Երևան
12 °C
Գյումրիում «Մեր մանկության տանգո»-ն հայտնի ֆիլմի է՛լ ավելի հայտնի պատշգամբը կախված վտանգ է գյումրեցիների եւ քաղաքի հյուրերի գլխին: Ուղիղ իմաստով: Պատշգամբն էլ, շենքն էլ վթարավտանգ են եւ անընդհատ ինքնափլուզվում են: Անկախ սարսափազդու տեսքից, Գյումրի եկած զբոսաշրջիկներին գիդերն անպայման ուղեկցում են այդ շենքի մոտ, պատմում ֆիլմի, դերասանների, պատշգամբի մասին:
Շատերը գուցե չկանխատեսելով հնարավոր դժբախտ պատահարի հավանականությունը, մտնում, մի կերպ բարձրանում են կիսափուլ պատշգամբ եւ լուսանկարվում: Որպեսզի այդ լուսանկարները զբոսաշրջիկների եւ ցանկացած մեկի համար չլինեն վերջին հիշողություններ, այսօր Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ավագանու նիստում տարածքը պարսպապատելու, որպես վտանգավոր գոտի առանձնացնելու առաջարկություն ներկայացրեց:
«Էդ շենքը սարսափելի քանդել են ե՛ւ ժամանակը, ե՛ւ մարդիկ, հիմա էլ ոնց որ գնում են, հավաքվում են, կրակ են անում, ապրում են: Առաջարկում եմ դիմել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, բերեն ինչ-որ անվտանգության պատնեշներ շարեն, որովհետեւ էնտեղ տուրիստները գալիս, մտնում, ելնում են պատշգամբ, մի օր ընկնելու են, մի փորձանք էղնի, տակից դուրս չգանք: Բերեն, արգելապատնեշով փակեն, եւ նույնիսկ կարող ենք շաբաթօրյակի միջոցով մաքրել էդ աղբը, որովհետեւ տանիքը բլել է 2-րդ հարկի, վրա, 2-րդ հարկը բլել է 1-ին հարկի վրա, վերեւից վար երեւում է արդեն: Էդ ամբողջը պետք է մաքրվի: Մշակույթի նախարարությունն ինչ-որ գումարներ է ման գալիս էս պահին, բայց կարեւորը հիմա տարածքը մարդկանցից մեկուսացնելն է ինչ-որ կերպ»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:


Սամվել Բալասանյանն էլ նշեց, թե շենքի ճակատագրի հստակեցան համար սպասում է ռուսական կողմի պատասխանին: «Վառեմ-մարեմի շենքի հետ կապված ես խոսակցություն եմ ունեցել ե՛ւ ռուսական կողմի հետ, ե՛ւ առաջարկել եմ շենքը տալ Թումոյին էն պայմանով, որ շենքի առաջին հարկի մի հատվածը դառնա ռուսական փոստատան թանգարան, այնպես, ինչպես շենքի պատմությունն է: Հենց այդ շենքում է գործել Ցարական Ռուսաստանի փոստատունը: Հիմա շատ արագ պատասխանի ենք սպասում ռուսական կողմից, եթե այդ պատասխանն ուշացավ, մենք բնականաբար որոշում կկայացնենք, որովհետեւ իսկապես շենքը քանդվում է:
Միայն թե ռուսական կողմի պատասխանին Գյումրին սպասում է 2017 թվականից: Այս մասին ՀԺ-ն մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ խոսել էր դեռեւս 2018 թվականի մարտի 13-ին: «2017 թվականին նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց, հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով եւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: 2018 թվականին էդպիսի քննարկումներ եղան, որոնց ես էլ եմ մասնակցել, բայց այսպես ասած՝ հստակ որոշում չեղավ, թե երբ են սկսվելու կառուցապատման աշխատանքները, բացի այդ, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերականգնել կառույցը եւ շահագործել, ուղղակի էստեղ քանի որ մենք պետք է ներկայացնենք ծրագիր եւ ռուսական կողմն է ուշադրության արժանացրել, սպասում ենք ռուսական կողմի պատասխանին: Եթե հասկանանք, որ ռուսական կողմը դեռ ցանկություն ունի այն վերականգնելու, նոր մասնավոր ներդրողներին կկարողանանք պատասխանել»,-ասել էր փոխնախարարը:
Վառեմ-մարեմի շուրջ քանի քար լռությունը շարունակվում է, մարդկանց տարբեր խմբերի հետաքրքրասիրությունն է աճում: Զբոսաշրջիկները գալիս են հիանալու, լուսանկարվելու, որը մի օր լավ ավարտ չի ունենալու, անտուն թափառականները հավաքվում են կիսափուլ պատերի տակ, հարբում, ծեծկռտուք սարքում:


Դատելով տարածքում ներարկիչների, ինչ-որ դեղորայքի դատարկ տուփերի եւ սրվակների առկայությունից, նաեւ ենթադրելի է, որ պատմական նշանակության շինության ավերակները ապաստան են նաեւ թմրամոլների համար: Սրանով հանդերձ, որեւէ հսկողություն տարածքում սահմանված չէ:
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT