Ճապոնական «ՋԱՅԿԱ» ընկերությունը ՀՀ-ին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենաներ

Ճապոնական «ՋԱՅԿԱ» ընկերությունը Հայաստանին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենաներ: ԱԻՆ-ում տեղի ունեցած մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ներկաներին, պետական այրերին եւ հյուրերին՝ վարչապետը նշեց, որ ուրախ է ներկա գտնվել հանդիսավոր արարողությանը, որի նպատակն է ներկայացնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվող հերթական օգնության ծրագիրը: Վարչապետն իր խոսքում նշեց, որ ճապոնական այս ծրագրի արժեքը կազմում է 14,5 միլիոն ԱՄՆ դոլար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերվող օգնության համար, ձեր աջակցությունը մշտապես զգացել ենք: «ՋԱՅԿԱ»-ի աջակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել մեր էներգետիկ արդիականացման եւ արդյունավետության բարձրացման համար: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը զգալի է եղել հատկապես բնական աղետներից պաշտպանվելու մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերվում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայության ունակությունների, ծառայությունների արդիականացմանը եւ այլ հարցերի»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաեւ հիշատակեց մեկ այլ ծրագիր, որի իրականացման հանդիսավոր արարողությունը եւս տեղի էր ունեցել այսօր, խոսքը Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման համար տրամադրվող օգնության մասին է, որը կազմում է շուրջ 1,3 մլն դոլար:

«Հայաստանը մշտապես շահագրգռված է ամրապնդել բարեկամական կապերն ու համագործակցությունը Ճապոնիայի հետ: Համոզված եմ, որ շատ բաներ կան, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, թե՛ ճապոնացիները, եւ թե՛ հայերը ունեն ուրույն մշակույթ, որով առանձնանում են: Ուշագրավ է նաեւ այն, որ երկուսն էլ ունեն ընդգծված ազգային ինքնություն: Մենք պատրաստ ենք գործադրել ամուր ջանքեր, որոնել նոր ուղիներ՝ մեր հետագա կապերն ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար»,-ասաց Փաշինյանը:ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակայանը հայտնեց, որ ընդամենը մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 26-րդ տարին: ԱԻ նախարարը նկատեց, որ հայ-ճապոնական հարաբերությունները տարիներով պայմանավորված չեն: Նա նշեց անհնար է մոռանալ դեռեւս 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիայի ցուցաբերած օգնությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆելիքս Ցոլակյանի եւ պաշտոնատար մյուս անձանց հետ շրջեց տարածքով, ուսումնասիրեց մեքենաները: Այնուհետեւ տեղի ունեցավ «Հրշեջներ» թեմային նվիրված փոստային նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

Մարվեց եւ Հայփոստ ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հրրշեջներ» թեմային: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով: Ջրի եւ կրակի մարումը խորհրդանշող նամականիշի մարումն իրականցրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ «Հայփոստ» ընկրության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7032 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է