Երևան
12 °C
ՀԺ-ի խմբագրությանը՝ վարչապետին ուղղված բաց նամակով դիմել է ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը: Վերջինս խնդրում է միջոցներ գտնել՝ իր այգին իրենից չխլելու եւ տարիների իր վաստակը չոչնչացնելու համար: Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ք.Երևան, Ն.Շենգավիթ 1փ., 16 տան բնակիչ
Սամվել Հայկի Մկրտչյանից
Հեռ.՝ 010 48 31 74, 055 66 73 89
ԴԻՄՈՒՄ
Ես՝ Սամվել Հայկի Մկրտչյանս, 1990թ.-ից կամավոր զինվորագրվել եմ Արցախյան ազատամարտին և մինչև պատերազմի ավարտը մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ գոտիների և ԼՂՀ պաշտպանությանը: Ծառայությունս պատերզմական ժամանակում սկսել եմ «Հատուկ Գնդում» և ավարտել եմ ՀՀ ՊՆ N68617 զորամասում:
1990-1992թթ Մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ գոտիների, ԼՂՀ Շահումյանի և Մարտակերտի շրջանների պաշտպանությանը:
1992-1993թթ Արդեն որպես «Հատուկ Գնդի» 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ մասնակցել եմ Լաչինի Մարդասիրական Միջանցքի պաշտպանությանը՝ հյուսիսային և հարավային թևերում:
1993թ Իմ գումարտակով մասնակել եմ Կուբաթլու և Ջաբրաիլ շրջանների ազատագրմանը:
1994թ Հունվարի 1-ից մինչև զինադադարը իմ գումարտակով ծանր մարտեր եմ մղել թշնամու դեմ Օմարի լեռնանցքի պաշտպանությունում՝ Քելբաջարի շրջանում:
Մարտերի ժամանակ ցուցաբերած անձնական արիության և խիզախության, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում հրամանատարական բարձր ունակություններ դրսևորելու համար հրամանատարության կողմից բազմիցս արժանացել եմ պարգևադրումների՝
ՀՀ Պաշտպանության նախարարի՝ դրամական խրախուսանքներ, Պատվոգրեր, 1993թ. դեկտեմբեր ամսին վաղաժամկետ «մայոր» զինվորական կոչում,
ՀՀ Կառավարությունից՝ ՀՀ Կառավարության «Շնորհակալագիր»,
ԼՂՀ նախագահից՝ «Մարտական ծառայության» մեդալ,
ՀՀ նախագահից՝ «Արիության» մեդալ:
Պարգևատրվել եմ նաև «Անբասիր Ծառայության համար 1-ի աստիճանի», «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն», «Առաջին Գունդ» և ԵԿՄ հուշամեդալներով:
Կռիվների ընթացքում վիրավորվել եմ և երկու անգամ, տարել կոնտուզիա: Կոչումով փոխգնդապետ եմ, ՀՀ ԶՈՒ-ից զորացրվել եմ 2008թ. սեպտեմբերին:
Ես ծնվել եմ ք.Երևանում, ապրել և ապրում եմ Ներքին Շենգավիթ 1փողոց, տուն 16 հասցեում: Պապս ու հայրս 1933թ-ից բնակություն են հաստատել Ներքին Շենգավիթ թաղամասում, աշխատանքի անցել նույն թաղամասում գտնվող կոլտնտեսությունում և հանդիսանում են այդ կոլտնտեսության հիմնադիրներից:
1991թ.-ին երբ Ներքին Շենգավիթ կոլտնտեսությունը, Ն.Շենգավիթի այն ժամանակվա ղեկավարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրս ու պապս 1933թ-ից եղել են կոլտնտեսության աշխատողներ, իսկ ես 1990թ.-ից կամավոր գնացել եմ կռվի, ինձ ու մեր ընտանիքի անդամներին (թվով 12 անձ) վարձակալության պայմանագրով Ն.Շենգավիթի լուծարված կոլտնտեսության հողերից գյուղատնտեսական օգտագործման համար հատկացրին 0,4հա (4000քմ) տարածք:
Մինչ այսօր 28 տարի շարունակ ես կանոնավոր վճարել եմ տվյալ տարածքի հողի և ոռոգման ջրի հարկերը: Տարածքը ջրելու համար իմ համեստ նյութական միջոցներով և սեփական ուժերով կառուցել եմ ոռոգման ցանց: Ամբողջովին ծառատունկ եմ կատարել և տարածքը վերածել գեղեցիկ պտղատու այգու: Տարածքը ցանկապատել եմ փշալարով և մետաղյա ցանցով: 2005թ.-ից սկսած Ն.Շենգավիթի թաղապետարանը վարձակալության պայմանագիրը անհիմն կերպով չի երկարացրել ոչ միայն իմ, այլև ամբողջ տարածքը վարձակալողների հետ: Չնայած դրան, ինչպես նշեցի վերևում, ես շարունակում են հողը մշակել և տնօրինում եմ այն:
2008թ. ես երկու անգամ դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով կնքել նոր վարձակալության պայմանագիր հողօգտագործման վերաբերյալ, սակայն ստացել եմ չհիմնավորված մերժում:
Չհուսահատվելով՝ ես ավելի համառորեն եմ մշակել տարածքը, ինքս իմ առջև խնդիր եմ դրել այն դարձնել զբոսայգի՝ ազատամարտիկների անունով, որտեղ յուրաքանչյուր ծառ կկրի մեր զոհված ընկերնեից մեկի անունը, ամեն տարի կծաղկի, բերք կտա և մշտապես կհիշեցնի այն մասին, որ նրանք ևս ողջ են ու թեև ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ներկա են մեր կյանքում:
Այս տարի ապրիլ ամսից եկան ինչ-որ մարդիկ և ասացին, որ այս տարածքները 2010թ.-ին գնել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն և այստեղ պիտի կատարվեն շինարարական աշխատանքներ: «Արտաշատ Սիթի» ՍՊ ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետային:
9 տարի առաջ Երևանի քաղաքապետի 23.08.2010թ.-ի N3873-Ա որոշումով «աճուրդով» վաճառվել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ին: Կատարվել է այն, ինչ կատարվում էր Հայաստանում մինչև հեղափոխությունը: Ժողովրդից թալանած փողերով «Մուկը» իբր գնել է ինձ վարձակալության հանձնած հողը և ես այդ մասին իմանում եմ հիմա:
Խնդրում եմ Ձեզ կարգադրել համապատասխան մարմիններին զբաղվել այս հարցով, չթողնել այդ բարբարոսներին ոչնչացնելու 5000քմ տարածքի վրա հիմնված իմ դրախտ այգին, հանձնեք այն քաղաքապետարանի տնօրինությանը, հարյուրավոր մրգատու և դեկորատիվ ծառերը չկտրել, այգին չոչնչացնել, փակեք այդ վանդալների ճանապարհը:
Ազատամարտիկ, փոխգնդապետ՝ Ս.Մկրտչյան
10.04.2019թ.
ԱՅԳՈՒՄ ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՔԱՆԱԿԸ
|
հ/հ |
Ծառի անվանումը |
Քանակը |
|
1 |
Տանձենի |
56 |
|
2 |
Խնձորենի |
80 |
|
3 |
Սալորենի |
45 |
|
4 |
Ծիրանենի |
14 |
|
5 |
Դեղձենի |
15 |
|
6 |
Սերկեֆիլ |
8 |
|
7 |
Ընկուզենի |
26 |
|
8 |
Բալենի |
39 |
|
9 |
Դեկորատիվ (ուռենի, բարդի, չինարի) |
84 |
|
10 |
1-3 տարեկան տնկիներ |
40 |
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT