Երևան
12 °C
Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի 1-ին փողոցի 10-րդ շենքի վերջին հարկի բոլոր բնակարանները քարուքանդ վիճակում են գտնվում: Այստեղ գտնվելը խիստ վտանգավոր է: Բնակարանների մեծ մասը փափկված է, որպեսզի որոշ արկածախնդիրներ պատահաբար չմտնեն դատարկ բնակարաններ: Շենքի հետնամասի պատշգամբները, որոնք ամբողջությամբ փայտից են, վաղուց արդեն փլվել են, վտանգն այսօր արդեն առկա է նաեւ ներքեւի հարկերում:
Շենքի բնակիչ Էմմա Ավետիսյանը պատմում է, որ երբ պատշգամբը փլվել է, տակը բարեբախտաբար մարդիկ չեն եղել, վտանգավոր մյուս հատվածները փորձում են սեփական ձեռքերով ամրացնել:
Տիկնոջ ընտանիքը 10-րդ շենքում մնացած վերջին 3 ընտանիքներից մեկն է: Մյուս բոլոր բնակիչները ապրում են կամ հարեւան շենքերում, կամ էլ բացակայում են երկրից: Բնակիչների խոսքով՝ փլուզվող շենքի հետ կապված ամիսներ առաջ տեղեկացրել են կառավարությանը, նամակի պատասխան ստացել են երեք գերատեսչություններից, քաղաքաշինության ոլորտի մասնագետներն այցելել, տեղում ուսումնասիրություններ են կատարել:
Մարզպետարանից ստացված վերջին նամակում նշված է, որ տանիքը կվերանորոգվի: Բնակիչներն ասում են, որ շենքի փլուզման պատճառը տարիներ շարունակ անուշադրության մատնված տանիքն է եղել. «Ժամանակին կռիշը չսարքեցին, ոչ մեկ տեր չեղավ, դրա համար էլ էս օրին հասավ»,-նշում են բնակիչները:
Բնակիչներն այս շենքում վախով են ապրում: Պատերի ճեղքերն օրեցօր մեծանում են, բոլոր բնակարաններում առաստաղների մետաղական կոնստրուկցիաներն արդեն անջատվել են իրարից:
Համայնքի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ սա համայնքի միակ վթարային շենքը չէ. «Ուրիշ շենք էլ ունենք, այս երկու շենքերի տանիքները հիմնովին վերանորոգվելու են»:
Բնակիչները հույս ունեն, որ աշխատանքները կսկսվեն մինչ գարնանային տեղումները, հակառակ դեպքում, փլուզումը ավելի կակտիվանա՝ իր հետ բերելով անդառնալի հետեւանքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT