Գիքորի պես գոռալով, էստի համեցեք ասելով` ուղևորներին «փախցնում» են. Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է

Արմավիր-Երեւան միկրոավտոբուսների վարորդները երեկվանից կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում` հրաժարվելով երթուղի դուրս գալ: Նրանց բողոքն ուղղված է սպիտակ համարանիշներով անօրինական գիծ մտած կազմակերպությունների դեմ: 

Արմավիր-Երեւան երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանն ասաց, որ 2 օր է՝ իր միկրոավտոբուսները չեն աշխատում, բայց նախարարությունից որևէ արձագանք և մտահոգություն չկա: Կազմակերպությունն արդեն 30-40 տարի աշխատում է, բայց երկար ժամանակ է՝ ընկերության երթուղիներ կանգնած են այս խնդրի առաջ: Ամռանից այս խնդիրը բարձրաձայնել են, մի ամսվա մեջ 50-ից ավելի դիմում ենք գրել, դիմել ենք բոլոր կառույցներին, որ վերացնեն Արմավիր-Երեւան գծի մեջ ապօրինաբար վաճառվող ընկերությունները, սակայն նախարարությունից իրենց առաջարկել են շարունակել աշխատել և սպասել:

Ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանի՝ երթուղագիծը սպասարկելու համար միկրոավտոբուսները վարկերով է ձեռք բերել, բիզնեսն ընդլայնելու համար էլ 410 միլիոն դրամի ներդրում է արել, վարորդներն էլ իրենց գրպանից գումարներ են ծախսել, լիցենզիա եւ դեղին համարանիշներ հանել, բայց այսօր մնացել են առանց ուղևորահոսքի: Այսօր իրենց պահանջը միայն օրինականութունը վերականգնելն է.
«Նախարարությունը թող ոչ թե քրեական հեղինակություններին տեղ տա, այլ իր փոխադրողներին: Այս հարցին վաղուց կարող էին լուծում տալ, որ ես էլ կարողանայի աշխատել: Ո՞նց կարող է ղեկավարությունը գա, տեսնի՝ 30-40 մեքենա ապօրինաբար, սպիտակ համարներով, սեփական համարներով աշխատում է ու մինչ այսօր քայլեր չձեռնարկի»- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

Նրա վստահեցմամբ՝ ապօրինաբար աշխատող և իրենց աշխատանքը խոչընդոտող «գծի տերերից» մեկը Սիմոնյան Ռուբենն է, ով հայտնի է Բոգո անունով:

«6-7 գիծ վաճառել են Արմավիր-Երևան գծի մեջ: Մի քանիսի անունները կարող եմ ասել, հենց մեկը Բոգոն`Սիմոնյան Ռուբենը, ու նրա հետ էլ մի քանի հոգի Նորագյուղից: Հենց մենակ 45-50 մեքենա` չհաշված 7 տեղանոց տաքսիները, իրենց աշխատողների մեքենաները, Բոգոն է աշխատեցնում: Կիլիկա ավտոկայանի կողքը ավտոկայան են սարքել ու աշխատում են, նախարարությունն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում»- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

Շուշանիկ Խաչատրյանի խոսքով՝ այնքան շատ են Արմավիր-Երեւան գծի մեքենանները, որ իրեն`օրինական շահագործողին, հերթ չի հասնում.

«26 մեքենա պետք է շահագործեմ, բայց 8-9 մեքենա էլ չեմ կարողանում աշխատացնել: Բանգլադեշի գծի մեքենան ի՞նչ իրավունք ունի Արմավիրում աշխատի կամ ռուսական համարներով մեքենաները ի՞նչ իրավունք ունեն երթուղի սպասարկեն:

Նրա խոսքով՝ այս խնդիրը չի վերաբերում միայն Արմավիր-Երեւան երթուղագծին: «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը սպասարկում է նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ևս առկա է նման խնդիր:
«Գիքորի պես գոռալով, էստի համեցեք ասելով`ուղևորներին «փախցնում են, իմ մեքենաներն էլ մնում են դատարկ» - հավելեց Շուշանիկ Խաչատրյանը` հույս ունենալով, որ նախարարությունը քայլեր կձեռնարկի և կվերացնի ապօրինությունները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը երեկ կառավարության նիստից հետո պարզաբանել է ստեղծված իրավիճակը. «Բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են գրվել բազմիցս: Այնուամենայնիվ, խնդիրը դեռ առկա է, բայց այս պահին էլ բավականին լուրջ, ակտիվ աշխատանք է տարվում: Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի: Ե՛վ ՊԵԿ-ը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ տեսչական մարմինը ակտիվորեն մեզ հետ համագործակցում են եւ աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա: Սպիտակ համարներով միկրոավտոբուսներն էլ մի քանի անգամ տուգանվել են»: 

Նախարարը նաեւ ասաց՝ նախարարությունն այնպիսի խնդրի առաջ է կանգնած, երբ փոքր՝ 8 տեղանոց մեքենաները կայանում են եւ սկսում են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Դա համարեց օրենսդրական բաց, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ բացը լրացվի եւ վնաս չհասցվի մեր կանոնավոր ուղեւորափոխադրողներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախարարությունը, ինչպես նաեւ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի նոր տնօրինությունը փորձում է կարգուկանոն հաստատել սույն ոլորտում: Այսօր հայտնի դարձավ, որ Բոգոյի եղբայրը՝ ավտոկայանի նախկին տնօրենն իր գործընկերոջ հետ, 21.6 մլն դրամի հափշտակություն է արել: Առերևույթ հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ /Յուրացնելը կամ վատնելը/ և 308-րդ /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2930 դիտում

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը