Իսկ արշալույսները այստեղ խաղաղ են. հրաժարականից առաջ եւ հետո 

13/03/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 15-ի համարում

Երբ փետրվարի 24-ի «Հայլուրը» ուղիղ ժամը 21-ին տեղեկացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հրաժարականի մասին, 21-ն անց 20 րոպեին Թումանյանի կուսակցական համակիր նախկին պաշտոնյաներից մեկի մոտ տեղում վերացավ «Նոր երկրին» անդամակցելու ձգտումը։ Նախկին այդ պաշտոնյան, որը մինչ փետրվարի 24-ը փառապանծ քաղաքական ապագա էր կանխատեսում Արտաշես Թումանյանի նորաստեղծ կուսակցության համար, վերջինիս հրաժարականից հետո հանկարծ հասկացավ, որ ինքը չափազանցրել է։ Իհարկե, միայն մեր այդ զրուցակիցը չէր, որ Թումանյանի հրաժարականից անմիջապես հետո կորցրեց հավատը Արտաշես Թումանյանի եւ «Նոր երկրի» ապագայի հանդեպ, որը մինչեւ փետրվարի 24-ը նրանց թվում էր միայն ոսկեգույն։

Լոռու մարզպետարանի որոշ պատասխանատու աշխատողներ եւս, որոնք հավատարմության երդում էին տվել իրենց զեմլյակին, նրա հրաժարականից հետո հանկարծ հասկացել են, որ քաղաքականությունն իրենց բանը չի։ Երեկ, Արտաշես  Թումանյանի պաշտոնանկությունից երեք շաբաթ անց, մենք այցելեցինք Խանջյան փողոցի վրա գտնվող «Նոր երկիր» կուսակցության գրասենյակը եւ, դատելով այն կուսական լռությունից ու ելումուտի իսպառ բացակայությունից, որ տիրում էր բավականին կոկիկ գրասենյակում, հասկացանք, որ Թումանյանի հրաժարականը լուրջ վտանգի տակ է դրել դեռեւս կիսաստեղծված կուսակցության հետագա ճակատագիրը։ Իհարկե, «Նոր երկրի» աշխատակիցները փորձում էին հավատացնել, որ հոսքը դեպի կուսակցություն ընդամենը մի թեթեւ է նվազել հայտնի հրաժարականից հետո, սակայն չի դադարել, բայց գոնե մեր ներկայությամբ հոսքի որեւէ էլեմենտ այդպես էլ չերեւաց, ու որեւէ մեկը չբացեց կուսակցության գրասենյակի դուռը։

Այդ դուռը չբացեց նաեւ կուսակցության հիմնադիր Արտաշես Թումանյանը, որը, ասում են, տանը նստած՝ աշխատում է մարտի 18-ին նախատեսված հիմնադիր համագումարի իր ելույթի վրա։ Ի դեպ, համագումարի մասին։ Նախապես հայտարարված էր, որ «Նոր երկիր» կուսակցության անդրանիկ համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ։ Երբ Արտաշես Թումանյանը դեռ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, որեւէ մեկը չէր էլ կասկածում, որ 2 հազար տեղանոց դահլիճը ոչ միայն կլցվի կուսակցության նվիրյալներով, այլ նաեւ ոտքի վրա կանգնողներն էլ քիչ չեն լինի։ Այսօր, սակայն, կուսակցությունում մտածում են վերանայել Համալիրում համագումար անցկացնելու նպատակահարմարությունը։

Վերանայման պաշտոնական պարզաբանումը չջեռուցվող դահլիճն է, որ համակիրները հանկարծ չմրսեն։ Իրականում հասկանալի է, որ պատճառը Արտաշես Թումանյանի հրաժարականն է, որից հետո «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի համար շատ դժվար, եթե չասենք՝ անհնարին է լինելու լցնել 2000 տեղանոց դահլիճը։ Ուստի, մնում է ամենաանշառ տարբերակը՝ կառավարության նիստերի դահլիճը, որտեղ ցանկացած «ճ» կլասի կուսակցություն կարող է մեկանգամյա անշլագ ապահովել, ուր մնաց թե Արտաշես Թումանյանը չկարողանա։ Իսկ թե համագումարից հետո ի՞նչ է անելու «Նոր երկիրը», կուսակցությունում չեն շտապում իրենց ծրագրերի մասին խոսել։ Սակայն կուսակցության մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանն ու նախաձեռնող խմբի անդամները լավատես են եւ վստահ, որ 2007-ի ընտրությունները լինելու են ազատ ու արդար։ Իսկ այդ պարագայում «Նոր երկրում» համոզված են, որ ժողովուրդն իրենց ձայն է տալու, որովհետեւ իրենք խոստացել են ստեղծել հավասար հնարավորությունների երկիր։ Համենայնդեպս, այդպես է գրված կուսակցության ծրագրում։

Ինչեւէ, այն, ինչ փետրվարի 24-ից հետո տեղի է ունենում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի կուսակցության շուրջ, ո՛չ արտառոց է եւ ո՛չ էլ անակնկալ։ Նույն բախտին է արժանանալու ցանկացած, անգամ ավանդական կուսակցությունը, եթե հանկարծ այդ կուսակցության տերերը զրկվեն նախագահական «դաբրոյից» եւ կորցնեն իշխանական լծակների վրա ունեցած իրենց պաշտոնական ազդեցությունը։ Եւ պետք չէ առանձնապես մեղադրել բոլոր նրանց, ովքեր «Հայլուրի» պաշտոնական թողարկումից անմիջապես հետո  վայրկյանական լքեցին Արտաշես Թումանյանին։ Նրանք իրենց կյանքի փորձից գիտեն, որ փետրվարի 24-ից հետո Արտաշես Թումանյանի հետ նոր երկիր կառուցելու պրոյեկտի հավանականությունը 50/50 է, եւ տոկոսային աճ՝ հօգուտ այդ պրոյեկտի բարեհաճող ֆինալի, դժվար թե նշմարվի։

Թե ովքե՞ր լքեցին իրենց, «Նոր երկրում» նախընտրում են այդ մասին չխոսել։ Իսկ ովքե՞ր մնացին եւ մտադիր են Արտաշես Թումանյանի հետ կառուցել նոր երկիր։ Առանձնապես հայտնի անուններ այդ կուսակցությունում չկան։ Իսկ քիչ թե շատ ծանոթ անուններից են գիտության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանը, առողջապահության ներկայիս փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Մեծ անիվ» ընկերության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, որը կուսակցության միակ «օլիգարխն» է, եւ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ Չորսն էլ, երբ հրաժարականից անմիջապես հետո Արտաշես Թումանյանը հավաքել է նախաձեռնող խմբին ու հայտարարել՝ «թող սա լինի կուսակցության համար փորձության շրջան, եւ տեսնենք՝ ո՞վ է գնում, ով՝ մնում»,  դիմացել են փորձությանն ու մնացել Թումանյանի կողքին։

Երեկ մեզ հետ զրույցում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ ինքը մինչեւ վերջերս կարծում էր, թե գրադարանում իր արածը երկրի համար բավարար է, սակայն հասկացել է, որ չի կարող այսուհետ եւս միայն գրքերով զբաղվել: «Բա իմ քաղաքացիական դիրքորոշո՞ւմը. մի՞թե ես չպետք է մասնակցություն ունենամ կատարյալ երկիր կառուցելու գործում»,- մեզ հարցրեց տիկին Կարապետյանը։ Մի խոսքով, չնայած Արտաշես Թումանյանի հրաժարականից հետո առաջացած որոշ տեխնիկական դժվարություններին, տիկին Կարապետյանը մնում է Թումանյանի կողքին։ «Նոր երկիրը» չի պատրաստվում լքել նաեւ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: «Ես թռնող չեմ»,- տեղեկացրեց փոխնախարարն ու ավելացրեց, որ եթե ինչ-որ մի պահի իր առջեւ ընտրության խնդիր դնեն՝ պաշտո՞նը, թե՞ իր քաղաքական համակրանքները, ինքը ընտրելու է քաղաքական իր համախոհներին։

Այսպիսով, մի քանի նվիրյալ Արտաշես Թումանյանն ունի։ Ըստ կուսակցության մամուլի պատասխանատուի, կուսակցության համակիրների թիվը, հավաքված ստորագրությունների համաձայն, մոտ վեց հազար է, կուսակցությունը հանրապետության գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանի համայնքներում ունի  կահավորված գրասենյակներ։ Այսինքն, կուսակցական շինարարությամբ զբաղվելու տեխնիկական բոլոր ատրիբուտները կան։ Մինչեւ փետրվարի 24-ը, սակայն, կար նաեւ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու խիստ կարեւոր մի ատրիբուտ՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի լծակները։ Թե ինչ է սպասվում այս կուսակցությանը, ըստ էության, կանխատեսել կարելի է։ Սակայն Հայաստանն անկանխատեսելի երկիր է, եւ փետրվարի 24-ից հետո հենց այդ անկանխատեսելիության վրա է նաեւ «Նոր երկիր» կուսակցության հույսը։ 

Հ.Գ. Ասում են, Արտաշես Թումանյանի հրաժարականից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը արդեն ցրցամ էր տվել սեփական կուսակցություն ստեղծելու պրոցեսը, իսպառ կորցրել է կուսակցություն ստեղծելու ցանկությունը։ Նա եւ էլի որոշները շատ արագ սովորել են ուրիշների սխալների վրա։

Նաիրա Զոհրաբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1845 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե