«Ռեալի» անկումը շարունակվում է. սենսացիոն պարտություն կրեց Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի վերջին 3 տարիների գավաթակիր «Ռեալ Մադրիդը» դուրս մնաց ընթացիկ մրցաշրջանի պայքարից: 1/8 եզրափակչի պատասխան խաղում չկարողացավ պահպանել առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերած առավելությունը (2:1): Երեկ՝ մարտի 5-ին, սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց «Այաքսից»: Զիջեց 1:4:

Թեեւ «Ռեալում» բարդ շրջան է, սակայն թիմի ֆուտբոլիստները հավանաբար լուրջ չէին վերաբերվել հանդիպմանը: Առաջին խաղում թիմի ավագ Սերխիո Ռամոսը նույնիսկ դիտավորյալ դեղին քարտ էր ստացել 1 խաղ բաց թողնելու ու հաջորդ փուլերին առանց քարտերի մոտենալու համար: «Այաքսը», սակայն, հենց սկզբից ցույց տվեց, որ մարտական է տրամադրված: Դիմակայության հաշիվը հավասարեցրեց արդեն 7-րդ րոպեին: Գոլ խփեց Հակիմ Զիեշը: 18-րդ րոպեին Դեւվիդ Ներեսը կրկնապատկեցիր թիմի առավելությունը:

«Ռեալն» առաջին կեսում աչքի ընկավ միայն հարկադրված փոփոխություններով: Նախ գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին ստիպված եղավ վնասվածք ստացած Լուկաս Վասկեսի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Գարեթ Բեյլին, որն այս շրջանում այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ թիմի երկրպագուների հետ: Ապա վնասվածք ստացավ նաեւ 18-ամյա Վինիսիուսը, որը «Ռեալի» վերջին հանդիպումների միակ լուսավոր կետն է: Նրա փոխարեն էլ դաշտ դուրս եկավ Մարկո Ասենսիոն:

2-րդ կեսում հոլանդական թիմը զարգացրեց հաջողությունը: 62-րդ Դուշան Տադիչը հաշվի տարբերությունը դարձրեց խոշոր: 70-րդ րոպեին Ասենսիոն 1 պատասխան գնդակ խփեց, սակայն 2 րոպե անց Լասե Շենեն դրեց ե՛ւ այս հանդիպման, ե՛ւ դիմակայության վերջակետը:

Թեեւ «արքայական ակումբը» լավ օրեր չի ապրում, սակայն այս ոճով՝ հաշվի մեջ առավելություն ունենալուց հետո խոշոր հաշվով ու դժգույն խաղով, պարտվելը սպասելի չէր: «Ռեալը» քառորդ երափակչի ուղեգիրն «Այաքսին» զիջեց՝ ընդհանուր դիմակայությունում պարտվելով 3:5 հաշվով: Վերջին անգամ «արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակչում է դուրս մնացել 2009-10 մրցաշրջանում:

Այս 1:4-ը «Ռեալի» 4-րդ անընդմեջ պարտությունն էր սեփական հարկի տակ: Նաեւ 3-րդ անընդմեջ պարտությունն էր բոլոր մրցաշարերում: Դրանցից 2-ը կրել է ոխերիմ թշնամուց՝ «Բարսելոնայից»: Դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից ու Չեմպիոնների լիգայից, գործնականում զրկվել է ազգային առաջնությունում հաղթելու հնարավորությունից:

Օրվա մյուս դիմակայությունում անակնկալներ չեղան: «Թոթենհեմն» ավարտին հասցրեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին խաղում տանը սկսած գործը: Հաղթեց 1:0: 48-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Առաջին խաղում լոնդոնյան թիմը հաղթել էր 3:0, ու քառորդ եզրափակիչ դուրս եկավ ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4:0:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2858 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան