Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրեւը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու. Ցոլակյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ անձրեւները շարունակվելու են: «Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրեւը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու»,- ասաց նախարարը:

Ցոլակյանի խոսքով՝ ջերմաստիճանը մինիմալը իջնելու է գիշերը 3 աստիճան:

«Ջրերի հետ կապված, մենք առաջին ահազանգն ենք ստացել Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ գետի ջրերը բարձրանում են ու կարող են դաշտերը ծածկել»,- նշեց նախարարը, ապա հավելեց, որ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի հետ խոսել է՝ այնտեղ աշխատանքներ է անհրաժեշտ կատարել:

«Ակտիվացել են սողանքները. վեց կետով ակտիվ սողանքներ ունենք այսօր, Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մոտ 600 հազար տոննա հողի մասին է խոսքը, որը կարող է լցվել ճանապարհին:

«Դրա մաքրելը շատ բարդ կլինի, մենք սրա մասին պետք է մտածենք»,- ասաց ԱԻ նախարարը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհ կա, որի վիճակը վատ է: «Քարաթափումներն էլ են ակտիվացել, խնդիր կա»,- նշեց Ցոլակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ցոլակյանին՝ ասաց, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսն էլ ՝ մեխանիզմների հետագա կատարելագործման հարցը:

«Պարոն Ավինյան, արագ կհավաքվեք, կորոշեք այս բոլոր տրված տեղեկությունների հետ կապված՝ որտեղ ինչ պետք է արվի, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չունենանք, պետք է գնալ կանխարգելելու եղանակով»,- ասաց վարչապետը:

«Ուրախացողների համար էլ ասեմ՝ իրենց աչքը լույս, կարկուտն եղավ երեկ, բայց դե լավ պրծանք երեկվա կարկուտից»,- նշեց Ցոլակյանը՝ ավելացնելով, որ կարկուտ սպասվում է նաեւ այսօր եւ վաղը: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ երեկվա կարկուտը սարսափելի չի եղել ու լուրջ վնասներ չկան:

Վարչապետը հետաքրքվեց. «Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա»: Ի պատասխան ԱԻ նախարարն ասաց, որ ապրիլի 20-ին եւ 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց «99 տոկոսով սպասում ենք, որ վտանգ չի լինի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7859 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է