Կասիլյասը շաբաթ օրը գուցե դուրս գրվի հիվանդանոցից, բայց կավարտի կարիերան

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը ստիպված կլինի ավարտել կարիերան: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները: Մամուլում բազմաթիվ հարցազրույցներ կան սրտաբանների հետ, որոնք գնահատում են սրտի կաթված ստանալուց հետո խաղադաշտ վերադառնալու հնարավորությունները: Նրանք նշում են, որ ոչ մի պատճառ չկա, որը կխանգարի նրան վերադառնալ սովորական կյանքին, բայց ինչ վերաբերում է կարիերան շարունակելուն, ապա այդ հարցում խիստ կասկածում են:

Ըստ ամենալավատեսական մեկնաբանությունների՝ ժամանակը ցույց կտա՝արդյոք նա կվերադառնա խաղադաշտ, թե՝ ո՛չ, սակայն մասնագետներից շատերն ընդգծում են, որ ստենտավորումից հետո դա անհնար է: Վերջիններս բացատրում են, որ ֆուտբոլը ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում հատկապես դարպասապահից, որն անընդհատ բախումների մեջ է, ցատկեր է կատարում, ընկնում: Լրատվամիջոցները նաեւ հղում են կատարում իսպանացու ներկա թիմի՝ «Պորտուի» իրենց աղբյուրներին, որոնք նույնպես կասկածում են, որ ֆուտբոլիստը կկարողանա շարունակել պրոֆեսիոնալ կարիերան:

Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել երեկ՝ մայիսի 1-ի առավոտյան, մարզման ժամանակ: Ակումբի բժիշկները նրան ժամանակին օգնություն են ցույց տվել: Նա տեղափոխվել է հինադանոց ու վիրահատվել: Հետագայում մասնագետները ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել են, որ նրա կյանքը փրկելու հարցում մեծ դեր է ունեցել հենց ակումբի բժիշկների ճիշտ ու ժամանակին կատարած աշխատանքը: Ֆուտբոլիստի գործակալը եւս նշել է, որ եթե այդ պահին նա այլ տեղում լիներլ եւ ոչ թե մարզմանը, որտեղ էին նաեւ բժիշկները, հետեւանքները կարող էին ահավոր լինել: Գործակալը նաեւ տեղեկացրել է, որ նա գիտակցությունը չի կորցրել եւ չի հասկացել՝ ինչ է իր հետ կատարվում: Միայն վիրահատությունից հետո է իմացել՝ ինչ է եղել:

Նշվում է, որ շաբաթ օրը նա կարող է դուրս գրվել հիվադնանոցից, սակայն վերականգնողական փուլը դանդաղ է լինելու, քանի որ խնդիրն էլ լուրջ է: Նա շփվելու է միայն հարազատների հետ ու բջջային հեռախոս օգտագործել չի կարող: Մեկ հայտարարություն սոցցանցերում նա այնուամենայնիվ երեկ երեկոյան արել է:

«Այստեղ ամեն ինչ վերահսկողության տակ է: Շատ վախեցանք, բայց ուժերս տեղում են: Շատ շնորհակալ եմ բոլորին հաղորդագրությունների եւ սիրո համար»,- գրել է նա՝ կից հրապարակելով հետեւյալ լուսանկարը.

Նա նաեւ կարողացել է հեռախոսով զրուցել մտերիմների հետ եւ վստահեցնել, որ ինքը հանգիստ է: Ֆուտբոլիստի կինը՝ ճանաչված մարզական լրագրող Սառա Կարբոներոն, որն այլ քաղաքից անմիջապես ամուսնու մոտ է շտապել, նույնպես գրառում է կատարել: Նա եւս գրել է, որ պարզապես վախեցել են, ու շնորհակալություն է հայտնել ջերմ վերաբերմունքի համար:

Կասիլյասին մինչեւ այժմ, բացի երկրպագուներից, առողջություն են մաղթել մի շարք ֆուտբոլային ակումբներ՝ այդ թվում «Ռեալ Մարիդը», որի համար նա իսկական լեգենդ է, «Բարսելոնան», «Չելսին» եւ այլն: Նրան աջակցել են նաեւ կոլեգաները, նախկին ու ներկա թիմակիցները: Նրանց թվում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Սեսկ Ֆաբրեգասը: Նրան առողջություն են մաղթել նաեւ այլ մարզաձեւերի հայտնի ներկայացուցիչներ, օրինակ, թենիսիստ Ռաֆայել Նադալը, ինչպես նաեւ այլ բնագավառների մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Ֆուտբոլիստով հետաքրքրվել է նախկին մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոն, որի հետ «Ռեալում» աշխատելու ժամանակ նա խիստ լարված հարաբերություններ է ունեցել:

Կասիլյասը, որը մայիսի 20-ին կդառնա 38 տարեկան, մարզական կարիերայի ընթացքում հասել է բոլոր հնարավոր հաջողություններին: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: «Ռեալի» հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթում, 1 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում, 2 անգամ Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում: «Ռեալի» հետ նաեւ 5 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ՝ սուպերգավաթակիր: Բազմաթիվ անհատական ռեկորդներ է գրանցել:

Կարիերայի մեծ մասն անցակացրել է հարզատ ակումբում՝ «Ռեալում», որի կազմում լեգենդ է դարձել: Եղել է թիմի ավագը: Մոուրինյոյի հետ տարաձայնությունների պատճառով կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ 2015 թ. տեղափոխվել է «Պորտու»: Պորտուգալական թիմի հետ վերջերս 1 տարով երկարաձգել է պայմանագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2037 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան