Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում պատասխանում է խորհրդարանի պատվիրակների հարցերին։ Նրանցից մեկը ՀՀ վարչապետին հարցրեց՝ արդյոք Փաշինյանին բավարարում են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, եւ ի՞նչ բարելավումներ կարելի է անել այս ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ մենք, իհարկե, ունենք ոչ միայն հարեւաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ չեն, այլ նաեւ ունենք հարեւաններ, որոնց հետ հարաբերությունները լավ եւ, եւ նույնիսկ շատ լավ են․
«Ես նկատի ունեմ Վրաստանը եւ Իրանը, որոնց հետ մեր հարաբերությունները իսկապես բարձր մակարդակի վրա են, եւ այդ երկրների հետ մենք ունենք բարձր մակարդակի երկխոսություն, եւ փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները։ Իհարկե, դուք գիտեք, որ, ցավոք սրտի, մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, եւ սրանով ամեն ինչ ասված է։ Ադրբեջանի պարագայում, կարծում եմ՝ բոլորիս համար պարզ է, Թուրքիայի պարագայում մի փոքր այլ է, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։ Հայաստանն իր հերթին չի փոխել դիրքորոշումը, մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին՝ ես արդեն ընդհանուր ուրվագծեցի մեր պատկերացումը, եւ ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի եւ մյուս հարեւանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում եւ ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունն ըստ էության կարողացել է հենց խաղաղության օրակարգը դնել հարաբերությունների սեղանին»,-պատասխանեց վարչապետը։
Հարց հնչեց մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների մասին, քանի որ Իրանն, այնուամենայնիվ բավականին տարբերվող հարաբերություններ ունի Եվրամիության հետ։ Փաշինյանը պատասխանեց․
«Եվրոպայի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարեւորությունը եւ համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու եւ լավ հարաբերություններ զարգացնելու տեսլականի հետ»,-ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին՝ Փաշինյանն ասաց․
«Մենք այսպիսի մի բարդ իրավիճում ենք, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են։ Այսինքն՝ գծից այս կողմ էլ, այն կողմ էլ մեր բարեկամներն են։ Եւ, իհարկե, մեր հույսը, կոչը եւ ցանկությունն այն է, որ քաղաքական հակասությունները, ինչպես այլ դեպքերում, այնպես էլ այս դեպքերում լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետեւ երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին։ Եւ, անկեղծ ասած, եվրոպացի մեր բոլոր գործընկերների հետ շփման ընթացքում ես տեսել եմ այս նույն ընկալումն ու գիտակցումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT