Փաշինյանը հայտնել է Մեդվեդեւի հետ հանդիպման եւ Պուտինի Հայաստան հավանական այցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, հայտնել է, որ տարվա ընթացքում հանդիպումներ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նա նշել է, որ այս տարի Պուտինի ու Մեդվեդեւի հետ մի քանի անգամ կհանդիպեն, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: «Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցը Երեւան եւ իմ այցը՝ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին քննարկվում են ժամկետները:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այցերի ժամկետների հարցը.

«Ես հեռախոսով խոսել եմ ՌԴ նախագահի հետ, մենք խոսակցության ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են: Բացի այդ հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, նաեւ վարչապետ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւի հետ: Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, եւ բոլոր վարչապետները, այդ թվում Դմիտրի Անատոլիեւիչը, կժամանեն Երեւան»:

Տպել
2567 դիտում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը