Երևան
12 °C
Երեկ ես անակնկալի եկա, շոկի մեջ եմ։ Հրավիրվել եմ ՊԵԿ-ի քննչական խումբ ու միանգամից, պատրաստի վիճակում, մի մեծ հատոր գործ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպայա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:
Ղազարյանի խոսքով, անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, «մեր կողմից ճշգրտումներ են կատարվել 2 մլրդ դրամի չափով, որը մինչեւ դեկտեմբեր մասամբ մարվել է»:
Ղազարյանն ասաց նաեւ, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել:
«Ես, որպես ընկերության սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, որպեսզի քաոսից դուրս գանք, ընկերությունը գնում էր բանկրոտի: ՊԵԿ-ը կարճեց այդ քրեական հետապնդումը: «Սպայկայի» ամբողջ սերվերները կրկնօրինակել են, մոտ մեկ մեքենա փաստաթղթեր են տարել: Քննիչի հետ միշտ կապի մեջ ենք եղել, բաց ու թափանցիկ աշխատել ենք, եղել ենք հասանելի»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
«Երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ մի մեծ «սերվանտ» տեսա՝ 150 հատորից բաղկացած քննչական գործով: Քննիչը ասել է` կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես: Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ:
Ես քաղաքական մարդ չեմ, կուսակցական չեմ ու չեմ էլ ուզում: Հիմա էլ 7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը: Դրանք շինծու թվեր են, թիվն ուռացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի: Պետք է Անանյանին հարց տալ, թե 7 միլիարդը ինչ թիվ է, դրանից 5,5 մլրդը միայն ԱԱՀ-ն է»,- ասաց Դավիթ Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, որ Եվրասիական զարգացման բանկը, որ շուրջ 100 մլն դոլար վարկ պետք է տրամադրեր, որը ընկերության հաշվին պետք է նստեր երկուշաբթի օրը, սակայն երեկվա դեպքերից հետո զանգահարել եւ տեղեկացրել է, որ կասեցնում են գործարքը: Ղազարյանի խոսքով՝ այն 1000 աշխատատեղ էր բացելու, իսկ մինչ այդ 500 մարդ 10-ից 11 ամսով զբաղված էր լինելու շինարարությունում։
«Ասացին՝ չեն կարող ֆինանսավորել, քանի որ ձեր նկատմամբ կա քրեական հետապնդում»,- ասաց Ղազարյանը։
«Ցանկացած գումար, որը պարտավոր է «Սպայկան» վճարել, մենք պատրաստ ենք վճարելու»,- նշեց նա: Ղազարյանն ասաց, որ թիմով ժողով են անցկացրել, ասել է, որ ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ ինքը կալանավորվի:
«Աշխատանքները կշարունակվեն, բայց մթերումներ չենք իրականացնի»,- ասաց Ղազարյանը:
Նշենք, որ ՊԵԿ-ն այսօր տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության՝ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը եւ այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ եւ ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը եւ պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 մլրդ 36 մլն 666 հազար 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT