Երևան
12 °C
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին: Թատրոնի դերասանական կազմը նախարարի պաշտոնակատարին իր դժգոհությունը հայտնեց Ագնեսա Շահնազարյանի ազատման համար՝ նշելով, որ նախկին տնօրենը բավականին աշխատանք էր տարել ու դեռ անելիքներ շատ ուներ: Դերասանական կազմը նախարարին դժգոհեց նաեւ տնօրեն նշանակելու ժամկետների վերաբերյալ՝ նշելով, որ նշանակված տնօրենը մինչեւ ինչ-որ բան է անում, գալիս է նոր տնօրենը, իսկ դա թատրոնին հետընթաց է պատճառում միայն:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ որեւէ տեղ նշված չէ, որ տնօրենը հավերժ պաշտոն է, իսկ եթե տնօրենը հետեւել է, որ տանիքը չկաթա, կամ թատրոնը նորմալ պայմաններում լինի, ապա դա միայն ու միայն նրա պարտականությունն է. «Նման դեպքերում ես ասում եմ, որ տնօրենը ոչ թե հերոսություն է արել, այլ դա իր աշխատանքն է: Ես չեմ հասկանում նաեւ, որ ասում եք՝ թողնեիք իր գործը ավարտեր, կներեք, իր գործը քանի տարում պետք է ավարտեր»,- աշխատակիցների դժգոհությանը պատասխանեց Նազենի Ղարիբյանը՝ հավելելով, որ նոր եկող տնօրենը ինքը կշարունակի նախորդի թողած գործը. «Մեզ մոտ հաստատվել է այն ավանդույթը, որ տնօրենները պետք է հավերժ լինեն, մենք պետք է սովորենք, որ տնօրենը ժամանակավոր պաշտոն է»:
Աշխատակիցները հետաքրքվեցին նաեւ նորանշանակ տնօրենի ով լինելուց, ներկայացվեց Լուսինե Սահակյանի կենսագրականը: Նախարարը հիշեցրեց՝ տնօրենը վարչական պաշտոն է, իսկ թատրոնը գեղարվեստական ղեկավար ունի:
Նախարարի պաշտոնակատարը աշխատակազմի չդադարող դժգոհություններին ի պատասխան խորհուրդ տվեց չմոռանալ, թե ինչպես իրենցից ոմանք տարիներ առաջ սրերով ընդունեցին հենց Ագնեսա Շահնազարյանին: Չնայած ներկաները փորձեցին հերքել, սակայն նախարարը պնդեց:
Հանդիպմանը խոսվեց նաեւ օրենսդրական բացերից: Նազենի Ղարիբյանը վստահեցրեց՝ աշխատում են այդ ուղղությամբ: Խոսք գնաց նաեւ թատրոնի շենքային խնդիրների, ինչպես նաեւ հանդիսատես բերելու հարցերի շուրջ:
Երբ թատրոնի աշխատակիցները շարունակեցին ներկայացնել, թե ամեն ինչ պարզ ու մաքուր էր իրենց մոտ, եւ նախկին տնօրենի ազատումը անհիմն էր, միջամտեց մշակույթի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սիրանույշ Ռափյանը՝ նրանց հիշեցնելով վերջերս թատրոնում հայտնաբերված խախտումներն ու ֆինանսական կորուստները, որոնք իրականացվել էին գանձապահի ու հաշվապահի միջոցով:
Լրագրողների հետ զրույցում Նազենի Ղարիբյանն անդրադառնալով հարցին, թե ինչու հենց Լուսինե Սահակյանը նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, ասաց, որ փաստաթղթային առումով նա է հենց համապատասխանել չափորոշիչներին: Ասաց՝ դիմողներ էլի են եղել, ովքեր հրավիրվել են նաեւ հարցազրույցի, բայց միայն նշանակված տնօրենն է ամբողջությամբ համապատասխանել:
ՀԺ-ն աուդիտի բաժնի պետից խնդրեց պարզաբանել, թե ինչ խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել, նշեց, որ կդժվարանա հստակ թվերով խոսել, քանի որ փաստաթղթերը ձեռքի տակ չեն, միայն նշեց, որ փետրվար ամսին իրականացվել են ուսումնասիրություններ. «Հիմնական խնդիրն այն էր, որ գլխավոր հաշվապահի ենթակայության տակ որպես գանձապահ աշխատել էր իր աղջիկը, ինչն անթույլատրելի է, ու այդպես 2-3 տարի»,-ասաց նա: Սիրանույշ Ռափյանն ասաց նաեւ, որ մայր ու դուստր ազատվել են աշխատանքից: Վերականգնվել է նաեւ 100-300 հազար դրամ պատճառված վնասը:
ՀԺ-ի հետ զրույցում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանն ասաց, որ դեռեւս կդժվարանա ասել՝ կմասնակցի՞ տնօրենի մրցույթին, թե՝ ոչ, վստահեցրեց, որ անելու է ամենը՝ հանուն թատրոնի ու հանուն մշակույթի. «Դա կախված կլինի ստեղծված իրավիճակից ու թե ես ինչքանով կկարողանամ նպաստել թատրոնի բարգավաճմանը: Բայց եթե ես զգամ, որ իմ ներկայությունը այստեղ ոչ միայն չի օգնում, այլ մի բան էլ խանգարում է թատրոնի շնչառությանը, ես կհեռանամ 5 րոպե շուտ, քան 5 վայրկյան ուշ, ինչպես ընդունված է ասել»,-հավելեց Լուսինե Սահակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT