Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել

Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին, գտնվելով պարբերական շահագործման կամ դադարի մեջ, արդեն 15 օրից ավելի է՝ դադարեցրել է աշխատանքը: Ամեն օր Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան երթուղին իր աշխատանքը սկսում էր Այրում քաղաքից, այնտեղից` Նոյեմբերյան, իսկ վերջին կանգառը Երեւանի կենտրոնական ավտոկայանն է: Հակադարձ ուղղությամբ երթուղին դուրս է գալիս կեսօրին Երեւանի կենտրոնական ավտոկայանից: Այդ երթուղում սպասարկում էր 2 տրանսպորտային միջոց`15 եւ 18 տեղանոց նստատեղերով: Միկրոավտոբուսային երթուղում տոմսի արժեքը 2000 դրամ էր:

Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու դադարեցման  հիմնական պատճառր տաքսիների հետ անհավասար մրցակցությունն է: Եթե միկրոավտոբուսային երթուղին 2000 դրամով, կանգառից կանգառ անցնելով, երկար ժամանակում մարդկանց հասցնում է քաղաք, ապա տաքսի ավտոմեքենաները 3-4 ուղեւորներին վերցնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի ցանկացած վայրից, հասցնում Երեւան` ուղեւորին անհրաժեշտ տեղը, կամ նույնիսկ հասնում Երեւանին հարակից բնակավայրեր:

Երթուղում գործում են ինչպես անհատ տաքսիներ, այնպես էլ տաքսի ծառայություններ: Սովորաբար տաքսին մեկնում է, երբ լրանում են պահանջվող 4 ուղեւորները: Իսկ քանի որ միշտ չէ, որ ուղեւորների անհրաժեշտ թիվը շուտ է լրանում, մարդիկ ստիպված են լինում սպասել այնքան, մինչև ուղեւորները կհավաքվեն: 
Տաքսի ծառայություններով Նոյեմբերյանից Երեւան և հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը արժե 3 հազար դրամ: Բնականաբար սկզբում ուղեւորները նախընտրում են վճարել 1000 դրամ ավել և արագ հասնել իրենց ուզած տեղը, սակայն «ուղեւորների հավաքման» երկարատեւ գործընթացի պատճառով ոչ միշտ են արագ  հասնում իրենց ուզած տեղը: Չհաշված նաեւ այն հանգամանքը, որ տաքսիները ուղեւորներ են հավաքում տարբեր վայրերից և բավականին երկար ժամանակ է պահանջվում մինչև 3-4 ուղեւորների հասցնում են քաղաքի տարբեր վայրեր:

Մինչդեռ միկրոավտոբուսային երթուղին ուներ մեկնումի հստակ ժամ, որը նոյեմբերյանցիները «անգիր գիտեին» և «իրենց գործերը հարմարեցնում էին երթուղու ժամերին»: Տաքսիների վարորդները նաև ուղեւորների հետ ունենում են պայմանավորվածություն, որ Երեւան եկած ուղեւորները Նոյեմբերյան  վերադառնան նույն տաքսիով:

Այսօր միկրոավտոբուսային երթուղու դադարեցման պատճառով նոյեմբերյանցիներից շատերը հայտնում են իրենց դժգոհությունը, քանի որ երթուղու դադարեցմաբ վերանում է Նոյեմբերյանը Երեւանին կապող, «ժողովրդին հասանելի» միակ տրանսպորտային միջոցը:

Վարորդներն էլ իրենց հերթին չեն ուզում աշխատել, քանի որ ուղեւորների սակավության պատճառով չեն կարողանում շահույթ ունենալ: «Աշխատած գումարն էլ հազիվ բավականացնում է մեքենաների անսարքությունը կարգավորելու համար»: 
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հայկական ժամանակին» տեղեկացրեց, որ երթուղին պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ՝ Գուրգեն Մարտիրոսյանին, որը երթուղին գործարկել է 2018թ. օգոստոսից: «Տեղը թափուր էր երկար ժամանակ, բայց 2018թ. օգոստոսից անհատ ձեռնարկատիրոջ խնդրանքով նախարարությունը նրան սպասարկման իրավունք է տվել: Բայց քանի որ ուղեւորահոսքի ծավալի պակաս կար, փոքր ուղևորահոսք էր, Մարտիրոսյանը դիմում է գրել, հրաժարվել: Երթուղու դադարեցումը կախված էր նաեւ անհատական տրանսպորտային միջոցների առկայության ավելացումից: Մարդիկ այսօր նախընտրում են երթեւեկել սեփական տրանսպորտային միջոցներով»- մեր զրույցում հայտնեցին նախարարությունից:

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց նաև երթուղու սեփականատիրոջ` Գևորգ Մարտիրոսյանի հետ, ով պատմեց, որ երթուղու աշխատանքը դադարեցվել է տաքսիների առատ հոսքի պատճառով. «Ինձ շատ են խանգարում տաքսիները, մարդիկ  ավտոբուս չեն նստում ուղղակի, մեքենան դատարկ գնում է, դատարկ հետ գալիս, ովքեր էլ միշտ ինձ հետ էին գալիս, հիմա նրանց ասում են` ամոթ չի մարշուտկով էք գնում` տաքսին թողած: Տաքսիները գալիս են, դիմացովս անցնում, գնում են տան դիմացից վերցնում մարդկանց, հետո էլ տան դիմաց տանում իջացնում`1000 դրամի տարբերությամբ»: Մարտիրոսյանի խոսքով` այս անհավասար պայքարը իր միկրոավտոբուսների և տաքսիների միջև առաջացել է այն պատճառով, որ «ամեն տեղից ելնող տաքսի է քշում» և եթե տաքսիները չխուսափեին հարկ վճարելուց, այս խնդիրը չէր լինի:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է երթուղին նորից վերագործարկի, Մարտիրոսյանը ասաց. «Եթե գոնե 6  ամիս ինձ հնարավորորություն տան առանց հարկի աշխատեմ, ուղեւորներ հավաքեմ, հնարավոր է՝ նորից աշխատեմ: Գծում քշած վարորոդներ կան, որ ուղեւորներ հավաքելու համար 1500 դրամ են սարքել ուղեվարձը, բայց էլի մարդիկ տաքսիներ են նստում, դե բա տաքսիներն էլ հարկ չեն վճարում, պետք լինի՝ 1500-ով էլ կտանեն ուղեւորներին»:

Ի դեպ, Մարտիրոսյանի խոսքով` մրցույթով է գործարկել 664 երթուղին և մրցույթում միակն է եղել, ով համարձակվել է Նոյեմբերյան-Երեւան երթուղին շահագործել: Մարտիրոսյանը չի հրաժարվում հարկ վճարելուց, միայն ուզում է «մեքենան դատարկ դուրս չգա աշխատանքի»:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է՝ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան և հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտը պարբերաբար խափանումների մեջ էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4272 դիտում

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է

Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

ՀԷՑ-ը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Հովհաննիսյան

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ

Սահմանադրության նոր տեքստը ամբողջությամբ պատրաստ չէ, խորհուրդն առաջիկայում նիստ կհրավիրի. Գալյան

Երևանում տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

Ասում են՝ դե Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կասենք՝ մենք եկել էինք, մի երկու կոպեկ փող տուր. Սիմոնյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը

Քաղաքական խարդավանքներով զբաղված ՀԷՑ-ի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, հանձնաժողով կստեղծվի․ Կոնջորյան

Կա նախաձեռնված ավելի քան տասնյակ վարույթ, առնվազն 10-ի դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. Խուդաթյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հովիկ Աղազարյան անունով մարդն էլ դաշնակցական թերթի արտահոսքի անցքն է եղել․ Ալեքսանյան

Տեռորիստների պլանի համաձայն՝ գրոհային քոմենթչիները անցել են գործի. Ալեքսանյան

Բնակապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված շուրջ 1600 ընտանիք, այժմ ծրագիրը փոփոխվել է. Մկրտչյան

Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են տալու, վերադարձնեն ՀՀ ժողովրդին․ Սիմոնյան

Չբերեց բախտը Բագրատի, չկարողացավ գյուլլել ՀՀ քաղաքացիներին․ Նարեկ Գրիգորյան

Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրի մասնագետներ. նախարար

Նամակներ եմ ստացել ՀԷՑ-ի աշխատողներից, պնդում են՝ իրենց ուզում են տանել միտինգների․ Հակոբյան

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը․ ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս․ Եղոյան

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից

ԶՊՄԿ-ն այս շաբաթ ՀՀ պետական բյուջե վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ

Վարչապետի խոսնակն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

ՀԷՑ-ի հաշվիչների մատակարարները փոխկապակցված են, սեփականատերը հենց «Տաշիր գրուպ»-ն է․ Վարդանյան