Կառավարությունից խոստացել են 5-օրյա ժամկետում «մաքրել» գիծը. Երեւան–Արմավիր երթուղին դադարեցրել է գործադուլը

Այսօր` ապրիլի 1-ին, Երեւան–Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ն ժամանակավորապես դադարեցրել է գործադուլը եւ միկրոավտոբուսները դուրս բերել կառավարության շենքի տարածքից:

«Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում «Գալակտիկա տրանս սերվիս»-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը ասաց, որ համաձայնել են դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ այսօր կառավարությունից խոստացել են 5-օրյա ժամկետում ստուգումներ սկսել` երթուղու գիծը ապօրինի տրանսպորտային միջոցներից մաքրելու նպատակով:

«Մենք համաձայնել ենք դադարեցնել գործադուլը, քանի որ մեզ խոստացել են հանձնաժողով ձեւավորել եւ «մաքրել» Երեւան-Արմավիր երթուղու գիծը: Այսօրվա ժողովին ներկա էին տեսչության պետը, վարչապետի օգնականը, խորհրդականը, Կիլիկիա ավտոկայանի տնօրենը և բազմաթիվ լրագրողներ»-ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հավաստիացրել է, որ հետեւողական են լինելու հարցի արմատական լուծմանը. «Մեզ ասել են, որ առավոտից տեսչությունով գալու էին ստուգումների, բայց ոչ մի ստուգում էլ չի եղել: Նախարարությունը, եթե ուզեր, կարող էր մի քանի օրվա մեջ երթուղու գծից հանել ապօրինի մեքենաները, բայց չուզեց: Հիմա մենք հավատացել ենք, որ մի բան կանեն, դադարեցրել են բողոքի ակցիան, բայց եթե այս անգամ էլ հարցին լուծում չտրվեց, մենք էլ տեղներս նստող չենք»:

Շուշանիկ Խաչատրյանը հույս հայտնեց, որ 5-օրյա ժամկետում հարցը գոնե մասամբ լուծում կստանա, իսկ ինքը կկարողանա իր` օրենքով շահած գիծն աշխատեցնել:

Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ն կառավարության դիմաց բողոքի ակցիա է անում` հրաժարվելով երթուղի դուրս գալ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երթուղու բողոքն ուղղված էր սպիտակ համարանիշերով անօրինական գիծ մտած կազմակերպությունների դեմ: Շուշանիկ Խաչատրյանը, դադրեցնելով երթուղու աշխատանքը, պնդում էր՝ ապօրինի 6-7 գիծ վաճառել են Արմավիր-Երեւան գծի մեջ եւ 40-ից 50 մեքենա շահագործվել է առանց մրցույթի, դեղին համարներով մտել երթուղի:

Տպել
2886 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ