Երևան
12 °C
ՀՀ Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի՝ իր թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանենին ծեծելու մասին հրապարակումը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին ոստիկանությունից: Նշեցին նաեւ, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Երեկ՝ մարտի 28-ին, ֆուտբոլիստը մամուլում հայտնել էր 2 դեպքի մասին, որոնցից մեկը տեղի է ունեցել մարտի 2-ին, մյուսը՝ մարտի 25-ին: Ոստիկանությունից ասացին, որ նշված դեպքերով ահազանգ կամ հաղորդում չի ստացվել:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը խոսել էր Աբրահամ Խաշմանյանի հետ: Մասնագետը մեկնաբանել էր տեղի ունեղածը՝ ասելով, որ ֆուտբոլիստը ստում է, որ նա մարզահագուստ է գողացել, իսկ ինքը զայրացել է նրա վրա, այդ պատճառով էլ նա նման հարցազրույց է տվել ու աղմուկ բարձրացրել: Մարզիչը նաեւ ասաց, որ պատրաստվում է այս ֆուտբոլիստին ու նրա 3 ընկերներին հեռացնել թիմից:
«Նա ծույլ, անբան սրիկա եւ ամենակարեւորը գող է: Նա եւ նրա ընկերները վաղվանից թիմում չեն լինի»,- երեկ ասել էր Խաշմանյանը՝ պարզաբանելով, որ 2-ը թիմի հետ չեն լինի վաղվանից, մյուս 2-ը՝ 1 ամսից՝ նկատի ունենալով, որ այդ ժամանակ սպառվելու է նրանց պայմանագրերի ժամկետը:
Խաշմանյանը նաեւ ասաց, որ դատի են տալու գողության համար: Իսկ ակումբն այս ընթացքում լուռ է: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում երեկ հրապարակում են արել «Արարատ 2»-ի վերջին հանդիպման արդյունքի, ինչպես նաեւ նույն «Արարատ 2»-ում մարզչական փոփոխության մասին, սակայն ֆուտբոլիստի ու գլխավոր մարզչի շուրջ ստեղծված այս իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT