Երևան
12 °C
Մեծ էկրաններ բարձրացավ «Ա.Կ.Ա.» դրաման: Այսօր՝ մարտի 21-ին, տեղի ունեցավ պրեմիերան: Դրամայի ռեժիսորն Արմեն Միրզոյանն է, պրոդյուսերները Արաբո Գրիգորյանն ու Սարգիս Գրիգորյանն են, որոնք նաեւ մարմնավորում են գլխավոր հերոսներից երկուսին: Փակ ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հեղինակներն առաջին հերթին բացատրեցին վերնագրի նշանակությունը: 2 եղբայրների ու նրանցից կրտսերի ընկերոջ անունների սկզբնատառերն են՝ Արթուր, Կարեն, Արամ: Սարգիս Գրիգորյանը, որը հանդես է գալիս Կարենի դերում, նաեւ բացատրեց՝ ինչու է իր կերպարի մականունը հնչում նույն կերպ՝ Ակա, ու ինչու է կերպարի վզին «74» դաջվածքը:
««Ակա» նաեւ ինքնաձիգ է (խմբ. «АК 74»), զենքի տեսակ է: Երկու երնեկ ենք արել. «АК»-ն, որ խաղացվի, եւ լինի հերոսների անունների առաջին տառերը»,- ասաց նա:

Ֆիլմը պատմում է եղբայների մասին, որոնք ընտանիքի մտերիմ ընկեր ձեւացող Վասակ Խաչատրյանի (Գեորգի Հովհաննիսյան) պատճառով հայտնվում են տարբեր կողմերում: Ավագ որդին՝ Արթուրը (Խորեն Լեւոնյան), շարունակում է գեներալ հոր ուղին, կրտսերը՝ Արամը (Արաբո Գրիգորյան), անպատասխանատու է ու վատ շրջապատում հայտնված: Մի օր ակումբում կռվի ու հրաձգության մասնակից է դառնում, որի ընթացքում մարդ է սպանվում: Իր ու բոլորի կարծիքով՝ ինքն է մարդասպանը: Հորն էլ աշխատասենյակում գտնում են սպանված: Արթուրը եղբորը մեղադրում է հոր ինքնասպանության մեջ, ու նրանք թշնամանում են: Կարենը՝ Ական, մնում է ընկերոջ կողքին: Սարգիս Գրիգորյանը պարզաբանում է, որ իրենք փորձել են ներկայացնել 3 հայ տղամարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ճիշտ է:
«3 իսկական տղերք էին խաղում: Այստեղ խնդիր էր դրված ցույց տալ հայկական իսկական տղամարդկանց, որոնք ունեն արժանապատվություն, թասիբ, նամուս: Չեք կարող այդ 3 տղամարդկանցից մեկին առանձնացնել, որ ինքն իր տեսակետից ճիշտ չէ, ուղղակի խնդիր կար ներելու: Առաջին հերթին փորձել ենք՝ իսկական տղամարդկանց մասին լինի ու հրաշալի կանանց մասին, ոչ թե սարքած: Փորձել ենք մի քիչ հայաֆիկացնել, որ հայ տղամարդու կերպարը երեւա: Սա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ, ցավոք սրտի, մի քիչ, կարծես, տղամարդկանց ձայները բարակել են»,- ասաց նա:

Սարգիս Գրիգորյանն իր հարցազրույցներում պարբերաբար նշում է, որ հայկական իրականության մեջ քիչ են լավ ֆիլմերը: Հիմա ինքն է ֆիլմատադրության փորձ անում: Ընդգծում է, որ որպես հեղինակներից մեկը սթափ չի կարողանում գնահատել ու անընդհատ թերություններ է գտնում, սակայն մյուս կողմից սա, ըստ նրա, նոր քայլ է:
«Ինձ 100%-ով դուր չի գալիս: Նորմալ է, որ դուր չի գալիս: Ես նայել եմ այս ֆիլմը, երեւի, հազար անգամ: Ինչքան նայեմ, բնականաբար այդքան թերություններ եմ հայտնաբերելու: Բայց, որ մի քայլ է արվել առաջ, այլ ոչ թե հետ, համոզված եմ, որ այդպես է»,- ասաց նա:

Ֆիլմի դերասանական կազմն աստղային է: Կերպարները մարմնավորել են հայաստանյան հեռուստադիտողներին հայտնի դեմքեր: Բացի նշվածներից՝ դերերում են նաեւ Նարինե Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Դովլաթյանը եւ այլն: Հետաքրքիր է եղել Վասակ Խաչատրյանին մարմնավորողի ընտրությունը: Ռեժիսորը պատմում է, որ բոլորովին այլ թեմայով զրուցել են Գեորգի Հովհաննիսյանի հետ: Որոշ ժամանակ անց Սարգիս Գրիգորյանն առաջարկել է հենց նրան տալ դերը: Արդյունքում իրենք ստացել են մի մարդու կերպար, որի արտաքինից դժվար է կռահել, որ նա կարող է չարագործ լինել:
«Ասում եմ նրա դեմքը տեսե՞լ ես, ինչպե՞ս կարող է չար լինել: Ասում է՝ չէ, պատկերացնո՞ւմ ես բարի դեմքով չար»,- ասում է Արմեն Միրզոյանը:
Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են 1 տարի, նկարահանումները՝ 26 օր: Ստեղծագործական թիմի անդամները նշում են, որ բազմաթիվ բարդ տեսարաններ եղել, դրանցից մեկը ավտոմրցավազքի տեսարանն է, որը դժվար է եղել ոչ միայն տեխնիկական առումով, այլեւ այն պատճառով, որ պետք է քաղաքապետարանից փողոցներ փակելու թույլտվություն ստանային: Առանց «զոհերի» էլ նկարահանումները չեն անցել: Սարգիս Գրիգորյանի լսողությունն է վատացել:

«Ինձ կրակելու տեսարանում պիրոտեխնիկան այնքան մոտ էր դրված, որ ականջիս լսողությունը մոտավորապես 20%-ով իջել է, ինձ ասացին, որ պետք է համակերպվես ողջ կյանքի ընթացքում»,-ասաց նա:
Ֆիլմում ի վերջո ամեն ինչ պարզվում է ու եղբայրները հաշտվում են: Արամը սիրահարվում է ակումբի երգչուհուն, որը տարիներ առաջ տեղի ունեցած հրաձգության ընթացքում հենց իր հարվածից կուրացել էր: Աղջիկը նրան ներում է, իսկ տեսողությունը վերականգնելուց հետո պատմում, որ ինքը հստակ տեսել է, որ մարդասպանն ուրիշ անձ է եղել: Արամը նաեւ պարզում է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել է Վասակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT