Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին բաց նամակով դիմել է քաղաքացիներից մեկը՝ բողոք ներկայացնելով Երեւանի շուրջօրյա գործող սրճարաններից մեկի գործունեությունից: Մասնավորապես, քաղաքացու բարձրացրած խնդիրը նրանում է, որ չնայած ոստիկանություն հասցեագրված բողոքների եւ սրճարանի գրավոր պարտավորության, այդուհանդերձ, հատկապես գիշերային ժամերին, աղմուկը չի դադարում եւ խանգարում է բնակիչների հանգիստը:
Բաց նամակն առանց խմբագրման ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ ոստիկանապետ ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին
Հարգելի´ ոստիկանապետ, հարկադրաբար բաց նամակով եմ դիմում Ձեզ:
Խնդիրն այն է, որ 2018թ. նոյեմբեր, ապա դեկտեմբեր ամսին գրավոր դիմել եմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Ա.Ասատրյանին` խնդրելով պարտավորեցնել Չարենցի 43 հասցեում գտնվող «Վուդու» հաստատությանը դադարեցնելու գիշերային ժամերին (23:00-7:00) հնչող այսպես կոչված «երաժշտությունը» և ապահովել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջը. գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, «ժամանցի և զվարճանքի վայրերը» պարտավոր են չխանգարել համաքաղաքացիների գիշերային հանգիստը։
Ի պատասխան երկրորդ դիմումի` ոստիկանության կապիտան Ա. Ասատրյանի` 2018թ. դեկտեմբերի 30‐ին Ν 30/1-4-3117 գրության մեջ նշվում է, որ դիմումը քննարկվել է «ոստ. Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում, որը թողնվել է անհետևանք և կցվել քարտուղարության կարգագրին»։ Ցավալի է փաստել, որ ՀՀ ոստիկանության գրության մեջ կարող է նման արտառոց ձևակերպում սպրդել, քանի որ ըստ այդ ձևակերպման` «ոստ. Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք»-ն է «թողնվել անհետևանք և կցվել քարտուղարության կարգագրին»։ Գրության մեջ արձանագրվում է նաև, որ ««ՎուԴու» սրճարանի տնօրինությունը պարտավորվել է պահպանել համակեցության կանոնները»:
Դատելով, սակայն, «Վուդու» հաստատության` հատկապես գիշերային ժամերին (23:00 - 7:00) ծավալած բուռն գործունեությունից («Վուդու»-ն արդեն գործում է շուրջօրյա` 24 ժամ, և այդ է վկայում ոչ միայն հաստատության մուտքի ցուցանակը, այլև գիշերային ժամերին՝ 23:00 - 7:00-ն ընկած ժամանակահատվածում, «Վուդու»-ից հնչող այսպես կոչված «երաժշտությունը»)` հարկ է արձանագրել, որ «Վուդու» հաստատության «տնօրինությունը» նույն կերպ «անհետևանք է թողել» ոստիկանության կապիտան Ա. Ասատրյանի ստորագրած գրության մեջ հավաստվածը, թե իբր ««ՎուԴու» սրճարանի տնօրինությունը պարտավորվել է պահպանել համակեցության կանոնները»:
Ուստի դիմելով Ձեզ`ակնկալում եմ, որ իրապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ պարտավորեցնելու «Վուդու»-ի «տնօրինությանը», որ սույն հաստատությունը, գիշերային ժամերին՝ 23:00-7:00-ն ընկած ժամանակահատվածում, չխախտի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջը, չխանգարի համաքաղաքացիների գիշերային հանգիստը և պահպանի համակեցության կանոնները։
Հարկ է նաև հավելել, որ սույն հաստատությունը գտնվում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 (Այգեստան 4. հիմնադրվել է 1943թ.) դպրոց շտապող և դպրոցից տուն վերադարձող աշակերտների ամենօրյա ճանապարհին, իսկ դեմ հանդիման՝ դիմացի մայթին, գործում է թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունը (Չարենցի 38. հիմնադրվել է 1953թ.):
Ի դեպ, բոլորովին պատահականորեն պարզվեց, որ «Վուդու»-ի սեփականատերը ոստիկանության աշխատակից է (թեև, ինչպես մեզանում ընդունված է, հավանական է` սեփականությունը ձևակերպված լինի այլ անձի անունով), և փաստորեն ոստիկանության աշխատակիցը` օրենքի պահապանն է, մեղմ ասած, ոտնահարում ՀՀ օրենսդրությունը ...
Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ «ժամանցի և զվարճանքի» սույն «վայրը» գործում էր նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
ՀՀ քաղաքացի Նազիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT