«Բարսելոնան» առանց լուրջ անհարմարություններ զգալու տիրացավ Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի իր հեթական չեմպիոնական տիտղոսին: Առաջնության ավարտից 3 տուր առաջ հերթական անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Անցած հանգստյան օրերին 35-րդ տուրում Լեո Մեսսիի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթելով «Լեւանտեին» միավորների քանակը հասցրեց 83-ի ու անհասանելի դարձավ մոտակա մրցակցի՝ 2-րդ տեղում ընթացող «Ատլետիկոյի» համար (74 միավոր):

Այս առաջնությունում կատալոնցիների ոխերիմ թշնամին՝ «Ռեալը», բավական շուտ անհետացավ պայքարողների թվից: Թեեւ մաթեմատիկորեն շանսեր ուներ, սակայն Ամանորից հետո արդեն պարզ էր, որ չեմպիոն չի դառնա: «Արքայական ակումբն» ավելի շատ զբաղված է իր հակառեկորդները թարմացնելով. օրինակ, այս հանգստյան օրերին կրեց մրցաշրջանի իր 16-րդ պարտությունը՝ կրկնելով 10 տարվա վաղեմության ցուցանիշը: Հնարավորության սահմաններում լուրջ մրցակցություն ցույց տվեց «Ատլետիկոն», թեեւ վերջինիս գլխավոր նպատակն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան էր, քանի որ հենց իրենց մարզադաշտում են հյուրընկալելու դրա եզրափակիչը:

Ամեն դեպքում հիմնական մրցակիցների խնդիրները եւ տարբերվող նպատակները ոչ մի կերպ չեն նսեմացնում «կապտանռնագույնների» արդյունքը: «Բարսելոնան» հաղթեց, որովհետեւ բոլորից լավ պայքարեց: Թիմն ուներ այս առաջնության լավագույն խաղացողին՝ Մեսսիին, որը եղանակ է ստեղծում ու անգամ մրցաշրջանը չավարտված կարելի է վստահ ասել, որ լավագույն ռմբարկուն է լինելու: Այս պահին իր ակտիվում 34 գոլ ունի ու մոտակա հետապնդողներին՝ թիմակից Լուիս Սուրաեսին ու «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային, գերազանցում է 13-ով: «Բարսելոնան» այս տարի ուներ նաեւ նույն Սուարեսին: Ուրոգվայցին հարձակման գծում Մեսսիի հիմնական զինակիցն էր: Ընթացիկ առաջնությունում իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին նաեւ դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը եւ կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, որը մրցաշրջանի ընթացքում աստիճանաբար բարելավեց խաղը:

Հաջողության մեջ պարզ նկատելի է նաեւ մարզչի՝ Էռնեստո Վալվերդեի աշխատանքը: Կատալոնցիներն այս տարի բազմաթիվ գոլեր են խփել հանդիպումների վերջին րոպեներին: Մրցաշարում նրանք 10 անգամ կարողացել են շտկել իրավիճակը, երբ հաշիվը մրցակցի օգտին է եղել, արդյունքում կամ հաղթել են, կամ էլ ոչ-ոքի ավարտել. մարզիչը կարողացել է հոգեբանորեն ուժեղ թիմ ստեղծել, որը մինչեւ վերջ պայքարում է ու ցանկացած պարագայում պատրաստ է օգտագործել մրցակցի ամենափոքր բացթողումը:

Այս նվաճումով կատալոնցիները հերթական անգամ հաստատեցին իրենց հեգեմոնիան Իսպանիայի առաջնությունում: Վերջին 11 տարիների ընթացքում նրանք 8-րդ անգամ տիրացան տիտղոսին: Այդ ընթացքում նրանց ըդամենը 2 անգամ խանգարել է «Ռեալը» եւ 1 անգամ «Ատլետիկոն»: Սա ընդհանուր առմամբ նրանց 26-րդ չեմպիոնությունն է Իսպանիայի առաջնությունում եւ այդ ցուցանիշով զիջում են միայն «արքայական ակումբի» (33), որին աստիճանաբար մոտենում են:

Սա բացառիկ տիտղոս էր Մեսսի համար: Նա առաջին անգամ գլխավերեւում պահեց գավաթը թիմի ավագի կարգավիճակում: Նվաճումը նրա համար յուրահատուկ էր նաեւ, որովհետեւ 10-րդն էր: Նրանից շատ «Բարսայի» պատմության մեջ ոչ ոք չի հաղթել ազգային առաջնությունում: Մոտ են Անդրես Ինյեստան (9) եւ Չավին (8):

2018-19 մրցաշրջանում կատալոնցիները կարող են եւս 2 տիտղոս նվաճել: Իսպանիայի գավաթի խաղարկությունում նրանք եզրափակչում են: Չեմպիոնների լիգայում էլ կիսաեզրափակչում են: Մայիսի 1-ին կիսաեզրափակիչ առաջին խաղում հյուրընկալելու են «Լիվերպուլին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2588 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին