Երևան
12 °C
Newmag-ը հրատարակել է ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» (Girl, wash you face) գիրքը։ Ռեյչլ Հոլիսի Girl Wash Your Face բեսթելերի թարգմանությունն իրականացվել է Newmag-ի հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ:
Ռեյչլ Հոլիսը «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը հրատարակել է 2018-ին փետրվարին։ Ամերիկուհին իր՝ The Chic Site բլոգում շատ է գրում հոգեբանության եւ այն մասին, թե ինչպես պետք է սիրել սեփական մարմինը։ Գրքում եւս բազմաթիվ են նման հատվածները:
Անգլերենից այն թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում: Խոսելով թարգմանության դժվարությունների եւ նրբությունների մասին՝ Լիլիթ Գրիգորյանը պատմում է, որ թարգմանելուն զուգահեռ ապրել է ամերիկացի գրողի կյանքով: Այն, ինչի մասին գրքում պատմել է Ռեյչլը, կիրառել է Լիլիթը. հասցրել է ճաշակել ամերիկյան խոհանոցի Ռեյչլի սիրած ուտեստները եւ ըմպել այն կոկտեյլները, որոնց մասին գրքի հեղինակն այդքան տպավորիչ նկարագրել է:
«Հայերեն թարգմանությունը սկսվում է հենց վերնագրից: Անգլերեն Girl, Wash Your Face -ը կարող ենք թարգմանել, «Սթափվիր, աղջիկ ջան», կամ «Աղջնակ, հավաքիր քեզ»: Վերնագրի մասին շատ ենք մտածել, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում, որ հենց այդպես ընկերական պետք է լինի ամեն ինչ եւ կանգ ենք առել «Աղջիկ ջան, ուշքի արի» տարբերակի վրա»,- նշեց թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանը: 
Գլխավոր խմբագրի խոսքով՝ գիրքը գրված է ամերիկյան անգլերենով, որը շատ մոտ է բլոգային լեզվին. գրված է շատ թեթեւ, երբեմն սլենգային, երբեմն կրոնական պատկերացումներ ունեցող կնոջ տեսանկյունից եւ գրված է այնպես, որ ընկերական միջավայր ստեղծվի բառամթերքը գործածելիս: Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ նման հեղինակներն օգնում են, որպեսզի կարողանանք մեր դժվարությունների մասին շատ հեշտ եւ թեթեւ խոսել. «Եթե մենք սկսենք ավելի թեթեւ խոսել, համաշխարհային ողբերգություն չդարձնենք գուցե եւ ավելի ընկալելի դառնանք մեզ շրջապատող աշխարհի համար»:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, խոսելով գրքի մասին, նշեց, որ այն օգնում է մարդկանց դադարել կարծել, թե իրենք ով են, այլ փորձել դառնալ այն, ինչ ուզում են. «Այսօր մեր կյանքը երկու տարբեր իրականությունների բախում է, մենք սոցիալական կայքերով անընդհատ տեսնում ենք մարդկանց եւ մեզ թվում է, թե նրանք ինչ-որ կարեւոր դեմքեր են, ու երբեք չենք հասնի նրանց»: Նազենի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ վերնագիրը էքսցենտրիկ է եւ. «Խնդիրն այն է, որ մենք կորցրել ենք մեր ուշքը, ասել է թե՝ ուշադրությունը: Այս առումով սա ճիշտ թիրախավորող վերնագիր է, որ քեզ ստիպում է միանգամից իրադարձությունների գիրկը նետվել»:
Իսկ ինչի մասին է գիրքը
Նյու Յորք Թայմսի բեսթելլերը ընթերցողներին պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել նույնիսկ ամենամոտ ընկերուհուն։ Գիրքը սահմանել է լսարանը արագ գրավելու բոլոր ռեկորդները: Հայտնվել է amazon.com -ի թոփ 20-ում, ստացել է ավելի քան 9 հազար 400 գնահատական։ Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումը եւ յուրաքանչյուր պատմության ոգեւորիչ ուժը: Ռեյչլ Հոլիսը կոտրում է միֆերը, որոնք կանանց խանգարում են լինել երջանիկ։ Նա առաջարկում է ոչ բարդ քայլեր եւ մեթոդիկաներ ինքնավստահություն ձեռք բերելու, ինքնագնահատականը բարձրացնելու եւ ծուլությունը հաղթահարելու համար։ Խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց կյանքը։
Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերկական, զվարճալի, անհարմար եւ պարզապես հուզիչ պատմություններով։
Ո՞վ է Ռեյչլ Հոլիսը

36-ամյա Ռեյչլ Հոլիսը 2015-ին ինստագրամում հրապարակեց լուսանկար, որտեղ երեւում են որովայնի հատվածում ծննդաբերությունից հետո առաջացած բծերը: Լուսանկարի տակ Ռեյչլը գրել է, որ ոչ մի կին չպետք է ամաչի իր մարմնից ու ազատ բիկինի կրի։
Նրան անվանում են «Թոնի Ռոբինս կանանց համար»: Բաց, պայծառ, անհավանական խելացի և մի քիչ խենթ։ Ռեյչլ Հոլիսը 4 երեխաների մայր է և lifestyle բլոգեր։ Որոշ ժամանակ առաջ Ռեյչլին Լոս-Անջելեսից գիտեին միայն նրա բլոգի հավատարիմ ընթերցողները: 4 երեխաների մայրը ժամանակ առ ժամանակ գրում էր, թե ինչպես պետք է երեխաներին դաստիարակել, տունը հարմարավետ դարձնել եւ արագ պատրաստել համեղ կերակուր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT