Երևան
12 °C
Ապրիլի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի, ներքին անվտանգությանբաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Մնացականյանի և ծառայության պետի օգնական Արամ Սարգսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում էր:
Այցի նպատակն էր պարզել ծառայության կազմակերպման արդյունավետությունն ու դրա համապատասխանությունը ՀՀ արդարադատության նախարարի և քրեակատարողական ծառայության պետի հանձնարարականներով նախանշած ուղղություններին: Շուրջ 2 ժամ տևած շրջայցի ընթացքում քրեակատարողական ծառայության պետը եղավ հիմնարկի վարչական մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, մանկական սենյակում, գրադարանում, մարզադահլիճում, ճաշարանում, բուժմասում, բոլոր հարկերում տեղակայված բնակելի տեղամասերում և մի շարք խցերում՝ հընթացս հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել աչքի զարնված և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակող բազմաթիվ թերություններ:
Ա.Մխոյանը զրուցեց նաև մի շարք դատապարտյալների հետ, լսեց առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ ներկայացրած անձին և բուժման հետագա մարտավարությունը որոշելու նպատակով հանձնարարեց 1-օրյա ժամկետում ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Ծառայության պետն այցելեց նաև քրեական գործի դատաքննության հետ կապված անհամաձայնության պատճառներով հացադուլում գտնվող անձին, լսեց վերջինիս խնդիրը և հորդորեց իրավունքների կարծեցյալ խախտումները վիճարկելու նպատակով օգտվել օրենսդրությամբ վերապահված այլ գործիքակազմերից և անհարկի չվնասել առողջությունը: Հացադուլի մեջ գտնվող անձին Ա.Մխոյանը պարզաբանեց նաև պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու՝ վերջինիս սահմանադրական իրավունքը և պատրաստակամություն հայտնեց ծառայությանը վերապահված իրավասությունների շրջանակներում ապահովել հիշյալ իրավունքի անխոչընդոտ իրացումը:
Այնուհետև դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության համար նախատեսված տարածքում շրջելիս՝ծառայության պետը հանձնարարեց բացել մետաղապլաստե թիթեղներով փակված և առանձնացված սենյակները, որոնցում անխտիր նույն փնթի և անմխիթար վիճակն էր: Բոլոր սենյակներում միմյանց վրա դարսված, մասնատված կահույքի պարագաներ էին, դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված մահճակալներև օգտագործման համար ոչ պիտանի այլ առարկաներ՝ ծածկված փոշու շերտով, այնինչ, ըստ նպատակային նշանակության, դրանք պետք է ծառայեին որպես հեռախոսային խոսակցություններ տրամադրելու սենյակներ:
Ա.Մխոյանի հանձնարարությամբ բացվեց նաև բնակելի տեղամասի 3-րդ հարկի միջանցքի վերջում նրբատախտակներով փակված և առանձնացված սենյակի դուռը ևս, որում առկա միջանցիկ դռները բացվում էին 2-րդ և 4-րդ հարկերի աստիճանահարթակներ, և առկա էր անօրինական տեղաշարժ իրականացնելու իրական հնարավորություն:
Ծառայության պետը հիմնարկի պատասխանատու ծառայողներին հանձնարարեց անհապաղ վերացնել արձանագրված ներքին կանոնակարգի խախտումները, սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի բերել բնակելի տեղամասերի միջանցքներն ու հեռախոսային խոսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները, ամբողջությամբ գույքագրել և պահեստավորել չօգտագործվող գույքն ու պարագաները: Արտյոմ Մխոյանը ներքին անվտանգության բաժնի պետ Ա.Մնացականյանին հանձնարարեց անհապաղ հարուցել կարգապահական վարույթ՝ ծառայության նկատմամբ անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև քրեակատարողական օրենսդրության պահանջները խախտելու հիմքով, իսկ քրեակատարողական ծառայողներիարարքում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ դրանք ուղարկել ըստ իրավասության:
Ծառայության պետի նմանօրինակ շրջայցերն այսուհետ կրելու են շարունակական բնույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT