Երևան
12 °C
Կրիշտիանու Ռոնալդուի հիանալի խաղի շնորհիվ «Յուվենտուսը» գլխիվայր շրջեց Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ դիմակայությունը: Երեկ՝ մարտի 12-ին, սեփական հարկի տակ հաղթեց այնպիսի հաշվով, որն իրեն դուրս բերեց հաջորդ փուլ: Առավելության հասավ 3:0:
Բոլոր 3 գոլերի հեղինակն էլ դարձավ հանդիպման հերոս Ռոնալդուն: Առաջին խաղում հյուրընկավելիս «ծեր սինյորան» պարտվել էր 0:2, իսկ երեկ հենց առաջին րոպեներից ցույց տվեց, որ հավատում է, որ կարող է շտկել իրավիճակը: Առաջին գոլը պորտուգալացին խփեց 27-րդ րոպեին: Նա գլխով հարվածով աչքի ընկավ Ֆեդերիկո Բերնարդեսկիի հիանալի փոխանցումից հետո:

48-րդ րոպեին նույնպես գլխով հարվածով գոլի վերածեց Ժոաո Կանսելոյի փոխանցումը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը: Հանդիպման վերջում «Յուվեն» արդեն ընդհանուր դիմակայությունում առաջ անցավ հաշվի մեջ: Սեփական տուգանայինում «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կոռեան խախտեց կանոնները Բերնարդեսկիի նկատմամբ: Մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն էլ Ռոնալդուն անվրեպ իրացրեց:
«Յուվեն» քառորդ եզրափակիչ դուրս եկավ հաղթելով ընդհանուր 3:2 հաշվով: Ռոնալդուն էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Իր կարիերայի ընթացքում սա նրա 8-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիին:
Մրցաշարի ընթացիկ մցրաշրջանի 1/8 եզրափակչում «Յուվեն» դարձավ 4-րդ թիմը, որն առաջին խաղում պարտվելուց հետո կարողանում է հաջորդ փուլ անցնել: Նման հաջողության հասան նաեւ «Պորտուն», «Մանչեստեր Յունայթեդը», «Այաքսը»:

Օրվա մյուս խաղում թիմերից մեկն անողոքաբար ջախջախեց մյուսին: «Մանչեստեր Սիթին» 7 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Այս գոլառատ հանդիպման առաջին գոլը խփվեց միայն 35-րդ րոպեին: 11-մետրանոցն իրացրեց Սերխիո Ագուերոն: 38-րդ րոպեին արգենտինացին դուբլ ձեւակերպեց: Այս խաղում մեկական գոլ իրենց հաշվի գրանցեցին Լերոյ Սանեն (42-րդրոպե), Ռահիմ Ստերլինը (56), Բերնարդո Սիլվան (71), Ֆիլ Ֆոդենը (78) եւ Գաբրիել Ժեզուսը (84):
Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Սիթիի» 3:2 հաղթանակով: Ընդհանուր դիմակայությունում անգլիական թիմը հաղթեց 10:2 հաշվով: Սա «Սիթիի» պատմության մեջ առաջին դեպքն է, որ ՈՒԵՖԱ-ի մրցաշարի որեւէ դիմակայությունում 10 գոլ է խփում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT