Գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրո Ադրբեջանի հետ կապերի համար

15/03/2019 schedule10:57

Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի տուգանք վճարել՝ Ադրբեջանի բռնապետական վարչակազմից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբիզմով զբաղվելու համար, գրում է «Շպիգել»-ը:

Ըստ գերմանական թերթերի, որոշումը կայացվել է նախօրեին՝ խորհրդարանի նախագահության փակ նիստում:

Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր տվել իշխող ուժի պատգամավորին, Եվրոպայի խորհուրդն էլ նրան ցմահ զրկել էր այդ կառույց մտնելու իրավունքից, հայտնում է Ազատությունը:

Շտրենցը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ամիսներ առաջ, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետներն աղմկահարույց փաստեր էին բացահայտել Ալիևի վարչակազմի հետ նրա սերտ կապերի ու Բաքվից ստացած շքեղ նվերների մասին:

Անցած տարվա ապրիլին հրապարակված ծավալուն՝ ավելի քան 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Եվրախորհդարանի պատգամավորները, այդ թվում՝ Շտրենցն Ադրբեջանից թանկարժեք նվերներ ու խոշոր գումարներ են ստացել, արձակուրդն էլ անցկացնել Բաքվի շքեղ հյուրանոցներում:

Շտրենցը, մասնավորապես, ընդամենը երկու տարում՝ 2014-15 թվականներին, 14-ից 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լիբբիստական ընկերությունից, որը ղեկավարում է Բունդեսթագի նախկին պատգամավոր, այժմ Բեռլինում Ադրբեջանի շահերը ներկայացնող Էդուարդ Լինտերը:

Վերջինս, ըստ «Շպիգել»-ի, հաստատել է այս տեղեկությունները և ընդունել, որ գումարները ստացվել են Ադրբեջանի իշխանություններից:

Եվ, թերևս, պատահական չէ, որ այդ շռայլ պարգևներից հետո՝ 2015-ին, երբ Եվրոպայի խորհրդում քվեարկության էր դրվել ադրբեջանցի քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու մասին բանաձևը, գերմանական պատվիրակությունից դեմ էր քվեարկել ընդամենը մեկ պատգամավորը, և այդ մեկը եղել էր Կարին Շտրենցը:

Նույն 2015-ին նա Ադրբեջանից ստացած գումարների հաշվին մեկնել էր Բաքու՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու, սակայն հարկ չէր համարել այցելել գոնե մեկ ընտրատեղամաս, փոխարենը ժամանակ էր գտել նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանն արժանանալու համար:

Անդրադառնալով խոշոր տուգանքին՝ Շտրենցը պնդել է, թե այն սահմանվել է լոկ տեխնիկական սխալի՝ եկամուտները ժամանակին չհայտարարագրելու և դրանց մասին ղեկավարությանը չհայտնելու համար:

«Ուրախ եմ, որ ինձ մեղսագրվող մյուս՝ առավել լուրջ մեղադրանքները չեղարկվել են», - Die welt-ին ասել է պատգամավորը:

Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ կոալիցիա կազմած սոցիալ դեմոկրատները, սակայն, վստահ են՝ Շտրենցի՝ անմեղության մասին պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականութունից:

Այս խոշոր տուգանքը ցույց է տալիս, թե որքան լուրջ է եղել խախտումը, և հիմա Շտրենցը պետք է ընդունի մեղքն ու վայր դնի մանդատը, հայտարարել է կուսակցությունը:

Երեկ այս հարցի շուրջ հայտարարություն են տարածել նաև Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպություններն՝ ընդգծելով՝ այս գործով պետք է այլևս զբաղվի Գերմանիայի դատախազությանը, Շտրենցն էլ պետք է կանգնի դատարանի առաջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9744 դիտում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդում․ կան վիրավորներ

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Կիդոբանի» առևտրի կենտրոնում. տեսանյութ

Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ավիացիայի պետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ զորամասերից մեկը

Ողջունում եմ ձեր խիզախ քայլը. 13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը

Տեր Պարթև քահանա Մուրադյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ևս միացան եկեղեցու Բարենորոգման ծրագրին

Հունվարի 9-ին Եվրոպան ապրել է ընթացիկ ձմռան ամենացուրտ օրը

Իրանում ցուցարարներին հնարավոր է մահապատժի ենթարկեն

Աջակցում ենք և միանում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը և Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգման նախաձեռնությանը

Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անահիտ Ավանեսյանը շարունակում է տեղում ծանոթանալ առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին. տեսանյութ

Արարատ քահանա Օրդոյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը

Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է ՀՀ «Լավագույն երիտասարդ մարզիկ» Գասպար Տերտերյանին և մարզչին

Սպիտակի ոլորանները փակ են, տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում

Ողջունում եմ ՀԱՍԵ բարենորոգման գործընթացը և միանում. Տեր Անուշավան քահանա Կոշեցյան

Միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Գալուստ քահանա Սահակյան

ՀԷՑ-ի միջոցով գողացել են բոլորիս փողերը. Սամվել Կարապետյանը արիշ-վերիշների մեջ էր. Բլեյան. տեսանյութ

Կտրիճ Ներսիսյանը վերջում մնալու է իր մի քանի գործակալների հետ. հարգանքներս հոգևորականներին՝ խիզախ քայլի համար

Աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Պողոս քահանա Միքայելյան

25 տարի տևած բանակցություններից հետո ԵՄ երկրները հաստատել են ՄԵՐԿՈՍՈւՐ-ի առևտրային համաձայնագիրը

ԱԱԾ-ն պետք է ձերբակալի Կտրիճ Ներսիսյանին. նրան փաստի առաջ է պետք կանգնեցնել. Թումասյան. տեսանյութ

Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս միացել է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ՝ բարենորոգման հայտարարությանը

Դանակահարություն Չարենցավանում. զոհ և վիրավորներ կան

Հոգևորականների հայտարարությունները վկայում են, որ Կտրիճը եկեղեցու ներսում չունի այն ղեկավարելու լեգիտիմություն

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդու դի է հայտնաբերվել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

ՀԷՑ-ը մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ողջունում և միանում է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ բարենորոգման հայտարարությանը

Հարգանքներս Տեր Մաշտոց քահանային և եկեղեցու բարենորոգման կարևորագույն առաքելությունը ստանձնած հոգևոր հայրերին

Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից

Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ

Տեր Մաշտոց քահանան միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը

ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Կանխվել է Իրանից ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը

Նարեկ Սամսոնյանի կալանքը ևս երկարաձգվել է. վերջինս հացադուլ է հայտարարել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը

Թրամփը լավ կանի իր երկրի մասին մտածի, ոչ թե Իրանի. շատ բռնակալների նման նա ևս կտապալվի. Խամենեի

Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով