւ կողմն ունի բավականաչափ մեխանիզմներ՝ իրեն ցանկալի ապացույցները ստանալու համար եւ ես չէ, որ պետք է հուշեմ »,- ասաց Վահագն Գրիգորյանը: Փաստաբանի խոսքով՝ դատարանում քննվող քաղաքացիական գործի համար բոլորովին էական նշանակություն չունի՝ բժշկական կենտրոնում կատարվել են չարաշահումներ, թե՞ ոչ, քանի որ գործի շրջանակներում այդ հարցը չի քննվում, այլ քննվում է այն հարցը՝ արդյոք Արսեն Թորոսյանն ասե՞լ է, որ Արա Մինասյանի կողմից կատարվել են այդ չարաշահումները, թե՝ ոչ եւ արդյոք նրա կողմից արված արտահայտությունները եղել են թիրախավորված: «Եթե ես դատաքննության ընթացքում ապացուցեմ, որ այդ արտահայտությունները թիրախավորված են, եւ դրանք վերաբերել են Արա Մինասյանին, անկախ նրանից՝ դուք որքան ապացույցներ կբերեք, այդ ապացույցները ցույց կտան, թե ինչ չարաշահումներ են եղել բժշկական կենտրնում, դա նշանակություն չի ունենա, եթե չապացուցեն, որ չարաշահումները եղել են հենց Արա Մինասյանի կողմից, իսկ նման ապացույց, ես կարծում եմ, քրեական գործում չկա եւ չի կարող լինել, քանի որ նման չարաշահումները կարող են հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասաց Վահագն Գրիգորյանը: Վերջինս կանխատեսել էր, որ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն այսօր վերը նշված միջնորդությամբ է հանդես գալու եւ նախապես դրա վերաբերյալ գրավոր առարկություններ էր պատրաստել, որը հանձնեց դատարանին: Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ պատախանող կողմը նիստերը ձգձգելու միտում ունի եւ չարաշահում է իր իրավունքները: Վերոգրյալից ելնելով՝ հայցվոր կողմը խնդրեց դատարանին՝ մերժել պատասխանող կողմի միջնորդությունը: Երկարատեւ քննարկումներից հետո դատարանը որոշեց մերժել պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմի փաստարկը, թե անհնար է գործի քննությունն իրականացնել, քանի որ քրեական գործ է հարուցված, հիմնավոր չէ:
Այնուհետեւ Գեւորգ Գյոզալյանը եւս մեկ միջնորդությամբ հանդես եկավ. այս անգամ էլ միջնորդեց նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել այն նյութերը, որոնք առգրավվել են եւ որոնց վրա հիմնվելով՝ նախարար Արսեն Թորոսյանն արել է հայցի առարկա հանդիսացող արտահայտությունները: Իր առաջին միջնորդությունում նա ասաց, որ փորձել է այդ ապացույցները ստանալ, սակայն նախաքննական մարմինն այն չի տրամադրել:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյան այս միջնորդության դեմ եւս առարկեց՝ նշելով, որ նախորդ միջնորդության մեջ արդեն իսկ նշել է, որ այդ նյութերը էական նշանակություն ունենալ չեն կարող այս գործի լուծման համար: Գրիգորյանը նաեւ ասաց, որ Գյոզալյանը չի մասնավորեցնում, թե կոնկրետ ինչ ապացույց է պահանջում եւ ինչ հանգամանք հիմնավորելու համար. նա հավելեց, որ ամբողջ քրեական գործը չի կարող լինել վերաբերելի դատարանում քննվող հայցին: Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, պատասխանող կողմի այս միջնորդությունը եւս մերժեց:
Երկու միջնորդությունների վերաբերյալ մերժում ստանալուց հետո պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ նրան բացարկ հայտնելու համար: Նա ասաց, որ դատարանի այս գործողություններն իր մոտ ողջամիտ կասկած են հարուցում առ այն, որ դատարանը սույն գործով իր վստահորդի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի: Նա հավելեց, որ դատարանն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու համար, որ Արսեն Թորոսյանն ապացուցի հայցի առարկա հանդիսացող արտահայտությունների իսկությունն այն դեպքում, երբ նրա վրա դատարանը դրել է դրանք ապացուցելու պարտականություն:
«Մոտավորապես կանխատեսում եմ, թե դատավարությունն ինչ ուղղությամբ է գնալու: Ինձ մոտ ողջամիտ կասկած առաջացավ, որ հարգելի դատավորը շահագրգռված է է այս գործի ելքով: Որպեսզի ավելի հստակ եւ հիմնավոր ներկայացնեմ բացարկի միջնորդությունը՝ եւս խնդրում եմ շատ կարճ ժամանակ՝ դատավորին բացարկ հայտնելու համար»- ասաց Գյոզալյանը:
Գյոզալյանի՝ բացարկի համար ժամանակ խնդրելու միջնորդության դեմ եւս հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը առարկեց՝ համոզմունք հայտնելով, որ պատասխանողի ներկայացուցիչը ամեն ինչ անում է, որպեսզի գործի քննությունը ձգձգի: Նա ասաց, որ կարող են ընդմիջում հայտարարել եւ Գյոզալյանը պատրաստվի բացարկի միջնորդությանը, սակայն դատավոր Սերգեյ Երիցյանն արձագանքեց, որ ինքը կարեւորում է բացարկի պարագայում կողմերին պատշաճ պատրաստվելու հնարավորություն տալը:
Այսպիսով՝ դատավոր Սերգեյ Երիցյանը հետաձգեց գործի քննությունը մինչեւ մարտի 6-ը:
Նշենք, որ Գեւորգ Գյոզալյանը նախորդ նիստին հայտարարել էր, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ: Այն, սակայն, այս նիստին չներկայացվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT