Ո՞վ, Քոչարյանը՞, ո՞վ, Սերժը՞

09/02/2010 schedule14:03

Ռուսական versia.ru լրատվամիջոցը անցյալ շաբաթ հանդես էր եկել մի մեծ հրապարակմամբ, որում անդրադարձել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին: Հիշեցնենք, այդ հրապարակման մեջ նշվում էր, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ակտիվները, մոտավոր հաշվարկներով, կարող են կազմել 4 միլիարդ դոլարից ոչ պակաս: Հրապարակման մեջ Քոչարյանի բիզնեսների շարքում նշվում էր «Արցախբանկը», «ՄԱՊ»-ը, «Յունիբանկը», «Կոնվերս» բանկը, «Արդշինինվեստ» բանկը, «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Ղ-Տելեկոմը», «Արարատցեմենտը», «Հ2»-ը, «SAS» սուպերմարկետների ցանցը եւ այլն, եւ այլն: Ըստ նույն հրապարակման, Սերժ Սարգսյանին է պատկանում «Ջազվեն», «ՎՏԲ»-ն, «Արմենակոբը», «Հայ TV»-ն եւ այլն: Վերջում հրապարակման հեղինակը, հիշեցնենք, նշել էր. «Մեկնաբանություններն ավելորդ են... Հայաստանի բարգավաճման մասին ինչ խոսք կարող է գնալ նման պետական համակարգի դեպքում»: Երեկ այս հրապարակման կապակցությամբ փորձեցինք ստանալ ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքը: Երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեցինք, թե արդյո՞ք նա նորմալ է համարում, որ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի եկամուտները կազմում եմ Հայաստանի համախառը ներքին արդյունքի կեսը (տարեկան), նա պատասխանեց. «Աննորմալը միայն նա է, որ թերթերի մեծ մասը` լինի ռուսական կամ այլ երկրի, հիմնականում անհեթեթություններ են տպագրում: Ցանկացած մարդու չեղած բիզնեսների մասին կարող են գրել, այդտեղ ի՞նչ տարօրինակ բան կա: Կողմեր կան ե՛ւ դրսում ե՛ւ այստեղ, որոշակի շահագրգռվածություն ունեն, փորձում են վարկաբեկել մարդկանց: Ես անհեթեթ բան եմ համարում դա մեկնաբանելը»: Մեր այն հարցին, թե` ուզում եք ասել, որ Քոչարյանը բիզնես չունի՞, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ նորմալ մարդը ուրիշի գրպանը չի մտնում եւ չի փորձում ուրիշի ունեցվածքի վերաբերյալ իր ճակատագիրը հուշել: Տա Աստված, սաղ մարդիկ թող տասնյակ այդպիսի բիզնեսներ ունենան, բայց իրական լինի»: Հիշեցրինք, որ երկրի առաջին դեմքերի մասին է խոսքը: «Երկրի առաջին դեմքերը բիզնեսներ չունեն: Եթե նման ցանկասերներ կան, որ ուզում են այդպես տեսնել, մենք այդքան մեծ հետաքրքրություն չենք ցուցաբերում»,- ասաց Սահակյանը: ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը ռուսական լրատվամիջոցի հրապարակման կապակցությամբ ասաց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ինչ-որ մամուլում տպվածը կամ դրանից արտատպվածը: Հիմա մեր մամուլում էլ շատ բան է տպվում, դա ընդունեմ հիմք ու պատասխանե՞մ»: Մնացած մեր հարցերին Նիկոյանը չցանկացավ պատասխանել: Մեկ այլ ՀՀԿ-ական` պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց. «Կարծում եմ, մենք լուրջ բաների մասին պետք է խոսենք, լուրջ հրապարակումների պարագայում: Ես դրան ո՞նց կարող եմ պատասխանել: Ես չեմ կարող համարել, որ լուրջ բան են գրել»: Պարոն Մինասյանին հիշեցրինք, որ լրատվամիջոցը լուրջ հետազոտություն էր արել եւ հստակ թվերով ու տոկոսներով նշել էր, թե որ պաշտոնյան ինչ բիզնես ունի: «Տոկոսը կարելի է 3 անգամ ավել գրել: Հաշվելը բարդ խնդիր է, դուք ո՞նց եք պատկերացնում, ես էլ այսօր մի բան գրեմ, վերցնեմ տոկոսներ գրեմ եւ այլն, բայց այդքան հեշտ չէ չէ՞ ապացուցել: Կյանքի փորձը ինձ հուշում է, որ քաղաքական պատվեր է կատարվել ինչ-որ ուժերի կողմից»: Պարոն Մինասյանին հիշեցրինք, որ Հայաստանը փոքր երկիր է եւ մարդիկ առանց այդ հրապարակման էլ շատ լավ տեղյակ են, թե ով մեր երկրում ինչ բիզնես ունի: «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, Քոչարյանն ու Սարգսյանը ինչ բիզնեսներ ունեն»,- ասաց Մինասյանը: Երբ սկսեցինք թվել նրանց բիզնեսները, Մկրտիչ Մինասյանն ասաց. «Ես նորից եմ ասում, դա տնտեսական եւ իրավական խնդիր է, որը լուրջ քննարկումների եւ լուրջ ուսումնասիրության արդյունքում կարող է մարդուն գնահատական տալ: Ես կարծում եմ, որ այդ գնահատականները քաղաքական պատվերի արդյունքում են ծնվել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
786 դիտում

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել