Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական գործ Հատուկ քննչական ծառայությունում ընդհանրապես չի քննվել: Քրեական գործը, որով կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել Միհրան Պողոսյանի վերաբերյալ նախկինում վարույթը կարճված քրեական գործով վարույթը վերսկսելու նոր երեւան եկած հանգամանքներ, ՀՔԾ-ում վարույթ է ընդունվել միայն 2018 թվականի հոկտեմբերի 15-ին: Այդ քրեական գործի քննության արդյունքներով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է 2019 թվականի հունվարի 17-ին, եւ քրեական գործը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՔԾ»,-ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ երկու քրեական գործերը միացվել են, եւ կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց էր հնչեցրել՝ ոչ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․

«Մի տարի է՝ գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհին, որ հետո չկարենա՞ն բռնեն: Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց: Էդ հարցը չի՞ հետաքրքրում ձեզ: Ինձ էդ հարցնա հետաքրքրում: Մարդը գնացելա, կարա դիմի քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվողա, Ռոդրիգոսը Ռուսաստանումա դիմում, Խոսե Իգնասյոն էլ կարողա, ասենք, Մեքսիկայում դիմի: Ե՞ւ։ Մարիա Սորտեի սերիալը բերել սարքել եք Հայաստանը սերիալ: Սա ի՞նչ բան ա։ Ես հույս եմ հայտնում, որ ՌԴ իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան»,- ասել էր Մարուքյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2591 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ