Կա ճանապարհ անել այնպես, որ վերականգնվեն տարածքներն ու չտուժեն տնտեսվարող սուբյեկտները. Հ. Մարության

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Հանրայինի «Լուրեր 60 րոպե» թողարկման եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Զրույցը երեկ ու այսօր մամուլի ու համացանցի հրապարակումների թոփերը զբաղեցնող Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ էր:

Հայկ Մարությանը նշեց, որ ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա:

Հաղորդավարը դիտարկում արեց, որ դժվար չէ հաշվել, թե սեզոնին ինչ գումարներ են աշխատում այդ սրճարանների տերերը վարձակալական նման գումարների դիմաց, կան համապատասխան մարմինների աշխատանքի թերացումներ, հարկային մարմինների անգործություն: Արդյո՞ք բոլոր այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրելու հարցին Երեւանի քաղաքապետը պատասխանեց.

«Իհարկե, այս ամենով զբաղվելու են ոստիկանությունը, քննչական մարմինները:

Շատ է պատահում, երբ գալիս ու դիմում են ոչեւէ կանաչապատ տարածքի համար, մենք միանշանակ մերժում ենք: Շատ տնտեսվարող սուբյեկտներ հասկանում են, որ մեր թիմը իսկապես աշխատում է եւ առաջարկում են իրենց վիճահարույց տարածքը տրամադրել քաղաքին, փոխարենը՝ ստանալ նմանատիպ տարածք քաղաքի թույլատրելի հատվածներում:

Արդար չէր լինի սահմանափակվել միայն օպերայի տարածքով, սա սկիզբն է, այսպես սկսվելու է գործընթացը: Սա էտապային աշխատանք է, կա ճանապարհ անել այնպես, որ վերականգնվի տարածքն ու չտուժեն բիզնեսատերերը:

Օպերայի տարածքից ի վերջո մաքրվելու են բոլոր սրճարանները, հիմա ասեմ, որ չասեն չենք զգուշացրել: Բայց, եթե մի տեղից դուրս են գալիս բոլոր սրճարանները, չի նշանակում, որ մեկ այլ տեղում չի հիմնվելու նման օազիս»:

Անդրադառնալով քաղաքի այլ հատվածներում սպասվող ապամոնտաժումներին ու կրկին վերադառնալով գործազուրկների ավելացման խնդրին, Հայկ Մարությանն ասաց.

«Եթե այդ տարածքում կան հարյուրավոր աշխատողներ, ապա 2 տարբերակ կա, նախ՝ եթե այդ մարդիկ հարյուրներ են, ուրեմն աշխատել են առանց գրանցվելու, այսպիսով սեփականատերերը խուսափել են հարկերից, իսկ երկրորդ տարբերակը այն է, որ այդ մարդիկ զգալի քիչ են եւ հիմա համապատասխան մարդիկ ստում են, իմ իմացած թվերով՝ մոտ 20 մարդու մասին է խոսքը:

Օպերայի տարածքի համար լինելու է բաց մրցույթ, կարող են մասնակցել ցանկացողները, շատ լավ երիտասարդ ճարտարապետներ ունենք, մրցույթին կքվեարկի ժյուրին, երեւանցիները ու կստանանք շատ գեղեցիկ պատկեր:

Ամեն մի վայր պետք է համապատասխանի իր տրամաբանական աուրային»,-եզրափակեց քաղաքապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4524 դիտում

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան