Երևան
12 °C
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի երջանկության մասին պատկերացումը հենց պատկերային է` դրվագ առ դրվագ, որ կարդալու ընթացքում սկսում են շարժվել ու ապրել, հետո հիշեցնել տալիս իրենց մասին: Կարծես, երջանկության ակնթարթները ֆիքսել է ֆոտոխցիկով և տեքստի վերածել: Տեսնելն, ընդհանրապես, բարդ է: Երջանկությունը` առավել ևս: Ահա, մի մարդ, որ ապրում է տեսնելով: Դուրս է եկել իմ առաջադրած սահմաններից, նոր ֆորմատ է առաջարկել և իր տեքստ-պատկերները դասդասել իր ուզած ձևաչափում:
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյան.
Երջանկության քվանտային մեխանիկան.
Մարդ երջանկությունն ունենար իր սուր հայացքով սարից թևատակին ծաղիկ նեկտարի հոտով մեղվին ալպյան հեռուներից մինչև սեփական տան բակ ուղեկցեր` ներքևում մարգագետիններ, գույներ, վազող երեխեք, թոնրի ծուխ... Հետո գար թառեր պատշգամբի` լիմոնով բեղուն ծառի ճյուղին ու մինչ լուսնի մերկանալը պատուհանի աչքից ներս լուռ նայեր սիրած աղջկան:
Կարգախոսային.
Եթե քեֆ`ընկերներիս հետ, եթե զրույց` փիլիսոփայի պարտեզում:
Անձնական/հանրային.
Քաղաքային մայթի մի ցից բանի դիպած ոտքս ու հավասարակշռությունս պահելու երրորդ փորձից իմ`պայուսակով գետնին փռվածքս, հայհոյանքս` փողոցաշինիչ… Ու ինձ վազքով մոտեցած 12-13 տարեկան աղջնակի հայերեն «վայ-վայ ձյաձյա ջանը, ինչի՞ց եղավը, օգնեմ ձեզը»… Ես արդեն ոտքի կանգնած ժպտում եմ աղջնակին՝ «ցավդ տանեմ ես քո, բան չի եղել, ապրես»: Հա, երջանիկ եմ, արդեն սրճարանում փոշին նոր գնած տաբատիցս սրբած, ձեռիս արյունը չորացած, սուրճը՝ շատ, շաքարավազը՝ քիչ, ես` իմ երկրում, այս սերնդի այս տեսակով բնակեցված, սրտացավ ու բարեկեցիկ ու կիրթ: Կամ աշխարհի թիվ մեկ ջութակահարը, ասենք, Սարյան փողոցի իր վաձակալած բնակարանում դողացող մի մեղեդի է փնտրում ինձ համար: Կամ վաստակածս գումարով ազատ ճամփորդում եմ, սիրում՝ նվիրվելով: Կամ սուզվում եմ գյուղամեջի իմ մանկության վաղ առավոտվա քսանհինգ՝ հիմա արդեն երեսուն մետր երկարությամբ թվացող սառը ջրով լի լողավազանը, սուզված մի կերպ անցնում եմ, դուրս գալիս ու տեսնում մի պատանու. որտեղից էր հայտնվել՝ չգիտեմ: Հետո նա է նետվում ջուրը, կրկնում արածս, կողքիս կանգնում, ու մենք երկուսով միաժամանակ ոստնակից ջուրն ենք ցատկում, դուրս գալիս սառը ջրով լի լողավազանից, նա գնում է պառկում ճիշտ դիմացս՝ ես իրեն հարցեր տամ, ինքն էլ ինձ հարցաքննի կեցվածքով: Հարցնում եմ՝ «Դու ի՞նչ ես անում էստեղ էս ժամին», ասում է՝ «Մանկատնից եմ փախել, մամայիս եմ ուզում տեսնել ու կես ժամից պիտի գնամ», ես թե՝ «Բա ի՞նչ ես տանելու նրան», նա թե՝ «Ծաղիկ եմ հավաքել», ես՝ «Ջուրը սառն էր, մյուս անգամ էս տեղը ե՞րբ ես գալու», նա ինձ թե՝ «Խի՞ ես հարցնում, մեկ ա, դու սփյուռքից ես, էստեղ չես լինելու մի ամիս հետո», ասում եմ՝ «Այ էն սարերն եմ սիրում, ու քո չափ մի տարիքում, քո չափ իմ ընկերոջ հետ պապիրոս էինք թռցրել տնից՝ փստացնելու, հետո մերս հոտն առել ու մի լավ ապտակել էր, ես էլ ընկերոջս հետ էի՝ ամաչեցի», տղան ասաց՝ «Հա, ես էլ ֆուտբոլ եմ շատ սիրում ու մի աղջկա համար եմ խաղում մեր թիմում, առաջվա մեր դասարանից ա, ջութակ ա նվագում հիմա, պիտի գնամ իրենց բակը` սպասեմ»:
Մասնագիտական.
Արածս գործերից այն, ինչը հիացնում է շատերին, արդեն անցյալում եմ թողնելու. հիմա զբաղված եմ մի բանով, որի վերնագիրը դեռ չգիտեմ, բայց ինձ դուր է գալիս:
Երբ ամեն վարկյան միջովս հոսող արևոտ կյանքի բույր եմ առնում ու այդ պահին արվեստի օրենքով մի բան շինում:
Ածականազուրկ գոյականի գոյը բանող լուսանկարների արարումը:
Երկրային.
Երիտասարդ տարիներին հասցրեցինք ատել կապիտալիզմի` «մարդու կողմից շահագործված մարդը» լինելու քաղաքականացված տնտեսության դրույթները, նաև՝ վայելել զզվանքը ծուլացող-ծերացող սոցիալիզմի ներկայության. կոմունիզմի ուրվականակերպ պճրուհին այդպես էլ մեզ չայցելեց, չշոյեց գլուխները…
Կողքից երջանիկ թվացող երկրները, իրականում, իրենց շպարված դիմակի տակ տխրությունն են մաժմժում: Երջանիկ կլինենք երկրում այս, երբ երեխեքը` դպրոցներում, իսկ ծերերը, թոռներին շոյելով, կխոսեն սիրուց. ջահելների ցավը տանեմ` չզոհվեք, լրագրողները գլուխներս են հարթեցնելու:
Երջանիկ երկիր չգիտեմ. այս թեմայով շարադրություն գրել երազելը հրապարակային ստրիպտիզ է. սիրենք այն երկիրը, որը պատմության փոշոտ էջերում ենք թողել, կամ թե՝ որը վաղն է գալու:
Կրոնական.
Երբ Բանը հաղթահարել է մահը:
Ընկերային.
Իմանում եմ, որ ընկերս կտավ է վաճառել ու լավ գինի ունի տանը:
Պատահական.
Զանգում եմ Նրան ու Նա ասում է՝ «Ես էլ քեզ էի ուզում զանգել. կարոտել եմ»:
Սիրային.
Երբ սիրում եմ:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս հեռու է և անորոշ. Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է. Ղևոնդյան
Մայր Աթոռի բարձրաստիճան կղերականները եկեղեցին ներքաշեցին քաղաքական դաշտի մեջ՝ կաթողիկոսի օրհնությամբ. ՍԴՀԿ
Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման օրն է. հայ և եզդի ժողովուրդները այս առումով նման են. Բաքոյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել աշխատանքներին
Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու
Ֆլորիդայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել բանուկ մայրուղու վրա և բախվել Toyota Camry-ին. տեսանյութ
Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Լուսանկարներ ՀՀ վարչապետի Գերմանիա այցի մեկնարկից
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
Այսուհետև կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Գալյանը մանրամասնել է
Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության
Իտալական La Stampa պարբերականը Երևանի մասին հոդված է հրապարակել
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Բայդենն Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլար, իսկ գիտե՞ք՝ ես նրանց ինչ տվեցի՝ ոչինչ. Թրամփ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա. ովքեր են ուղեկցում նրան
Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա. տեսանյութ
Սա հերթական անամոթ սուտն է. Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մեղադրանքների մասին
Տեղեկությունը, թե իշխանությունը փորձում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի, հորինվածք է
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 30 մարդ. տեսանյութ
Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հենց նա էր վարում Մեղրիի հանձնման բանակցությունները, նա իրականացրեց «գույք՝ պարտքի դիմաց» սխեման». Քլոյան
Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը. Սյունիքի մարզի 5 բնակավայրում գազանջատում է
Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբյան
Միհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ վնասվածքներ ստացել
ՊՆ պաշտոնյաների մասնակցությամբ Իրանից բերվել է ապօրինի ծխախոտ, զորամասի բեռնատարով տեղափոխվել. քննության ավարտ
Պայթյուն Արևիկ գյուղում․ կա տուժած
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել
ՆԳՆ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածով մի խումբ անձանց են ձերբակալել
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհին գտնվող կամուրջը
«Howo» մակնիշի 15 նոր աղբատարն արդեն աշխատում է Երևանի տարբեր հատվածներում. կեղտաջրերի հոսքը բացառվում է
Ջանքեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու համար. Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ
Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, հիմա այն այս տեսքն ունի. Չախոյան
Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան քաղաքական և իրավական գնահատականի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակիչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT