Երևան
12 °C
Լոռու մարզը դեռեւս 2011թ-ից հուշագիր ունի ստորագրած Չինաստանի Շանսի նահանգի հետ: Վերջին անգամ քույր քաղաքի պատվիրակությունը Լոռիում եղել էր հենց այդ ժամանակ: Այդ օրվանից մինչ օրս համագործակցության որեւէ քայլ չէր կատարվել, ռեալ արդյունք չէր արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով Չինաստան կատարած այցի մանրամասները:
«Քանի որ ապրիլի 25-ին Պեկինում տեղի էր ունենալու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ֆորումը, համատեղեցինք մեր այցը նաեւ Շանսի համայնք ու մասնակցեցինք նաեւ Պեկինում կայացած Ֆորումին»,-ասաց մարզպետը՝ նշելով, որ ելույթ է ունեցել ֆորումին, ներկայացրել Լոռու մարզը. «Ֆորումին մասնակցում էինք բնապահպանության նախարարն ու ես: Հանդիպել եմ Շանսի նահանգի նահանգապետի հետ ու ստորագրեցինք համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս ավելի կոնկրետ համագործակցությունների՝ ըստ ոլորտների»,-ասաց Ղուկասյանը:
Ֆորումի հաջորդ օրը Տայուհան քաղաքում հանդիպում է եղել ընդլայնված կազմով: Հանդիպմանը մասնակցել է Շանսի նահանգի կազմը, օտարերկրյա ներդրումների ու տարբեր ոլորտների գործարարներ, սննդի արդյունաբերությունից մինչեւ տուրիզմ ու ՏՏ ոլորտ. «Ներկայացրել ենք մարզի ներուժը: Չինական կողմից մեծ հետաքրքրություն է եղել: Իրենք եւս նշում էին, որ այսքան տարի լինելով քույր մարզեր, որեւէ կոնկրետ քայլեր չեն արվել այդ ուղղությամբ, մինչդեռ իրենք եւս շահագրգռված են, որ խոսքերին ու գործերին փոխարինի կոնկրետ աշխատանքը»:
Մարզպետը նշեց, որ համագործակցությունը Լոռու մարզի եւ Շանսի նահանգի միջեւ հնարավորինս լավ կլինի տուրիզմի մասով: Այդ նպատակով առաջիկայում չինական կողմից պատրաստվում են Լոռու մարզ հրավիրել տուրիստական ամենամեծ ընկերության տնօրենին, որն էլ, ըստ մարզպետի, հնարավոր է՝ պայմանագիր կնքի տեղի տուրիստական կազմակերպություններից մեկի հետ: Չինական կողմին մարզի անունից առաջարկներ կարվեն նաեւ կրթական ու առողջապահական ոլորտներից:
Մարզպետը տեղեկացրեց նաեւ, որ արդյունավետ հանդիպում է եղել նաեւ Պեկինում՝ ռուս եւ չին գործարարների հետ:
Որպես ներկա ձեռքբերում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց չինական «Նյու Իդա» ընկերությանը, որը Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքում 60 աշխատատեղ ունեցող ջրերի գործարան է կառուցելու: Լիցենզավորման գործընթացն ավարտված է, կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարի. «Ամբողջ արտադրանքը կարտահանվի Չինաստան: Նախատեսում են սկզբում 60 աշխատատեղ բացել, հետո այդ թիվը հասցնել մինչեւ 120-ի: Մոտ 4 մլն դրամի ներդրում է արվելու»:
Մարզպետը տեղեկացրեց նաեւ, որ ընկերության ներկայացուցիչը ողջ այցի ընթացքում ուղեկցել է իրենց, նաեւ անձամբ ներկայացրել մեր մարզն ու մարզում առկա ներդրումային միջավայրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT