Ոստիկանություն ընդունվողների թիվն աճում է. սպայական ուսադիրներ ստացան հինգ տասնյակ քաղաքացիներ (լուսանկարներ)

ՀՀ ոստիկանություն ընդունվողների շարունակական աճ է գրանցվում: Միայն վերջին մի քանի օրերին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության լեյտենանտի և ավագ լեյտենանտի ուսադիրներ ստացան հինգ տասնյակ քաղաքացիներ:

Ինչպես նշում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ավանդույթի համաձայն՝ նրանց կոչումները շնորհում էր անձամբ Վալերիյ Օսիպյանը:

Նոր ընդունվող ոստիկանության լեյտենանետներն ու համակարգում վերականգնվող ոստիկանության ավագ լեյտենանտները ծառայության կանցնեն ոստիկանության կենտրոնական ապարատի, մարզային և Երևան քաղաքի վարչությունների ենթակա բաժիններում, ճանապարհային ոստիկանությունում և այլ ստորաբաժանումներում:

Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով սպայական առաջին ուսադիրներ ստանալու կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ նրանք անաչառ, անկաշառ և սրտացավ կծառայեն օրենքին ու ժողովրդին:

ՀՀ ոստիկանության պետը հաջողություն մաղթեց ոստիկանության ծառայողներին հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի ամրապնդման գործում:

Հիշեցնենք, որ սպայական ուսադիրներ ստացած ոստիկանները անցել են քննական ու ստուգողական մի քանի փուլեր: Ծառայության նշանակվելուց հետո նրանք ոստիկանության կրթահամալիրում կանցնեն եռամսյա վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո լիիրավ կընդգրկվեն Հայաստանի ոստիկանության մեծ ընտանիքում:

Տպել
855 դիտում

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ

Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել

Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին

Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են

Վանաձորում վերջապես մեկնարկեցին փոսային նորոգման աշխատանքները

ՀՀ հավաքականի հեռանկարային ըմբիշը բանակ կգնա. չի հասցնի տարկետման համար ցուցանիշ գրանցել

Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է

Հիմնանորոգվում է Արմավիրի կենտրոնական փողոցը. Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին (տեսանյութ)

ՀՖՖ-ն չեղարկել է «Լոռի»-«Արարատ» ֆուտբոլային խաղը. վանաձորյան թիմում կորոնավիրուսի դեպք կա

Իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից ես եղել, չես կասկածել երիտասարդների ուժին. Ռեւազյանը՝ Վարդանյանի մասին

ԲԸՏՄ տեսուչները կրկնակի ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում. բաժանվել են դիմակներ

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հիմնական սկզբունքները

ՀՀ վարչապետն անվտանգության խորհրդի նիստին հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

«Armenia» ընկերության օդանավով Դոնի Ռոստովից այսօր Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, անձի առեւանգում, ծեծ, շորթում, խարդախություն. ոստիկանության 1-օրյա ամփոփագրերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Քուվեյթի հետ

Մխիթարյանը «Ռոմայում» 22 խաղում 8 գոլ է խփել՝ միջինում ավելի շատ, քան «Արսենալում»

ՀԷՑ-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ

ֆինանսական ընկերության տնօրենը վեճի ժամանակ գազային ատրճանակով վնասել է 53-ամյա քաղաքացու աչքը. քննություն է տարվում