Երևան
12 °C
Չեմ կարծում, թե ԴԱՀԿ պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ պաշտպանության նախկին նախարարը դրսում է, ԴԱՀԿ նախկին պետը դրսում է, ազգային անվտանգության խնդիր չի՞ տեսնում, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե ԴԱՀԿ պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Պաշտպանության նախկին նախարարի մասով իհարկե հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ, բայց պարոն Հարությունյանը քանի՞ տարի է արդեն չի աշխատել: Ամեն դեպքում զինված ուժերը անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի»:
ՀԺ-ի հարցին, թե Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկությանը ԱԱԾ-ն նույնպես մասնակցե՞լ է, ի՞նչ է հայտնաբերվել, Վանեցյանը պատասխանեց. «ԱԱԾ աշխատակիցները ՀՔԾ վարույթում քննվող գործի շրջանակներում ներգրավվել են, որպես խուզարկությանը մասնակիցներ: Հայտնաբերվել են որոշակի իրեր, որը այս պահին կարծում եմ պիտի դիմեք ՀՔԾ-ին»:
Հարցին՝ չկա՞ մտահոգություն, որ Միհրան Պողոսյանի պես նաեւ այլ մարդիկ, ովքեր կասկածվում են կոռուպցիոն գործերով, կարող են հետեւել նրա օրինակին, Վանեցյանը պատասխանեց. «Իհարկե, կարող են: Եթե ենթադրենք, այս պահին գիտենք, որ ինչ-որ մեկը ենթադրյալ հանցագործ է, եթե մենք նախաքննության ընթացքում խախտենք որեւէ մի օրենք, այ հիմա այն ինտենսիվությամբ, որ որոշ մեղադրանքներ են հնչում, թե ինչո՞ւ են գնացել, նույն ինտենսիվությամբ կասեք՝ այս մարդը անմեղ էր, ինչո՞ւ չթողեցիք, որ Հայաստանը լքի: Եթե կա գործընթաց, որը պետք է իրականացվի, որ նոր հնարավոր լինի անձին մեղադրանք առաջադրել, որից հետո սահմանափակել նրա տեղաշարժը՝ միայն այդ դեպքում մենք կարող ենք այդ գործընթացն անել:
Մեր Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք: Ես ո՞ւմ ցուցում տամ, կամ ես իմ վրա այդ պատասխանատվությունը վերցնեմ՝ սահման փակեմ, մարդկանց չթողնե՞մ գնան: Հիմա մենք ունենք նման դեպք, որ ուղղակի տեխնիկական խնդիր է եղել, որ մարդուն մինչեւ մեղադրանք առաջադրելը գնացել է, որ սահմանը հատի՝ չեն թույլատրել, որ գնա: Մարդը դիմել է ՀՔԾ եւ մեր սահմանապահների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Հիմա մեր սահմանապահները լա՞վ բան են արել, թե վատ բան են արել»:
Հարցին, թե Սեդրակ Քոչարյանի գործով դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ է, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT