Երևան
12 °C
Բաց նամակ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին
Երեւան քաղաքի բնակիչ Ռազմիկ Ղալեչյանից.
«2019թ․ փետրվարի 17-ին, ժամը 18:30-ի սահմաններում Համո Բեկնազարյան փողոցի և Մարգարյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: «Էրո» տաքսի սերվիսին պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով Մարգարյան 2-րդ նրբանցքից, չի զիջել գլխավոր Համո Բեկնազարյան փողոցով ընթացող «Գրանդ Շերոկի» մակնիշի ամենագնացին և առաջամասով հարվածել է նրա հետևի աջ անվադողին, քանի որ ձախ թարթիչը միացրած ցանկացել է երթևեկել դեպի Գ․ Չաուշի հրապարակ: Կորցնելով կառավարումը ամենագնացը հարվածել է այլ ավտոմեքենաների: Տեղ հասած ավտոտեսուչները պահպանել են դեպքի վայրը մինչև հետաքննիչի ժամանումը և իմ ներկայությամբ կազմել են գծագիրը, որի հետ համաձայնվել եմ: Հետաքննիչ ոստիկանության փոխգնդապետ Սարգիս Գևորգյանը կատարել է չափագրում առանց հաշվի առնելու երկրորդական փողոցից գլխավորին զիջելու նշանը, որն առկա է եղել ասֆալտին: Լուսանկարներով և ներկաների վկայությամբ «Ռենո» մակնիշի տաքսին դուրս է եկել երկրորդական փողոցից, սակայն հետաքննիչ Սարգիս Գևորգյանը հիմք է ընդունել վարորդի ցուցմունքը իբր թե նա երթևեկել է «Գ․ Չաուշի» հրապարակից դեպի Բեկնազարյան փողոց հասնելով խաչմերուկ ցանկացել է կատարել հետադարձ: Միանշանակ իր մեքենայի դիրքից պարզ երևում է, որ դուրս է եկել երկրորդական փողոցից, թե ցանկացել է խաչմերուկում կատարել հետադարձ: Անգամ այդ դեպքում տաքսու վարորդը պարտավոր էր զիջել գլխավոր փողոցով ընթացող տրանսպորտային միջոցներին: Պահանջել ենք խաչմերուկում գտնվող մի քանի խանութների տեսախցիկների տեսաձայնագրությունները, սակայն հետաքննիչը չի կատարել մեր օրինական պահանջը: Անգամ, գործին չի կցել երկրորդական փողոցից գլխավորին հատող ասֆալտի գծանշման լուսանկարը: Խանութներից մեկը վարձակալական հիմունքներով պատկանում է տաքսի սերվիսի տիրոջը: Տաքսի սերվիսն էլ պատկանում է պետավտոտեսչության բարձրաստիճան սպա Դավիթ Ավագյանի ընտանիքին:
Հետաքննիչ Սարգիս Գևորգյանը պնդում է, թե տեսաձայնագրությունները չկան: Այնինչ, խանութների տերերը պնդում են , որ դեպքից 15 օր անց երրկու ոստիկանության աշխատակիցներ առգրավել են տեսաձայնագրությունները և մինչև հիմա անհայտ են թե ովքեր են նրանք: Մի խոսքով հետաքննիչ Գևորգյանը այնպիսի խառնաշփոթ է ստեղծել , որի հետեւանքով հնարավոր չի պարզել դեպքի իսկական մեղավորին : Հայտնում եմ նայև այն փաստը, որ տաքսի սերվիսին պատկանող « Ռենո » մակնիշի ավտոմեքենան չունի ԱՊՊԱ պայմանագիր, բացի այն որ վարորդը չունի ընդհանրապես վարորդական իրավունք : Հուսով եմ , որ այս նամակը ուշադրության կարժանանա և այսուհետ կկատարվեն արդար և անաչառ քննություն» ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT