Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ՝ հավելելով, որ կգա ժամանակը և կարող է նաև փաստաթուղթ ներկայացնել։

«Քանի որ այս հարցը շատ ակտուալ է այսօր, և հասարակությունն ուզում է իմանալ սրա մասին և Անդրանիկ Քոչարյանը շատ հստակ դա ներկայացրեց՝ այո՛, այդպիսի փաստ տեղի ունեցել է, ես սրա մասին խոսել եմ նաև 2001 թվականին, բայց ներկայացնեմ, թե ինչպես է դա եղել՝ երբ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար, Վազգեն Սարգսյանն ինձ ամառանոցում դուրս է հրավիրում, մենք նստած էինք իր ամառանոցում՝ կառավարական, և ներկայացրեց, որ այսպիսի տարբերակ կա, ներկայացվում է, և ասաց՝ «ես խնդրում եմ, սրա մասին ոչ մեկին մի ասա, որ ես քեզ դա ասել եմ»։

1999 թվականի հուլիս ամսին, մինչև հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը և այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է և կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է... բայց մանրամասներին չեմ ուզում այսօր անդրադառնալ։ Հիմնականում սա է եղել։ Բացի դրանից ես նաև հոկտեմբերի 27-ից հետո մասնակցել եմ բանակցությունների, երբ որ կարելի է ասել՝ դիակները դեռ չէին սառել, համանախագահները հանդիպել են իմ հետ և այդ տարբերակը ներկայացրել եմ։

Եղել են բանակցություններ, որտեղ նույնպես ես ասել եմ, որ «այս տարբերակը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը», որից հետո ևս մեկ անգամ հանդիպում է եղել համանախագահների հետ, որտեղ նույնպես ես դա բացառել եմ։ Մանրամասները ես հետագայում կներկայացնեմ՝ ինչպես է դա եղել, ինչ տարբերակ է առաջարկվել և ինչպես է դա ավարտվել», - ասել նա։

Հարցին՝ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանական կողմի հետ՝ Հեյդար Ալիևի հետ, քննարկե՞լ է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակ, նստել է բանակցությունների սեղանի շուրջ և քննարկե՞լ է, Հարությունյանը պատասխանել է․ «Ես ասում եմ՝ մենք գնացել ենք այդ բանակցությունների, որտեղ այդ տարբերակի մասին խոսք է գնացել և Ադրբեջանի պաշտպանության նախարարը դրա մասին ինձ ներկայացրել է։ Նորից եմ ասում՝ ես հիմա չեմ ուզում մանրամասնել, թե ինչ տարբերակ է եղել, ինչ առաջարկ է եղել, ես դրան կանդրադառնամ որոշ ժամանակ անց»։

Նա ասել է, որ հիմա դրա մասին չի խոսելու, ժամանակը կգա. «ես մանրամասները կներկայացնեմ, կարող է նաև փաստաթուղթ ներկայացնեմ»։

Որպես վարկած Հարությունյանը նաեւ կապել է հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածն ու Մեղրիի տարբերակի քննարկումը։ «Ուրեմն, որպես վարկած իհարկե, որպես վարկած սա պետք է ուսումնասիրվի և գալ եզրակացության, կան այստեղ հիմքեր», - ասել է նա՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը դեմ էր այդ տարբերակին։ «Դեմիրճյանը դեմ էր, ինչի մասին խոսել է Դեմիրճյանի ընտանիքը։ Վազգեն Սարգսյանի դեմ լինելը կա նաև գրառում իր գրքում, որտեղ որ ինքը խոսում է Մեղրիի նշանակության մասին», - հայտնել է Վաղարշակ Հարությունյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15482 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից