Զուգահեռ իրականություններ՝ Զարթոնք համայնքում. նոր պահանջներ են ներկայացվում

16/04/2019 schedule13:20

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում կրքերը չեն հանդարտվել: 2 տարբեր պահանջներով բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մի դեպքում երեկ զարթոնքցիները պահանջում էին Զարթոնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը, մյուս դեպքում հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանը եւ իր կողմնակիցներն արդեն այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց պահանջում են, որպեսզի ազատ արձակվի Սարգսյանի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը:

Հոռոմսիմ Սարգսյանը հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանի դուստրն է, իսկ Նարեկ Մելքոնյանը՝ Հոռոմսիմ Սարգսյանի որդին: Դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջողները նշում են, որ տնօրենը իր հոր դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցների հանդեպ շատ վատ է վարվում: Նշենք, որ Նարեկ Մելքոնյանը վերոնշյալ դպրոցում պատմության ուսուցիչ է աշխատում:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին զարթոնքցիները գյուղապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել նրա տան մոտ, դրանից հետո գյուղապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը, հրացանով օդ էր կրակել: Մելքոնյանը եւ էլի մեկ անձ ձերբակալվել են:

Տպել
414 դիտում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը