Երևան
12 °C
Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։
Ինչպես հայտնում են Արարատի մարզպետարանից, սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ էլեկտրոնային հայտարարությունների հարթակում հանդիպեցինք շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարությանը (Հայտարարության լուսանկարը տես ստորև)։ Հայտարությունը կայքում տեղադրվել է ոմն Ռ․ Գաբրիելյանի կողմից։
Մեր գնահատմամբ և, ըստ Հիմնական միջոցների հաշվեկշռման մատյանի, 1995թ. մարզային «Ժողկրթբաժնի» առկայության պարագայում «հին դպրոցի շենքը» հանդիսացել է պետության սեփականությունը և հաշվառված է եղել դպրոցի հաշվեկշռում։
Այնուհետև ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը 30.09.2002թ. դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ՝ Ավշար համայնքի սեփականությանն է հանձնվել համայնքի վարչական տարածքում գտնվող հին դպրոցի շենքը, որը գտնվում է Ավշարի գյուղապետարանի հաշվեկշռում: Խնդրել է հիմք ընդունել համապատասխան փաստաթղթերը և վերը նշված շինության նկատմամբ կատարել պետական գրանցում:
Նշված որոշման թիվ 2-րդ հավելվածում Ավշար համայնքին հատկացվող գույքի ցանկում «հին դպրոցի շենքը» որպես գույքային միավոր նշված չէ, ինչը նշանակում է, որ այն չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար համայնքի անունով: Ցանկում սև գույնով հատուկ ընդգծված պատգամավորների գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումների և այլ գույքի ցանկը Ավշարի գյուղապետի կողմից իր դիմումին կից չի ներկայացվել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանմանը, ուստի այդ գույքի ցանկում ընդգրկված լինելու հիմքով ևս «հին դպրոցի շենքը» չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար գյուղական համայնքի անունով:
Հատկանշական է, որ 2007 թվականին «հին դպրոցի շենքը» Ավշարի գյուղապետի կողմից աճուրդ վաճառքի է հանվել։ 2007թ.-ին Ավշար համայնքի ղեկավարի և Պերճ Յուրիկի Միրզոյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, եղել է Ս. Գրիգորյանի օգնական-վարորդը, պայմանագիր է կնքվել և Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում։ Իսկ արդեն 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Յուրիկի Միրզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, Ավշարի համայնքապետի դուստրն է։ Այսպիսով՝ «հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը։
Դրանից հետո՝ 2014թ.-ին, Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը «հին դպրոցի շենքը» վարձակալության հիմունքներով տվել է Ավշար գյուղական համայնքի «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը: Ամսական վարձակալական վճարի չափը կազմել է 120.000 ՀՀ դրամ: Սակայն, մեր տեղեկություններով, շենքն այդպես էլ չի ծառայել իր նպատակներին։ Վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին։
Մեր գնահատմամբ՝ հայտնաբերված հանգամանքներում և փաստերում կարող են առկա լինել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ, ուստի հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու, ինչպես նաև դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը
Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT