Պարգեւավճար ստանալիս պետք է հստակ տարբերվեն բարեխիղճ և թերացող ծառայողները. Օսիպյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Մայիսի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Քննարկվեց և բաժին առ բաժին վերլուծվեց վերջին ամիսներին կատարված աշխատանքը: Ներկայացվեցին բոլոր տարածքային ստորաբաժանումների բացահայտման թվային տվյալները և առանձին հանցատեսակների վիճակագրությունները:

Վալերիյ Օսիպյանը խոսեց ամենամսյա պարգևավճարի ճիշտ և անկողմնակալ բաշխման մասին: ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ պարգևավճարների չափը որոշում են ստորաբաժանման ղեկավարները, և նպատակային բաշխման շնորհիվ պետք է հստակ տարբերվեն բարեխիղճ և թերացող ծառայողները: Դա կբարձրացնի ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը:

Քննարկման առարկա դարձավ հանցագործությունների բացահայտման դեպքում հավելյալ պարգևավճարներով խրախուսելու թեման: ՀՀ ոստիկանության պետն օրինակ բերեց ոստիկանության մի ծառայողի, որը մեկ ամսվա ընթացքում բացահայտել է մի շարք հանցագործություններ և մի քանի անգամ խրախուսվել:
ՀՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, առաջին հերթին հորդորեց արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին՝ պարեկապահակետային ծառայողներին, ճանապարհային ոստիկաններին, հաշվառման և քննական ստորաբաժանումների, անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցներին իրականացնել բարձրորակ ծառայություն, օրենքի սահմաններում օգնել ու աջակցել քաղաքացիներին: Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, քանի որ բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց բնակարանային գողությունների բացահայտման ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու թեմային: Փորձը ցույց է տվել, որ շոգ եղանակներին ավելանում են տներից կատարվող գողությունները, քանի որ հանցագործները բնակարաններ են մտնում բաց դռներով կամ պատուհաններով: Այս առումով ՀՀ ոստիկանության պետը հանձնարարեց համայնքային ոստիկանությանը՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ոստիկանների ծառայությունը՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և նշեց, որ մեկ տարվա ընթացքում ահռելի թիմային աշխատանք է կատարվել, որի արդյունքներն ակնհայտ են, իսկ դեռևս առկա որոշ թերացումների վերացման և անելիքների իրականացման համար ակնկալվում է պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործում, ուժերի մոբիլիզացում և գործառնական արդյունավետության առավել բարձրացում:

Խորհրդակցության ավարտին հանցագործություններ բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու դրամական խրախուսանքներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1915 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ