Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում

15/04/2019 schedule09:04

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել էր Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»: Մասնագետների հետ երկարատև նիստերից և քննարկումներից, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո՝ կենտրոնը վավերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի ավարտական դասարանների (բակալորիա) պատմության դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմաներ:

20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ոճրագործության լույսի տակ վերամշակված դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում հիշատակվում է տարածաշրջանի փոքրամասնությունների դեմ թուրքական Միություն և առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության վարած կամայական քաղաքականության մասին, ինչպես նաև 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տարագրությունը դեպի Սիրիա:

Հայոց ցեղասպանության թեման սիրիական աղբյուրների տեսանկյունից ներկայացնելու համար՝ գրքում իբրև օրինակներ hիշատակված են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայությունները:

«Քաղաքակրթական միասնություն» ենթագլխում ակնարկվում է նաև Սիրիայում հայերի մշակութային արժեքների պահպանման խնդրի, ինչպես նաև զանազան բնագավառներում սիրիահայերի ներդրման մասին:

Այսպիսով, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ սիրիական դպրոցների ուսումնական ծրագրերում, բակալորիայի պատմության դասագրքերի միջոցով դասավանդվելու է Հայոց ցեղասպանության իրողությունը:

Մյուս կողմից, աննախադեպ այս քայլով վերջապես վավերական և գիտական ձևով Սիրիայում աշակերտները պատմության դասաժամին տեղեկանալու են Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3133 դիտում

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք