ՄՅՈՒ-ն հրաշք գործեց, «Պորտուն» նույնպես հաջորդ փուլում է 1-ին խաղում զիջելուց հետո (տեսանյութ)

«Մանչեստեր Յունայթեդը» գերդրամատիկ պայքարում Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի 1/8 եզրափակչում շրջանցեց ՊՍԺ-ին: Երեկ՝ մարտի 7-ին, մրցակցի հարկի տակ պատասխան խաղում կարողացավ անհրաժեշտ հաշվով հաղթանակ տանել: Առավելության հասավ 3:1 հաշվով:

ՄՅՈՒ-ն ինչ-որ առումով հրաշք գործեց: Առաջին խաղում տանը զիջել էր 0:2, բացի այդ՝ պատասխան խաղից առաջ վնասվածքների ու որակազրկման պատճառով բացակայում էր թիմի հիմնական կազմի 10 խաղացող, ու տպավորություն էր, թե ելքը վճռված է: Սակայն երեկ հենց սկզբում «մանկունյանցիները» ցույց տվեցին իրենց հավակնությունները: Արդեն 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հաշիվը: 10 րոպե անց Խուան Բերնատը խփեց պատասխան գնդակը: Սա հյուրերին չընկճեց: 30-րդ րոպեին նրանք կրկին առաջ անցան: Կրկին աչքի ընկավ Լուկակուն, որն օգտվեց դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի սխալից:

Այս հաշիվը պահպանվեց մինչեւ հանդիպման վերջին րոպեներ: «Յյունայթեդի» գրոհներից մեկի ժամանակ վիճելի դրվագ եղավ: Մրցավարը տեւական ժամանակ VAR-ով (տեսակրկնությունների համակարգ) կրկնապատկերը դիտելուց հետո ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի կողմից սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ արձանագրեց, ու նշանակվեց 11-մետրանոց: Այն 94-րդ րոպեին անվրեպ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը:  

Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 3:3 հաշիվը: «Մանկունյանցիները» քառորդ եզրափակիչ անցան մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ: «Յունայթեդը» դարձավ մրցաշարի պատմության առաջին թիմը, որը տանը 2 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո կարողանում է շրջանցել մրցակցին դիմակայությունում:

Օրվա մյուս խաղում եւս վերջնական առավելության հասավ այն թիմը, որն առաջին խաղում պարտվել էր. «Պորտուն» հյուրընկալվելիս «Ռոմային» զիջել էր 1:2: Այստեղ նույնպես որոշիչ դեր ունեցավ VAR-ը:

«Պորտուն» առաջ անցավ հաշվի մեջ 26-րդ րոպեին: Գոլ խփեց Ֆրանսիսկո Սուարեսը: «Ռոման» հավասարեցրեց հաշիվը 11-մետրանոցից: Այն 37-րդ րոպեին իրացրեց Դանիելե դե Ռոսին: 52-րդ րոպեին Մուսա Մարեգան կրկին առաջ մղեց «Պորտուին»:

2:1, եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ 2-րդ կեսում գրոհներից մեկի ժամանակ «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին քաշեց մրցակցի մարզաշապիկից: Կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որը 117-րդ րոպեին իրացրեց Ալեքս Թելեսը: 3:1, ու «Պորտուն» անցնում է քառորդ եզրափակիչ՝ ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4:3 հաշվով:

Նախօրեին հայտնի էին դարձել քառորդ եզրափակչի եւս 2 մասնակից: Մրցակիցներին շրջանցեցին «Այաքսն» ու «Թոթենհեմը»: Հաջորդ շաբաթ կորոշվեն «Յուվենտուս»-«Ատլետիկո», «Մանչեստեր Սիթի»-«Շալկե», «Բարսելոնա»-«Լիոն» եւ «Բավարիա»-«Լիվերպուլ» զույգերի հաղթողները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2201 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին