Քաղաքացիները հասկանում են, թե այս կամ այն ԶԼՄ-ն ո՛ր քաղաքական ուժինն է. Աշոտ Մելիքյան

Այսօր մենք հասարակությունում նկատում ենք այնպիսի երեւույթ, ինչպիսին է լրատվամիջոցների տարբերակումը, երբ քաղաքացիները հասկանում են, թե այս կամ այն ԶԼՄ-ն ո՛ր քաղաքական ուժինն է: Այս մասին այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում շարունակում է ակտուալ մնալ եւ դա շատ բնական երեւույթ է, քանի որ եթե ուզում ենք, որ լրատվամիջոցները արդար խաղի կանոններով խաղան, ապա պետք է նրանց գործունեության թափանցիկությունը տեսանելի լինի։ «Ե՛ւ հեղափոխությունից առաջ, ե՛ւ հեղափոխությունից հետո ակնհայտ է, որ քաղաքական ուժերն իրենց պայքարում առաջին հերթին շեշտը դնում են լրատվամիջոցների հետ աշխատանքի վրա, իսկ այս պարագայում ճիշտ կլինի, որ լրատվամիջոցների իրական սեփականատերերը բաց խաղան հասարակության հետ»,- ասաց Մելիքյանը։ 

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարեւոր տեղեկությունները, որպեսզի դրանք կարողանա իր համար սրբագրել կամ համեմատել այլ աղբյուրներից ստացած տեղեկությունների հետ։ «Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, որ դա բերելու է ռեպրեսիվ մեթոդների կիրառման, եթե, օրինակ, ընդդիմադիր գործիչն ասում է, որ այս կամ այն լրատվամիջոցն իմն է։ Բայց հստակ է, որ ամեն ինչ պետք է թափանցիկ լինի, իսկ այնտեղ, որտեղ կտեսնենք քաղաքական ճնշումներ, քաղհասարակության և լրատվամիջոցների կողմից կհասցնենք հակահարված»,- ասաց Նավասարդյանը:

«Մենք մշտապես ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ցանկացած նոր իշխանության գալուց հետո տեղի է ունեցել լրատվամիջոցների վերաբաշխում, սակայն ներկայիս գործող իշխանության գալով նման բան տեղի չունեցավ, օրինակ, Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն այդպիսին չդարձան եւ այնտեղ առկա է ընդդիմության լայն շրջանակ, իսկ սա նշանակում է, որ մենք գնում ենք առավել քաղաքակիրթ կարգավորումների՝ լրատվամիջոցների հետ աշխատանքում»,- հավելեց Նավասարդյանը:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը նույնպես այն կարծիքին է, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա բոլոր ԶԼՄ-ների գործունեությունում: «Դրա համար առաջին հերթին պետք է ապահովվի լրատվամիջոցների թափանցիկությունը»,- նշում է Այվազյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ լրատվամիջոցները պետք է ազնիվ եւ արդար լինեն իրենց ընթերցողների հետ եւ օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերին. «Լրատվամիջոցները նման կերպ վարվելով՝ բերելու են լսարանի կտրուկ աճի»,- ասաց Դոյդոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3350 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս